Թուրքիայի ԱԳՆ-ն Էրդողանի թիկնապահների գործով ԱՄՆ-ին մեղադրում է կողմնապահության մեջ

01/09/2017 schedule10:08

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել և քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը:

Հայտարարության մեջ նշված է, որ «այդ մեղադրանքն անարդար է և կողմնապահ»: Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի  դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, և այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: 

Թուրքական կողմի դժգոհության մասին արդեն իրազեկված է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը:

ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոն նրա այցի ժամանակ խաղաղ ցուցարարների վրա հարձակման համար: Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի: 

Մեղադրյալներին գործադրած բռնության համար սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում: Նրանցից մի քանիսը լրացուցիչ մեղադրվում են նաեւ մահաբեր զենքով հարձակման համար: Նշվում է, որ 16-ին մեղադրանք էր առաջադրվել հունիսի 13-ին, երեքշաբթի մեղադրանքն առաջադրվել է Թուրքիայի անվտանգության ծառայության եւս 3 ներկայացուցչի: Ըստ աղբյուրի, այդ գործը սպառնում է ավելի բարդացնել ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրների միջեւ արդեն լարված հարաբերությունները:

Հիշեցնենք, մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին Թուրքիայի դեմ բողոքող քուրդ եւ հայ խաղաղ ցուցարարների վրա։ Ավելի ուշ հրապարակված տեսանյութում երեւում է, որ Էրդողանը, ըստ ամենայնի, հրահանգում է իր թիկնապահներին հարձակվել ցուցարարների վրա, եւ հարձակումից մի քանի րոպե անց դուրս է գալիս ավտոմեքենայից։

Բախումների հետեւանքով 11 մարդ էր տուժել, այդ թվում՝ ոստիկան։ Նրանցից 9-ը հիվանդանոց էին տեղափոխվել։

Տպել
1186 դիտում

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է