Ներդրվել են երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանող պահանջներ

12/09/2017 schedule19:57

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 2017թ օգոստոսի 4 թիվ 176Ն որոշմամբ ներդրել է մի շարք կանոններ՝ ի շահ երաշխավորների: Ելնելով երաշխավոր հանդիսացող անձանց շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչպես նաև հանրությունից ստացվող ազդակներից այն մասին, որ վարկատու կազմակերպությունները նախքան երաշխավորության պայմանագրի կնքումը երաշխավորներին որոշ դեպքերում չեն բացահայտում հնարավոր ռիսկերը, պայմանագրի գործողության ընթացքում իրենց իրավունքներն ու պարտականությունները՝ Կենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է մի շարք պահանջներ, որոնք կսկսեն գործել 2017 թ. հոկտեմբերի 1-ից:

Այսպես՝ 1.Երաշխավորները պայմանագիր կնքելուց առաջ կտեղեկացվեն, որ եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա

· Իրենք վճարելու են տույժեր,

· Վատանալու է իրենց վարկային պատմությունը,

· Զրկվելու են իրենց գույքից:

2.Այսուհետ երաշխավորին կտրամադրվի պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի օրինակներ: 3.Այսուհետ երաշխավորը 7 օր առաջ կծանուցվի պայմանագրի պայմանների փոփոխության մասին: 4. Վարկատու կազմակերպությունների եւ երաշխավորի հաղորդակցումը կիրականացվի երաշխավորի կողմից ընտրված եղանակով (փոստ, էլեկտրոնային փոստ եւ այլն ): 5.Երաշխավորը ցանկացած ժամանակ կարող է վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին: 6. Վարկառուի՝ մարման ժամանակացույցով սահմանված պարտավորության կատարման օրից առնվազն 1 օր առաջ Կազմակերպությունը պարտավոր է երաշխավորին ծանուցել մարման ենթակա պարտավորության առկայության մասին, 7. Այն դեպքում, երբ տեղի է ունենում վարկի մարման ուշացում, վարկատու կազմակերպությունը այդ մասին ամենաուշը մեկ օր հետո կտեղեկացնի երաշխավորին: 8. Կազմակերպությունը երաշխավորին կծանուցի նաեւ երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրերի պայմանների էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելուց յոթ օր առաջ, 9. Երաշխավորին կտրամադրվի առնվազն 7 օր, երբ վարկատու կազմակերպությունը պահանջի, որ նա կատարի իր պարտավորությունները:

Տպել
2450 դիտում

Հայաստանից Վրաստան մեկնող մի խումբ ուղեւորների թույլ չի տրվել հատել սահմանը. մեքենայում գտնված 2 չինացիները ջերմել են

Մեջը ուժ չկա, առյուծի թևերը կապ չունեն կենդանու հետ, թրերը հայկական չեն. քննարկվում է ՊՆ նոր տարբերանշանը

Բժշկասանիտարական հսկիչ կետերը օդանավակայաններում մշտական հսկողություն են իրականացնում ՀՀ ժամանող ուղեւորների նկատմամբ

Տիգրան Ավինյանը Գորիսում մասնակցել է Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներին

Բերման ենթարկված Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սիսիանում մասնակցել է Բանակի 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին

Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Թրամփի փաստաբանները կարծում են՝ Զելենսկին ունեցել է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, նորի կարիքը չկա

«Էրեբունի պլազա» ներխուժած երիտասարդը ցանկացել է Սեդրակ Քոչարյանից պարզել, թե ինչու են իրեն ծրագրավորել. պաշտպան

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 20 մասնակիցները

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի հիշատակության օրն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Բերման է ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» հկ նախագահ Նարեկ Սամսոնյանը. Արսեն Բաբայան

Ադրբեջանն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ հայ աշխատակցուհուն մասնակցել Բաքվում անցկացվող սեմինարին

Ավտովթար է տեղի ունեցել Սարատովի մարզում. զոհը եւ տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Ռուսաստանում սպանվել են Ռոստովի շրջանային պատգամավորն ու կինը

Դանակահարություն՝ Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Ոստիկանության շենքից դուրս է եկել «Ադեկվադ» նախաձեռնության համահիմնադիր Արթուր Դանիելյանը

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան դեպքով վկաներ կան. ՌԴ ՔԿ

Հրդեհներ են բռնկվել հանրապետության խոտածածկ տարածքներում, այրվել է 5.5 հա տարածք