ԵԱՀԿ ԽՎ նախագահը Բաքվում շեշտել է ԼՂ հարցով խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Քրիսթին Մութթոնեն (Ավստրիա) Բաքու կատարած իր այցի ժամանակ Ադրբեջանի նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի ու ԱԳ նախարարի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է մի շարք հրատապ հարցեր՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, ընտրությունները, հակամարտության կարգավորումը, նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիսթին Մութթոնեն շեշտել է ղարաբաղյան հակամարտության շուրջ խաղաղ գործընթացն առաջ մղելու անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով հրադադարի կանոնավոր խախտումները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվում շփման գծում, ԵԱՀԿ ԽՎ նախագահը նշել է, որ խաղաղ գործընթացը առաջ մղելու անկարողության հետևանքով մարդկային կորուստներ են լինելու, նաև հնարավոր չի լինելու ընդհանուր տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու տնտեսական զարգացում ապահովելը: 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի թե միջազգային համայնքի, թե երկու երկրների առաջնորդների համար։ Այս հակամարտության խաղաղ քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը կբարձրաձայնի նույն ուղերձը նաև Երևանում մոտակա ամիսներին։

Նրա խոսքով՝ լարվածությունը նվազեցնելու հզոր միջոց կարող է դառնալ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ուժեղացումը։

Քրիսթին Մութթոնեն հայտնել է ԵԱՀԿ ԽՎ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, նաև գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությանը՝ շեշտելով, որ երկու կողմերից պահանջվելու է քաղաքական մեծ կամք ու  հանձնառություն։ 

Քրիսթին Մութթոնեն Բաքու է ժամանել սեպտեմբերի 8-ին և հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ժամանակ քննարկվելու են կառույցի եւ Ադրբեջանի գործակցությանը վերաբերող հարցեր:

 

Տպել
4363 դիտում

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

Ամուլսարի շահագործմանը փայլուն եմ վերաբերվում. Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Գյումրիում տոնը շարունակվում է (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Գյումրիից մեկնել է ԱՄՆ

Ամենօրյա պայքար հանուն անկախության

Իմ դեմ կեղծ ցուցմունք են տվել. Վայոց ձորի մարզպետը՝ իր օգնականի մասնակցությամբ միջադեպի մասին

Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է՝ տեսանելիությունը 1-2 մետր

Միայն հարգանքից ելնելով է առաջարկվել Վանեցյանի եւ Օսիպյանի ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. ԱԺ նախագահ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափի փողերի լվացման համար. ՔԿ

Մենք ունենք 2 պետություն, բայց 1 հայրենիք եւ մեր նպատակը 1 պետություն, 1 հայրենիք ունենալն է. Դավիթ Բաբայան

Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը

Ես Արցախ եմ հրավիրելու այս բոլոր մրցանակակիրներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան