Միացյալ նահանգներում մարդկանց մեծ մասը տեղեկացված չէ Ցեղասպանության մասին. Բոհջալյան

02/09/2017 schedule08:53

 

Վաշինգտոնում՝ Կոնգրեսի գրադարանում Վարդանանց օրվա ավանդական դասախոսություններն են անցկացվել, գրում է Ամերիկայի ձայնը:

Նախաձեռնությունը շարունակվում է արդեն 21 տարի, դառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների կայունության եւս մի խորհրդանիշ, նշել է դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը. «Չնայած փոփոխությունների Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում, Կոնգրեսի գրադարանի նման հաստատությունները դրանց մշակութային նախաձեռնություններով օգնում են մեզ առավել զարգացնել հայ-ամերիկյան բարեկամությունը»:

Վարդանանց օրվա դասախոսությունների նախաձեռնող, Կոնգրեսի գրադարանի աշխատակից Լեւոն Ավդոյանի խոսքով, արդի գրողներից Քրիս Բոհջալյանը լավագույնս է մարմնավորում հայի ինքնության պահպանումը արտերկրում. «Երբ մտածում եմ գրականության մեջ ինքնության պահպանման մասին, միայն մեկ անուն է մտքովս անցնում ներկաներից, այնպես որ ես խնդրեցի Քրիսին խոսել գրական ստեղծագործության վրա ազգային ինքնության ազդեցության մասին»:

«Ես վերաբացահայտեցի իմ հայի ինքնությունը որպես հասուն մարդ, երբ սկսեցի գիտակցել, թե ինչն է ինձ համար իրականում կարեւոր», - անվանի ամերիկայահ գրող Քրիս Բոհջալյանը նշում է, որ իր ազգային ինքնությունը միշտ իր հետ էր, - «Մայրս էր, ով հորդորում էր ինձ կարդալ Վիլյամ Սարոյանի գրքերը, հիշեցնում Ռուբեն Մամուլյանի ֆիլմերի մասին»:

Քրիս Բոհջալյանը հիշեցնում է, որ 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ամերիկյան հասարակության ուշադրության կենտրոնում էր. Մերձավոր Արեւելքի օգնության կազմակերպության կողմից Միացյալ Նահանգների քաղաքացիներից հանգանակած գումարով հնարավոր եղավ փրկել ավելի քան 125 հազար կին եւ երեխա, իսկ ամերիկյան մամուլը Մեծ եղեռնին նվիրված հարյուրավոր հոդվածներ էր հրապարակում: Չնայած դրան, մեկ դար անց Միացյալ Նահանգների հասարակության մեծ մասը բավարար չափով տեղեկացված չէր Հայոց ցեղասպանության մասին: Այդ իսկ պատճառով Բոհջալյանը որոշում է գրել Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը, որն առաջին հերթին ուղղված է արտերկրյա ընթերցողին.

«Ինչ վերաբերում է ինքնությանն ու ցեղասպանությանը, երբ խոսում ենք ցեղասպանության մասին, միշտ խոսում ենք թվերի մասին՝ վեց միլիոն, մեկ եւ կես միլիոն: Բայց խոսքը միայն նահատակների թվի մասին չէ, խոսքը նաեւ նրանց կյանքի պատմությունների մասին է, եւ այդ պատճառով է կարեւոր հավաքել այդ պատմությունները, հավաքել փաստաթղթերը, լուսանկարները, պահպանել մեր մշակութային ինքնությունը»:

Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը թարգմանվել եւ հրապարակվել է տասնյակ լեզուներով՝ Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բրազիլիայում, Լատվիայում: Գիրք, որն ըստ Բոհջալյանի եւս մեկ անգամ հաստատում է հայերի դարերով անցած, ցեղասպանություն վերապրած ժողովրդի խոստումը՝ եղել ենք, կանք ու կլինենք:

Տպել
2554 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին