Մարդու ինքնասպանությունը կարելի է կանխել` նրա հետ խոսելով. 2016թ. եղել է սուիցիդի 195 դեպք

Այս տարի ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Տրամադրե՛ք րոպե, փոխե՛ք կյանք»: Մասնագետները հավաստիացնում են, որ հոգեբանական փակուղում հայտնված մարդուն ընդամենը լսելով, կարեկից լինելով հնարավոր է նրան ետ պահել ինքնասպանությունից:

2003 թվականից ի վեր սեպտեմբերի 10-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդունել է որպես Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարարության հոգեբանական ծառայությունն այս առիթով ներկայացնում է խորհուրդներ, որոնք կարող են օգնել նվազեցնելու սուիցիդալ ռիսկը:

Ծառայությունը նշում է, որ այդ ռիսկը մեծ է հետեւյալ խմբերում.

• փախստականներ, ազգային փոքրամասնություններ,
• հոգեկան, ծանր կամ խրոնիկ մարմանական հիվանդություններով տառապող անձինք,
• հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող անձինք,
• անչափահաս եւ ծեր անձինք,
• ծանր կորուստ ապրած, ընտանեկան, ֆինանսական խնդիրներ ունեցող անձինք,
• նախկինում սուիցիդալ փորձ կատարած անձինք եւ այլոք:

Իհարկե, ինքնասպանության ոչ բոլոր փորձերն են իսկապես կյանքին վերջ տալու նպատակ հետապնդում: ԱԻՆ հոգեբանական ծառայությունը վկայակոչում է հայտնի հոգեբույժ Ա. Լիչկոյի առանձնացրած սուիցիդալ վարքի 3 հիմնական տեսակ.

դեմոնստրատիվ (ցուցադրական)` սուիցիդի այս տեսակը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց

աֆեկտիվ` երբ գերակայում է հուզական պահը

իրական`երբ դոմինանտում է մեռնելու ցանկությունը

Ինքնասպանություն իրականացրած մարդկանց 80%-ը նախքան ինքնասպանություն գործելն իրենց մտադրությունների վերաբերյալ կարեւոր ազդանշաններ են ուղարկում (խոսքային, վարքային), որոնք հանդես են գալիս որպես նախազգուշացում կամ «օգնության ճիչ»:

Մարդու՝ ինքնասպանության գործելու մտադրության մասին կարող են հուշել.

• ընկճվածությունը, տագնապայնությունը, թախծոտ տրամադրությունը,
• թուլությունը, հոգնածությունը, քնկոտությունը,
• մղձավանջային երազները,
• արտաքինին, հիգիենայի կանոններին չհետեւելը,
• մահվան եւ ինքնասպանության թեմայով գրականության ու հաղորդումների նկատմամբ հետաքրքրության դրսեւորումը,
• ողբերգական եւ տխուր երաժշտության հաճախակի ունկնդրումը,
• կտակի հետ կապված հարցերի վճռումը, նախասուիցիդալ երկտողների կազմումը եւ այլն:

ԱԻՆ հոգեբանական ծառայությունը նշում է, որ անձի հետ նրա սուիցիդալ մտադրությունների քննարկումը նպաստում է ներքին լարվածության թուլացմանը, ինչը կարող է ինքնասպանության կանխարգելման առաջին քայլը դառնալ: Շեշտվում է, որ դիմացինին օգնության ձեռք մեկնելը, նրան քննադատաբար լսելու ունակությունը եւ, ընդհանրապես, անտարբերության բացակայությունը կարող են էական նշանակություն ունենալ եւս մեկ կյանքի փրկության հարցում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով վերջին տարիներին կա ինքնասպանությունների այսպիսի վիճակագրություն. 2014 թվականին` 168 դեպք, 2015-ին` 208, իսկ 2016-ին` 195: Այս մարդկանց մեծ մասը եղել է 30-65 տարեկան: Նույն թվականներին ինքնասպանության փորձ է կատարել համապատասխանաբար 531, 514 եւ 440 մարդ: Այս դեպքերում նույնպես իրենց կյանքն ամենաշատը ցանկացել են ավարտել վերոնշյալ տարիքային խմբի անձինք:

Տպել
3935 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի