Թուրքիայի դեմ որոշումները նշանակում են որոշումներ ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջ դեմ. Մերկել

14/09/2017 schedule09:59

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեմ է ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային զենքի մատակարարումն ամբողջովին դադարեցնելուն՝ հաշվի առնելով Իսլամական պետության դեմ պայքարը և անվտանգությանը վերաբերող այլ հարցեր, գրում է DW-ի թուրքական ծառայությունը:

Իր նախընտրական հեռուստատեսային հարցազրույցներից մեկում Մերկելը նշել է, որ Թուրքիայի դեմ ուղղված որոշումները նշանակում են որոշումներ ՆԱՏՕ-ի գործընկերոջ դեմ: Եվ բացի այդ Գերմանիան ու Թուրքիան համագործակցում են ծայրահեղականների դեմ պայքարում, հետևաբար չի կարող վերջ տալ դեպի Թուրքիա սպառազինության մատակարարմանը: 

Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ որոշ սահմանափակումներ են գործի դրվել, սակայն պետք չէ մոռանալ, որ Գերմանիայի անվտանգությունը կախված է նաև Թուրքիայի հետ համագործակցությունից:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Handelsblatt պարբերականի կազմակերպած ֆորումի ժամանակ հայտարարել էր, որ թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության ֆոնին Գերմանիան դադարեցրել է գործող համաձայնագրերով Թուրքիային զինամթերքի մատակարարումները: 

«Իրականում մենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերոջը զենք մատակարարելու պարտավորություն ունենք, բայց մենք գործնականում գրեթե ամբողջությամբ սառեցրել ենք մատակարարումները», ասել է գերմանացի դիվանագետը:

Նրա խոսքով՝ մատակարարումները շարունակվում են միայն այն ուղղություններով, որտեղ Գերմանիան միջազգային պայմանագրերում է: Դրանցով մատակարարվող ապրանքներն ռազմական բնույթի չեն, հիմնականում բեռնատարներ են:

Անկարա-Բեռլին հարաբերություններում լարվածության վերջին դրսևորումը Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունն էր, որով կոչ էին անում Թուրքիայի քաղաքացիներին չմեկնել Գերմանիա, իսկ գերմանաբնակ թուրքերին հորդորում էին զգուշանալ ռասիստական և քսենոֆոբ հարձակումներից, սեպտեմբերի 24-ին կայանալիք ընտրություններից առաջ հեռու մնալ քաղաքական քննարկումներից:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ գրավոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ Գերմանիայում քաղաքական մթնոլորտը ծայրահեղ աջերի ազդեցության տակ է և նույնիսկ ռասիստական տրամադրությունների, քանի որ ամբողջ քարոզարշավը հիմնված է հակաթուրքական հռետորաբանության և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը թույլ չտալու մասին հայտարարությունների վրա:

Թուրքական արտաքին գերատեսչությունը հավելել էր, որ Գերմանիայի իշխանությունները դիտավորյալ թիրախավորում են թուրքերին՝ օդանավակայաններից սկսած, կամայական հարցաքննություններով, նաև, այսպես կոչված, հրդեհ-հարձակումներով: Անկարան պնդում է, որ թուրքերի նկատմամբ Գերմանիայում խտրական վերաբերմունք կա նրանց քաղաքական դիրքորոշումների պատճառով, և արդյունքում այդ քաղաքացիների դեմ պարբերական հարձակումներ են լինում:

Տպել
1654 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան