Երեւանը հետաքրքրված է Իրանի հարվածային անօդաչուներով. Մոսկվայի եւ Վաշինգտոնի աչքից հեռու

05/09/2017 schedule16:50

Իրանի նորանշանակ պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամին օրերս հայտարարել էր, թե Իրանի նպատակն է զարգացնել երկրի հրթիռային ծրագրերը, եւ որ Իրանը դաշնակից պետություններին զենք կմատակարարի: Զենքի արտահանումն իրանցի նախարարը բացատրել է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը ապահովելու եւ պատերազմներն ու հակամարտությունները կանխելու նպատակով:  
Հաթամիի նմանօրինակ հայտարարությունը կարեւոր է նաեւ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Հայաստան-Իրան ջերմ ու բարեկամական հարաբերությունները, բազմակողմ ու բազմոլորտ հարաբերություններն ու համագործակցությունը: Այսինքն՝ ընդհանրապես բացառված չէ, որ տարածաշրջանում դաշնակից պետություններ ասելով՝ իրանական կողմը նկատի ունի նաեւ Հայաստանին:

Այս առումով արժե հիշել՝ տարեսկզբին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում էր Իրանում, որտեղ ի թիվս տարբեր հանդիպումների, քննարկումների՝ այդ թվում ռազմական ու պաշտպանական հարաբերությունների ու համագործակցության խորացման ուղղությամբ, Վիգեն Սարգսյանը նաեւ այցելել էր Իրանի ռազմա-արդյունաբերական համալիրի մի շարք արդյունաբերական ու գիտա-հետազոտական ձեռնարկություններ:

Մասնավորապես՝ Թեհրանում գտնվող «Մալեք Աշթար» համալսարան, որի գործունեության հիմնական ուղղություններից մեկը պաշտպանական ոլորտին առնչվող նախագծերի իրականացումն է, «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու գործում, բանակի թիկունքային ապահովմամբ զբաղվող «Էթկա» ընկերություն եւ այլն:

Այդ ժամանակ էլ Վիգեն Սարգսյանը նշում էր, որ Հայաստանի համար մեծ կարեւորություն ներկայացնող ոլորտներից մեկը ռազմարդյունաբերությունն է, եւ պաշտպանական ոլորտում Հայաստանի եւ Իրանի համագործակցությունը խորացնելու անհրաժեշտություն կա։ Ուստի հետաքրքիր է, թե ինչ կարող է ակնկալել հայկական կողմը հարեւան երկրից, կամ ընդհանրապես՝ ի՞նչ ունի Իրանը, որոնք կարող են պոտենցիալ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանի համար:

 Armtimes.com-ը զրուցեց Ռազմինֆոյի համակարգող Կարեն Վրթանեսյանի հետ. «Իրանից, առաջին հերթին, մեզ կարող են հետաքրքրել իրանական հարվածային անօդաչուները: Թեեւ շատ են խոսում հրթիռների մասին, բայց շատ դժվար է ասել, թե իրականում իրենց հրթիռներն, օրինակ, մեր ունեցածից ինչո՞վ ու ինչքանո՞վ են տարբերվում եւ ինչքանո՞վ են մեզ համար հետաքրքիր տարբերակ: Երեւի թե առաջին հերթին հենց անօդաչուներն են: Անօդաչուների դեմ պայքարի համակարգերի առումով էլ՝ ես չեմ կարող ասել՝ իրենք արդյունավետ միջոցներ ունե՞ն, թե՞ ոչ, քանի որ հայտարարությունը մի բան է, իրականությունը՝ այլ բան: Բայց փաստ է, որ իրանական անօդաչուները, այդ թվում նաեւ հարվածային անօդաչուները, այսօր հաջողությամբ աշխատում են Մերձավոր Արեւելքում: Այսինքն՝ դրանք ռեալ աշխատող միջոցներ են»,- մեզ հետ զրույցում նշեց Կարեն Վրթանեսյանը:

Այսինքն՝ Իրանի հետ ռազմական համագործակցությունը մեզ կարող է հետաքրքրել, եւ ինչպես ՊՆ մեր աղբյուրների հետ զրույցից պարզ դարձավ, նաեւ որոշակիորեն հետաքրքրել է. ՀՀ պաշտպանության նախարարի այցից հետո այս ուղղությամբ իսկապես որոշակի շփումներ, կոնսուլտացիաներ Հայաստանի եւ Իրանի միջեւ եղել են:

Բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, ու հենց դրա համար էլ Հայաստանը, եթե անգամ որոշակի հետաքրքրություններ ունի Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունից, պետք է որոշակի վերապահումներով մոտենա այդ հարցին: Ու առաջին հերթին հաշվի առնելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի խանդոտ վերաբերմունքը, որը մշտապես փորձում է ճնշումներ գործադրել ու ստիպել, որ Հայաստանը զերծ մնա այլոց հետ ռազմա-տեխնիկական հարաբերություններից: Բայց այստեղ կարեւոր է ոչ միայն Ռուսաստանի վերաբերմունքը:

«Առաջինը՝ ես համոզված եմ, որ այդտեղ խոսք չկա Հայաստանի մասին. եթե տարածաշրջան, ապա տարածաշրջանի երկրների կամ դաշնակիցներ ասելով՝ Իրանը Մերձավոր Արեւելքի տեսանկյունից է դիտարկում, այիսնքն՝ Իրաք, Սիրիա, Լիբանան, կարծում եմ նաեւ ծոցի երկրներ՝ միգուցե Եմենի հուսիների խմբերը եւ այլն: Երկրորդը՝ հաշվի առնելով նաեւ այն սպեցիֆիկ հարաբերությունները, որ կան ԱՄՆ-ի, Արեւմուտքի եւ Իրանի միջեւ, Հայաստանը դժվար ցանկանա ինչ-որ նմանատիպ գործընթացի մեջ մտնել՝ հասկանալով, թե դա ինչքան զգայուն կարող է դիտարկվել Վաշինգտոնի կողմից: Ուստի ես կարծում եմ, որ դա Հայաստանին չի վերաբերում, ու եթե անգամ ենթադրվում է, ինչը կասկածելի է, միեւնույն է՝ Երեւանը դժվար թե գնա այդ քայլին: Ռուսաստանի գործոնն էլ իր դերը խաղում է, բայց ոչ միայն Ռուսաստանի հանգամանքն է, այլեւ Արեւմուտքի, որը թե՛ ընկալման, թե՛ քաղաքական առումներով կարող է լուրջ դեր խաղալ»,- այս կապակցությամբ armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Այսինքն՝ Իրան-Հայաստան ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի կապակցությամբ Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերը համընկնում են՝ երկուսին էլ կարող են դուր չգալ այդ հարաբերությունները: Ուստի, ինչպես նշում էր Սերգեյ Մինասյանը, հազիվ թե Երեւանը Իրանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության գնա:

Տպել
2514 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան