ԱՄՆ դեսպանատունը՝ պատանդառու տղամարդու մասին

04/09/2017 schedule18:28

Armtimes.com-ը Երեւանի քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Weekend» բիլիարդ ակումբի տարածքում վնասազերծված Գոռ Հակոբյանի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկությունների վերաբերյալ հարցում էր ուղարկել Երեւանում ԱՄՆ դեսպանատուն:

Մենք հարցրել էինք, թե արդյո՞ք Գոռ Հակոբյան արտաքսվել է ԱՄՆ-ից, անդամակցել է «Արմենիա փաուեր» խմբին, ԱՄՆ քաղաքացի էր, թե՝ ոչ: Դեսպանատան մեզ ուղղված պատասխանում ասված. «Իրավապահների ընթացիկ վարույթների վերաբերյալ մեկնաբանություններ անելու իրավասություն մենք չունենք: Տեղեկությունների համար խնդրում ենք դիմել ՀՀ պատկան մարմիններին»:

Armtimes.com-ին մինչդեռ այսօր արդեն հայտնի է դարձել, որ Գոռ Հակոբյանը 1997 թվականին ընտանիքի անդամների հետ մեկնել էր ԱՄՆ մշտական բնակության, իսկ 2008 թվականին ՀՀ քաղաքացու անձնագիր էր ստացել: Այսօր նրա վարձակալած բնակարանում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Նույն տրամաչափի փամփուշտ է հայտնաբերվել նաեւ նրա ավտոմեքենայի սրահից։

Օգոստոսի 29-ին Գոռ Հակոբյանը պատանդ էր պահել իր ընկերուհուն՝ 24-ամյա կնոջը, սպառնացել սպանել նրան, ապա ակումբին պատկանող գույքը շպրտել փողոց: Մեկ ժամ տեւած բանակցություններն արդյունք չտալուց հետո իրավապահները դիպուկահարի արձակված կրակոցով վնասազերծել էին նրան: «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել էր: Էրեբունի ԲԿ էր տեղափոխվել նաեւ 24-ամյա կինը՝ բազմաթիվ վնասվածքներով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի հատկանիշներով (պատանդ պահելը):

Տպել
2623 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին