Գերազանցիկ, կարգապահ, կարեկցող, հոյակապ մարդ. դպրոցի տնօրենը՝ քաղաքապետի որդու մասին

Այն փաստը, որ Սերժ Սարգսյանը ոսկե մեդալ է հանձնել նաեւ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն, հանրային մեծ արձագանք ստացավ:

Մինչ այս, քաղաքապետի անչափահաս որդին լրատվամիջոցների ու հասարակության ուշադրության կենտրոնում էր հայտնվել հունիսի 8-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ ծառայողական մեքենայով վրաերթի էր ենթարկել 58-ամյա մի տղամարդու՝ լինելով ընդամենը 17 տարեկան, եւ չունենալով վարորդական իրավունք:

Արամ Դանիելյանի որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, Հրազդանի N1 ավագ դպրոցի շրջանավարտ է: Տնօրեն Հասմիկ Հայրապետյանը հավաստիացրեց, որ նա այդ մեդալը վաստակել է՝ սովորելով բարձր առաջադիմությամբ:

Եվ տնօրենի խոսքերից պարզ դարձավ, որ Հրազդանի քաղաքապետի ընտանիքում արժանավոր որդի են դաստիարակել՝ չնայած նրան թույլ է տրվել դեռ չափահաս չդարձած՝ ավտոմեքենա վարել, ղեկին նստել առանց վարորդական իրավունքի ու նաեւ տրամադրվել ծառայողական ավտոմեքենա՝ նախատեսված պետական կարիքների համար:

Խոսելով Ռազմիկ Դանիելյանի մասին՝ N1 ավագ դպրոցի տնօրենն ասաց. «Նա ունի բացառիկ առաջադիմություն, հոյակապ մարդ է, կարգապահ, նախաձեռնող, կարեկցող: Բոլոր դրական հատկանիշներով օժտված անձնավորություն է»:  

Տնօրենը հավելեց, որ դպրոցը մեդալի է ներկայացրել երեք հոգու, այդ թվում՝ քաղաքապետի որդուն: «Դպրոցը ներկայացրել է՝ հաշվի առնելով նրա առաջադիմությունը, որ 11 տարի շարունակ բացարձակ գերազանցիկ է եղել: Եվ այս պահին արդեն Ամերիկյան համալսարանի ուսանող է: Մենք մեդալի երեք հավակնորդ ենք ունեցել, այդ թվում ինքը՝ օլիմպիադաների մասնակից, շատ լավ տղա: Երկուսը նախագահի ձեռքից ստացել են իրենց մեդալը: Մյուսը չէր կարողացել մինչեւ վերջ պահպանել այդ հնարավորությունը»,- տեղեկացրեց Հասմիկ Հայրապետյանը:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Սերժ Սարգսյանն օգոստոսի 29-ին հյուրընկալել էր 2016-2017 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաեւ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2017թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի եւ մարզերի աշակերտներին, Կենգուրու միջազգային մաթեմատիկական եւ հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին: Կրթության եւ գիտության նախարարի հետ միասին նա միջազգային օլիմպիադաների մրցանակակիրներին, շրջանավարտներին ու աշակերտներին հանձնել է ոսկե մեդալներ եւ գովասանագրեր:

Տպել
4412 դիտում

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները

Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող ձերբակալված 5 քաղաքացիները ցուցմունք են տվել. չեն ընդունում կասկածանքը

Երեւանում վնասել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենան

Գյումրիում բնակբաշխան աղմկահարույց շղթա է բացվում. փաստերն ուսումնասիրում է դատախազությունը

Ադրբեջանում այս օրերին անցկացվում են վերջին տարիների ամենամասշտաբային բողոքի ցույցերը

Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայերին որ հարցնես, բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի

Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուփշուր անող 5 քաղաքացիները (տեսանյութ)

Tiv1.am կայքը ֆինանսավորողն այլեւս ցանկություն չունի աշխատել այդ թիմի հետ, նրանք, փաստացի, մեջքից խփել են․ կայքի տնօրեն

Կրկին թալանել են Varks.am-ը, այսօր արդեն երկրորդ անգամ. տարել են 600 հազար դրամ

Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Մանկապարտեզի ձերբակալված տնօրենի որդին աշխատում է Երեւանի քաղաքապետարանի աուդիտի բաժնում

Կանխատեսվում է համաշխարհային տնտեսության աճի դանդաղում 2019 և 2020 թվականներին

Հյուրանոցում ժամանակ է անցկացրել տղամարդու հետ եւ գողացել նրա ոսկյա շղթան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատարների, փակ՝ բեռնատարների համար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Զարուհի Բաթոյանին

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդեց դատարան հրավիրել ԱԱԾ տնօրենին

Արարատի մարզպետն իրավունք չուներ աշխատավարձը գերազանցող ինքնապարգևատրում անել. Ս. Պապիկյան

Կայք գյուղի տներից մեկում պայթել է գազի բալոնը, կոտրվել են պատուհանները. տանտերը այրվածքներ է ստացել

Բացահայտվել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ԱԱԾ (տեսանյութ)