Եզդի համայնքը չի խառնվի վարչապետի պաշտոնի քաշքշուկներին. կենթարկվեն ՀՀԿ-ի որոշմանը

Վերջին շրջանում Հայաստանում քաղաքական կյանք այնքան էլ ակտիվ չէ: Խորհրդարանական որեւէ ուժ առայժմ լուրջ հայտարարությամբ հանդես չի եկել: Սա, հավանաբար, պայմանավորված է արձակուրդային օրերով, եւ հուսանք, որ սեպտեմբերի 11-ին `ԱԺ 2-րդ նստաշրջանի մեկնարկով որեւէ փոփոխություն կդրսեւորվի:

ՀՀԿ խմբակցության ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանն այնքան էլ համամիտ չէ, որ Հայաստանում քաղաքական կյանքը լուրջ կաղում է:

«Եթե հետեւում եք հանձնաժողովի նիստերի աշխատանքին, ապա կտեսնեք թե ինչ ակտիվությամբ են քննարկվում յուրաքանչյուր նախագիծը, մասնավորապես պետաիրավական հարցերի հանձնաժողովի մասին եմ ասում:  Ցանկացած նախագծի վերաբերյալ ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ»,- ասում է Մախմուդյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե խորհրդարանում եզդի համայնքից ներկայացուցիչ ունենալն ինչ տվեց համայնքին, Մախմուդյանը դրա մասին խոսելը վաղ համարեց:

«2 ամսվա մեջ դժվար է հետեւություն անելը: Այս պահին ասել, թե խորհրդարանում ներկայացուցիչ ունենալը համայնքին ինչ տվեց կամ չտվեց, այնքան էլ ճիշտ չի լինի: Համայնքների խոշորացման ժամանակ իմ առաջարկն ընդունվեց եւ ազգային փոքրամասնությունների համայնքը դարձել է ընդհանուր մեկ միավոր, սա արդեն կա: Այս պահին ուսումնասիրում ենք նաեւ կրթության իրավունքի խնդիրը ու դրանից ելնելով մնացածը կերեւա: Ի վերջո, եթե պաշտպանում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը՝ դրանով պաշտպանում ես նաեւ քո համայնքի անդամների շահերը»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորը:

Եզդի համայնքի ներկայացուցիչ պատգամավորը դժվարանում է կանխատեսումներ անել, թե 2018 թվականին վարչապետի պաշտոնը ում բաժին կհասնի: Այժմ որպես վարչապետի թեկնածուներ շրջանառվում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի անունները: Եզդի համայնքի ներկայացուցիչը մեր զրույցում ասում է, որ պատրաստ են ընդունել այն անձին, որին կառաջադրի ՀՀԿ-ն:

«Ես քաղաքական կուլիսների խոսակցություններից տեղյակ չեմ: Եզդի համայնքը չէ, որ այս պարագայում պետք է որոշի, թե ով է վարչապետը: Ես ճանապարհ եմ անցնում մի քաղաքական ուժի հետ եւ նրանց հետ համընդհանուր պետք է որոշենք, թե վարչապետ ում ենք տեսնում»,- եզրափակում պատգամավորը:

Տպել
5800 դիտում

Տիմատին արագ սննդի կետ կբացի Երեւանում՝ Black Star բուրգերներ

Նախկին պաշտոնյաներն ապօրինաբար օտարել են Մեղրու ազատ տնտեսական գոտու հարակից տարածքները․ ոստիկանություն

Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին

Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել

Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում

Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության

Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով

Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին

Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան

Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ

Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան

Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում

Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը

Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)

Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները

Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ