Տավուշի մարզի որոշ համայնքներում բերքահավաքն արգելվել է՝ անվտանգության նկատառումով (Ֆոտո)

13/09/2017 schedule11:21

Տավուշի մարզի  Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կոթի եւ Ոսկեվան համայնքների մի շարք  բնակիչներ այս տարի չեն կարողացել հավաքել աշնանացան բերքը: Այս մասին Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը. «Եթե  նախորդ տարիներին իրավիճակն ավելի վատ էր, այս տարի վնասները միայն հրդեհի հետ են կապված: Հակառակորդը հրկիզել էր գյուղացիների դաշտերը»,- ասաց նա, նշելով, որ վնասի չափը իրենք արդեն իսկ ներկայացրել են գյուղատնտեսության նախարարություն եւ սպասում են դրական պատասխանի:

«3.9 հա բերքը վնասվել է, հույս ունենք կառավարությունը կհաստատի նախագիծն ու կփոխհատուցի բնակիչների վնասները»,- ասաց վարչության պետը: 

Խոշորացված Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի ներկայացուցիչ Սերյոժա Ալեքսանյանը Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց համայնքում չհնձված տարածքը կազմում է շուրջ 2.7 հեկտար, որը պետք է հնձվեր հուլիս ամսին, սակայն հակառակորդի կրակահերթերի հետ կապված համապատասխան մարմինները արգելել են բերքահավաք իրականացնել նշված հատվածում՝ բնակիչների անվտանգությունից ելնելով:  

Կոթի համայնքի ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքսեթյանը Armtimes.com-ի հետ զրույցում պատմեց հակառակորդի արձակած կրակահերթերն ու թե ինչպես են գյուղացիները կարողացել հրաշքով փրկվել. «Բերքահավաքի ժամանակ դաշտում հացահատիկահավաք երկու կոմբայն էր աշխատում, միանգամից սկսեցին կրակել: Կոմբայններից մեկի վարորդը կոմբայնը թողեց ու թաքնվեց բլուրի հետեւում, իսկ մյուս կոմբայնի վարորդը կոմբայնով հեռացավ չդիտարկվող տարածք: Բարեբախտաբար՝ որեւէ մեկը վնասվածքներ չստացավ»,- ասաց նա, հավելելով, որ դեպքից կարճ ժամանակ անց արդեն հակառակորդը սկսել է կրակահերթեր արձակել լուսածիր գնդակներով, ինչի հետեւանքով էլ հրդեհվել են չհնձված արտերը: Համայնքի ներկայացուցիչը վստահ է՝ կառավարությունը փոխհատուցելու է չհավաքված բերքի վնասները:  

Շուտով կսկսվի նաեւ խաղողի բերքահավաքը Տավուշի մարզում: Գյուղացիները հույս ունեն, որ գոնե խաղողը կկարողանան ամբողջությամբ հավաքել դաշտերից: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին հակառակորդը ժամեր շարունակ կրակահերթի տակ էր պահել Պառավաքար գյուղի խաղող հավաքող բնակիչներին, կրակել մեքենայի վրա, ինչի հետեւանքով մեքենան ամբողջությամբ այրվել էր (նկարում): 

Էդվարդ Արզումանյան

Լուսանկարները՝ հեղինակի

Տպել
2052 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով