Ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումը չպետք է ուսուցչի հոգսը լինի. կրթության վարչության պետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ բազմաթիվ ուսուցիչներ ստիպված են լինում սեփական միջոցներով ձեռք բերել տարբեր ուսումնաօժանդակ նյութեր՝ դասապրոցեսը պատշաճ կերպով անցկացնելու համար: Երբեմն նրանք կարծում են, որ դա այդպես էլ պետք է լինի, երբեմն էլ պարզապես խուսափում են խնդիրը անվանական ներկայացնել՝ հետագա բարդություններից ու գլխացավանքից խուսափելու համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, պատասխանելով մեր հարցմանը, հայտարարեց, որ ուսումնաօժանդակ նյութերի ձեռքբերումը չպետք է ուսուցիչների հոգսը լինի:

«Կրթության եւ գիտության նախարարությունը, բացի ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար անհրաժեշտ դասագրքերից, ծրագրերից, ամեն տարի տպագրում է որոշ քանակությամբ ուսումնաօժանդակ նյութեր, ինչպես նաեւ լաբորատոր բազա եւ տրամադրում է դպրոցներին: Ուսուցիչը որեւէ հոգս չունի որեւէ ուսումնաօժանդակ նյութ գնելու կամ ձեռք բերելու»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե դպրոցներում դա նրանից պահանջվում է, ուրեմն խնդիր է, քանի որ այդ իրավունքը տնօրենները չունեն:

«Ցանկացած պարտադրանք, այո, խնդիր է»,- շեշտեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից մեզ պատասխանեցին, որ թեժ գծով ուսուցիչներից  բողոքներ չեն ստացել՝ իրենց ուսումնաօժանդակ նյութեր ձեռք բերել պարտադրելու մասին: 

Տպել
2517 դիտում

Hzham.am կայքի լրագրողը բերման է ենթարկվել ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից. նրա մոտից հայտնաբերվել է 400 հազար դրամ

Օրվա կադրը. Գյումրին այսօր՝ անձրեւից հետո, Տրդատ Ճարտարապետ փողոց

Թող իմ հայրն էլ նստած լիներ, 10 տարի հետո գար, ես էլ այսպես փաթաթվեի. մարտի 1-ի զոհի տղան՝ Քոչարյանի նկարը տեսնելով

Զ. Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ

Ադեկվատ խաղամոլի արկածները

Քննչական կոմիտեն բոլոր ջանքերը կգործադրի խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը բացահայտելու համար. Փաշինյան

Ինչու կանչեցին ցույցի տեղը, ով կրակեց, ովքեր տարան հիվանդանոց. Ջեմմա Վարդումյանը արդար ու խիստ դատ է պահանջում

Տարածաշրջանի երկրների պատմության ադրբեջանական տարբերակն իրականությանը չի համապատասպանում․ Սուրեն Պապիկյան

Չկա մի հանդիպում, որի ընթացքում չի քննարկվում Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը․ վարչապետ

Կոտայքի մարզից ևս 9 սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել. մարզպետարան

Տրանսպորտային ոլորտում մեր խնդիրներն օր օրի շատանում են․ նախարար Սուրեն Պապիկյանը համաձայնեց պատգամավորի հետ

Սնկային թունավորում Սուրենավանում, 6 քաղաքացի հոսպիտալացվել է

Նախարարի հրամա՞ն կա, որ եզդի զինվորներն էլ իրենց կրծքին պետք է խաչ կրեն․ Ռուստամ Բաքոյանի հարցը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանին

Հայկ Մարությանը պաշտոնական այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Պրոդյուսերը բացահայտում է սպորտային-հումորային նոր հաղորդման մանրամասները

Առողջապահության ապահովագրության համակարգն ուզում ենք հասցնել ներդնել 2021 թվականից․ Արսեն Թորոսյան

Ալավերդի ընթանալիս «06»-ը վթարի է ենթարկվել, 12-օրական երեխան տեղում մահացել է

Աշոտ Մելքոնյանն այսուհետեւ կարող է անարգել մտնել Վրաստան. խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով

Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որեւէ մեկը չի կարող մեզ վախեցնել․ Փաշինյան

Ջերմաստիճանի բարձրացումը հրդեհի պատճառ կարող է դառնալ. ԱԻՆ-ը զգուշացնում է