Երևան
14 °C
Վանաձորի ներքաղաքային քարուքանդ եղած փողոցների նորոգման համար կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է շուրջ 290 մլն դրամ գումար, որով նախատեսվում է բարեկարգել քաղաքի շուրջ 12 փողոց՝ տեղ-տեղ մասնակի, տեղ-տեղ՝ ամբողջական: Կառավարությունը, իրեն հատուկ դանդաղկոտությամբ, գումարը խոստանալուց միայն ամիսներ անց հատկացրեց: Շուտով անձրևները կսկսվեն, ու ինչպես շատ հաճախ է արվում, այս դեպքում էլ գուցե, ասֆալտապատումն իրականացվի նաև անձրեւի ժամանակ. «Ամառն անցավ, նոր որոշեցին սկսել, չնայած հնուց եկած ավանդույթ է՝ անձրևին արված ասֆալտը երկար է ծառայում»,- կես կատակ կես լուրջ դժգոհեցին վարորդները:
Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթը շահել է երեք ճանապարհաշինական ընկերություն. «Հիդրո», «Շին+» և «Վառմաշ» ՍՊ ընկերությունները: Հետաքրքրական է, որ այս տարի, Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող «Լոռի ՃՇՇ»-ն չի շահել մրցույթը, չնայած որ մասնակցել է մրցույթին:
Մարզպետարանի պաշտոնյան վստահեցնում է՝ որակին հետևող հանձնաժողով է ստեղծված: Իսկ պատասխանատվությունը կրելու է այն հիմնարկը, որն իրականացնելու է աշխատանքը:
Բացի այս, Վանաձորում ճանապարհների նորոգման համար համայնքի բյուջեից էլ այս տարի հատկացվել էր շուրջ 100 մլն դրամ գումար: Մարզկենտրոն Վանաձորի փողոցները գտնվում են ծայրաստիճան քարուքանդ վիճակում: Տասնյակ մեքենաներ ամեն օր ջարդ ու փշուր են լինում: Լուրջ խնդիր է նաև համայնքում գծանշումների ու ճանապարհային նշանների բացակայությունը: Վանաձորցի մի քանի վարորդներ արդեն իսկ դիմել են դատարան՝ համայնքից պահանջելով վնասի փոխհատուցում: Տարին ավարտվում է, իսկ Վանաձորում փողոցները դեռ քանդված են:
Էդվարդ Արզումանյան
Լոռի
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ
Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ
Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)
Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը
ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան
Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր
Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ
Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են
© 2024 Հայկական ժամանակ