Երևան
-3 °C
Այսօր մեկնարկած նոր ուսումնական տարում փաստացի առաջին դասարան հաճախող երեխաների թիվը հայտնի կլինի ընթացիկ ամսվա կեսին, երբ արդեն պարզ կդառնա դասարաննեի կոմպլեկտավորման վերջնական պատկերը:
Առայժմ խոսվում է միայն կանխատեսվող կամ պլանավորվող թվերի մասին: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ բյուջեով առաջին դասարանցիների պլանավորման թիվը շուրջ 40 հազարն է: «Բայց հնարավոր է դպրոց հաճախի 41 հազար երեխա: Համենայնդեպս, փաստացի հաճախումների թիվը պլանավորվածից միշտ ավելի է լինում»,- նկատեց նա:
Աշոտ Արշակյանի խոսքով, այս տարի, նախնական տվյալների համաձայն, առաջին դասարան չի ձեւավորվել հանրապետության 9 դպրոցներում: Դրանցից ամենաշատը` թվով չորս դպրոց, գտնվում են Սյունիքի մարզում: Այլ մարզերում այդպիսի մեկական դպրոց կա:
Վարչության պետը նկատեց, որ նախորդ տարի առաջին դասարան չձեւավորած դպրոցների թիվը համեմատաբար մեծ է եղել` շուրջ 15-ը:
Հավելենք, որ երեխաները դպրոց են հաճախում վեց տարեկանից: 2011 թվականին ծնվածների թիվն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, 43 հազար 447 է:
Ինչ վերաբերում հարցին, թե եթե այս տարի առաջին դասարան հաճախի հազար երեխա ավելի, քան բյուջեով է նախատեսված, ապա ինչպես է լուծվելու համապատասխան ֆինանսական բացը, կրթության եւ գիտության նախարարությունից պարզաբանեցին, որ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կառավարության որոշմամբ տեղի է ունենում բյուջեի վերանայում ու վերաբաշխում` ըստ բոլոր ոլորտների:
«Արսենալը» ԲԱՏԷ-ին թույլ չտվեց սխրանք գործել. Եվրոպա լիգա (տեսանյութ)
Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան
Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել
Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ
ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»
Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում
Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը
Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել
Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում
Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ
Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի
Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)
© 2019 Հայկական ժամանակ