ՀՀ ՊՆ-ում համաձայն չեն վրացի գործընկերների պնդումների հետ, բայց այդ մասին կխոսեն ավելի ուշ

08/09/2017 schedule11:22

Վերջին օրերին մեծ արձագանք ստացավ Վրաստանում սեպտեմբերի 3-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017»-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքը:

Երբ նախապես տեղեկություններ եղան, որ Հայաստանը վերջին պահին՝ անսպասելի փոխել է զորավարժություններին մասնակցելու որոշումը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը Tert.am-ին ասել էր, թե Հայաստանը պաշտոնապես չի հաստատել, որ մասնակցելու է Վրաստանի եւ ԱՄՆ-ի կազմակերպած զորավարժություններին։

Փոխնախարարի այս հայտարարության, ինչպես նաեւ այս զորավարժությունների, դրանց մասնակցել-չմասնակցելու եւ այս հարցի հետ կապված այլ մանրամասների վերաբերյալ Tert.am-ը եւ «Ազատություն» ռադիոկայանը պարզաբանում են ստացել Վրաստանի Պաշտպանության նախարարությունից:

Հարցին, թե «Agile Spirit 2017» -ին մասնակցելու մասին Հայաստանը ե՞րբ է հայտնել Վրաստանի պաշտպանության նախարարությունը եւ ինչպես,Վրաստանի ՊՆ-ից հայտնել են, որ զորավարժությունները ծրագրվում են մի շարք համաժողովների արդյունքում, որոնց թվում ամենից կարեւորը վերջնական ծրագրման համաժողովն է, որի ժամանակ հրավիրված երկրները վերջնականապես հաստատում են իրենց մասնակցությունը, մասնակցող ռազմական անձնակազմի թվաքանակը, նախընտրած դիրքերը, ինչպես նաեւ համաձայնության են գալիս վարչական եւ տեխնիկական հարցերի շուրջ: Վրաստանի ՊՆ-ից հավաստիացրել են, թե հրավերի պաշտոնական նամակը ստանալուց հետո Հայաստանի Զինված ուժերի երկու ներկայացուցիչ այցելել են Վրաստանում կայացած վերջնական ծրագրման համաժողովին (2017, հուլիսի 10-13) եւ հաստատել են 3 հայ սպաների մասնակցությունը բազմազգ զորավարժություններին, սակայն Agile Spirit 2017-ի ակտիվ փուլի մեկնարկից քիչ առաջ վրացական կողմը տեղեկացվել է, որ հայ սպաները չեն կարողանա մասնակցել զորավարժություններին, իսկ մերժման պատճառը չի բացատրվել:

Այս հակասական հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից դեռեւս պաշտոնական արձագանք չկա: Առաջին հերթին՝ որովհետեւ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս պահին պաշտոնական այցով գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղից այսօր է վերադառնալու: Ու քանի որ հարցն արդեն քաղաքական բնույթ է ստացել, ուրեմն թե ինչպես դրան կարձագանքեն, ով եւ ինչ մակարդակով, կորոշի նախարար Վիգեն Սարգսյանը:

Ամեն դեպքում՝ armtimes.com-ի տեղեկություններով ՀՀ ՊՆ-ում համաձայն չեն Վրաստանի պաշտպանության նախարարության տեսակետների ու ներկայացրած փաստերի հետ, ունեն վրաց գործընկերների պնդումներին հակադարձող փաստեր, եւ ավելի ուշ ՊՆ-ն այս հարցի կապակցությամբ հանդես կգա պաշտոնական մեկնաբանությամբ:

Տպել
2813 դիտում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան