Երևան
-12 °C
Մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ Հայաստանում պատվաստում կատարվելու է 13 տարեկան աղջիկների շրջանում՝ երկնվագ՝ 6 ամիս ընդմիջումով՝ բազկի հատվածում։ Պատվաստումը, ինչպես եւ մյուս դեպքերում, պարտադիր չի լինելու, ու ցանկության դեպքում հնարավոր կլինի հրաժարվել դրանից:
ՄՊՎ վիրուսի դեմ պատվաստման հեռանկարը հանրության որոշակի շրջանում դժգոհության ալիք է բարձրացրել: Շատերը թերահավատորեն են վերաբերվում դրա արդյունավետությանը: Ավելին, կասկածում են, որ իրականում այն կարող է ընդդեմ երեխաների լինել: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ընդգծում է, որ պատվաստման արդյունավետությունն ապացուցված է եւ այդ ճանապարհով են գնում աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներ:
Նրա փոխանցմամբ, վիրուսը շատ տարածված է բնության մեջ, եւ մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է պապիլոմավիրուսով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Փոխանցման ուղին հիմնականում սեռականն է, սակայն վարակի փոխանցումը հնարավոր է նաեւ կոնտակտային ճանապարհով։ Վիրուսը կարող է պահպանվել արտաքին միջավայրում եւ թափանցել օրգանիզմ մաշկի ամբողջականությունը խախտված հատվածների միջոցով։
Պապիլոմավիրուսային վարակը հաճախ հանգեցնում է սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների (գորտնուկների) եւ առաջացնում ուռուցք: Հնարավոր է նաեւ վիրուսի փոխանցում պտղին մորից՝ ծննդաբերության, հատկապես՝ կեսարյան հատումների ժամանակ:
«Ապացուցված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղը մոտ 100 տոկոսով պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսներով»,- տեղեկացնում է Գայանե Սահակյանը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ առանց մարդու պապիլոմավիրուսի արգանդի պարանոցի քաղցկեղ չի առաջանում։
Պապիլոմավիրուսային վարակների ժամանակ գաղտնի շրջանը բավականին երկար է ՝ կես ամսից մինչեւ 20 տարի։ Բնորոշ է թաքնված ընթացքը՝ առանց ախտանշանների։ Նորմալ իմունային համակարգ ունեցող կանանց մոտ քաղցկեղը կարող է զարգանալ 15-20 տարի հետո՝ իսկ թուլացած իմուն համակարգի դեպքում՝ 5-10 տարի հետո։
Արգանդի պարանոցի քաղցկեղը իր տարածվածությամբ կանանց շրջանում երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։
«Մարդկանց մոտավորապես 80 տոկոսը, որոնք չեն պատվաստվել ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութով նախքան սեռական կյանքով ապրելը, վարակվում են առնվազն մեկ տեսակի ՄՊՎ- ով, նույնիսկ եթե նրանք ունենան միայն մեկ սեռական հարաբերություն իրենց կյանքի ընթացքում»,- նկատում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե մարդու պապիլոմավիրուսով վարակվում են թե կանայք եւ թե տղամարդիկ, ապա ինչու է նախատեսվում պատվաստել միայն աղջիկներին, Գայանե Սահակյանը պատասխանեց, որ հետագայում գուցե նաեւ տղաները պատվաստվեն: «Եթե ծածկույթը բարձր լինի, դրա անհրաժեշտությունը չի զգացվի, քանի որ կպաշտպանի նաեւ տղաներին: Էությունը հետեւյալն է՝ աղջիկների մոտ վիրուսի շրջանառությունը կնվազի, հետեւաբար տղամարդիկ չեն վարակվի ու իրենք էլ զերծ կլինեն հիվանդությունից»,- ասաց նա:
Անդրադառնալով վերոնշյալ պատվաստման կողմնակի երեւույթներին՝ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ այդ երեւույթներն աննշան են. ավելի շատ դիտարկվում են տեղային ռեակցիաներ՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն, այտուց, քիչ դեպքերում՝ սուր ցավ: Որպես ընդհանուր ռեակցիաներ, կարող են դիտարկվել, օրինակ, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, ընդհանուր թուլություն, ցավ որովայնի շրջանում, մկանացավ, ալերգիկ ցան:
Գործնականում, ըստ նրա, արձանագրվել են նաեւ ուշաթափության դեպքեր, որոնք անհատական են եղել՝ պայմանավորված վախի եւ հուզական գործոնով: Ծանր ռեակցիան՝ անաֆիլաքսիան, նույնպես անհատական է, զարգանում է 1.7 միլիոնից մեկ դեպքում:
Հավելենք, որ Հայաստանում նախատեսվում էր ՄՊՎ վիրուսի դեմ պատվաստումներ իրականացնել այս տարվա սեպտեմբերից: Ժամկետը, սակայն, հետաձգվել է մինչեւ դեկտեմբեր: Գայանե Սահակյանը պատասխանեց, որ դա արվել է պատվաստումների ներդրման միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով:
Քաղաքական դաշտ մտնելով՝ ցույց եմ տալիս նաև, որ հավատարիմ եմ 18 թվականի հեղափոխությանը. Գնել Սարգսյան
Ազոխում դիեր են գտնվել. 80-ամյա Յուրիկը գյուղից չի հեռացել կամովին, 55-ամյա Սերժիկը նկուղում է մնացել պատահաբար
Արա Այվազյանը Դավիդ Զալկալիանիի հետ տարածաշրջանային անվտանգության, փոխկապակցվածության հարցերին է անդրադարձել(տեսանյութ)
9 մարզի 101 դպրոցում 18 առարկա չի դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամը
Սիսիան-«Զանգեր» ճանապարհահատվածում բուք է, Սարավանի լեռնանցքում՝ տեղ-տեղ մերկասառույց
Երկրաշարժ է գրանցվել Նախիջևանից 34 կմ հյուսիս-արևելք. ցնցումները զգացվել են Վայքում և Սյունիքում
7 մետր սահելուց հետո մեքենան հայտնվել է Արփա գետում
Մահացել է ամերիկացի լեգենդար հեռուստամեկնաբան Լարի Քինգը
Պատերազմից հետո Արցախում աշխատուժի պակաս է զգացվում
Օպերլիազորը հետախուզվողից 400 եվրո է հափշտակել. ՀՀ ոստիկանություն
Ֆրանսիայում աննախադեպ վիրահատություն է իրականացվել․ երկու ձեռքի փոխպատվաստումն արվել է հայ բժշկի գլխավորությամբ
Ես ինձ խաբված եմ զգում, մենք 20-30 տարի անզեն զինվորի ենք ոգեւորել մեր երգերով․ Համլետ Գեւորգյան
Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց
Դավիթ Բաբայանը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է Արցախում սփյուռքի ներուժի ներգրավվածության հնարավորությունները
Արցախն ու Հայաստանը կունենան միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգ
Հայաստան է տեղափոխվել կողոպուտի մեղադրանքով հետախուզվող
Վահան Քերոբյանն Իրանում ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Օձունում
Արցախում փայտե բնակարաններ են կառուցվում. այս պահին կացարանի կարիք ունի 10.000 ընտանիք
Ջերմաստիճանը կբարձրանա 7-ից 10 աստիճանով
Հայաստանում COVID-19-ի համաճարակային իրավիճակը կայուն է
Լարսը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար
Տեղահանված արցախցիները Հայաստանում բոլոր բուժծառայություններից օգտվում են անվճար (տեսանյութ)
Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը. «Արմենպրես»
Ճանաչենք մեր հերոսներին. խոցել են հրետանային, ռեակտիվ և ականանետային մարտկոցներ, տանկեր
Մարտունիում և Ասկերանում կիրականացվի չպայթած և վտանգավոր ռազմամթերքի վնասազերծում
Մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 131 արցախցի
Անցած մեկ օրում ՀՀ-ում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար
Ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետն Արագածոտնում կհանդիպի քաղաքացիների հետ
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով մեքենաների համար
Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով
Շահութահարկի նվազեցում, ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ. ՊԵԿ-ը բիզնեսի համար սպասված նորություններ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում մեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հաստատվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք. առողջացել է 276, մահացել՝ 4 մարդ
Լարսը փակ է. ռուսական կողմում 760 բեռնատար է կուտակված
ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն
Լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան
Գյումրիում ավտոմեքենա է այրվել. 25-ամյա վարորդը մահացել է
Որոնողական աշխատանքների ընթացքում ևս 5 զինծառայողի աճյուն է գտնվել
© 2021 Հայկական ժամանակ