Երևան
16 °C
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության հավաքի ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման առնչությամբ ՆԱՏՕ-ի գործընկերների արձագանքին:
«Նրանք խենթացել են միայն այն պատճառով, որ մենք C-400-ների գործարքն ենք կնքել: Ի՞նչ պետք է անեինք: Ձ՞եզ սպասեինք: Մենք հոգ ենք տանում մեր մասին: Անվտանգության միջոցներ ենք ձեռնարկում և կշարունակենք դա անել», ասել է Էրդողանը, գրում է diken.com.tr-ն:
Հյուսիսատլանտյան դաշինքում ՏԱՍՍ-ի աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին մանրամասներ չի ներկայացրել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագրի կնքման մասին:
«Այս պահին ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ C-400-ներ չի օգտագործում: ՆԱՏՕ-ին որեւէ նոր գնումների մասին չեն տեղեկացրել»,- հայտնել է գործակալության աղբյուրը` մեկնաբանելով նոր պայմանագիրը, որի մասին տեղեկություններն ավելի վաղ հաստատել են ռուսական եւ թուրքական կողմերը:
Ընդ որում, դաշինքի ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամները ռազմատեխնիկական ձեռքբերումների մասին որոշումներն ինքնուրույն են կայացնում:
«Թե ինչ զինատեսակ գնել, որոշում են անդամները: ՆԱՏՕ-ի համար կարեւոր է, որ դաշնակիցների ձեռք բերած զինատեսակները հնարավոր լինի համատեղ օգտագործել: Մեր զինված ուժերի գործակցության հնարավորությունը ֆունդամենտալ կարեւոր է` մեր գործողություններն իրականացնելու համար»,- հավելել է դաշինքի ներկայացուցիչը:
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան արդեն փոխանցել է ՌԴ-ին C-400 համակարգերի մատակարարման համար անհրաժեշտ կանխավճարը: ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը թուրքական կողմին արդեն մտահոգություն է հայտնել նոր պայմանագրի վերաբերյալ: Պենտագոնից նշել են, որ իրենց մտահոգությունն արդեն փոխանցել են Թուրքիային եւ խնդրի շուրջ զրույց ունեցել թուրք գործընկերների հետ: «Թուրքիայի անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն այնպիսի զենիթահրթիռային համակարգ գնելն է, որով թուրքական կողմը կկարողանա հեշտությամբ համատեղ աշխատել ՆԱՏՕ-ի հետ»,- կարծում են Պենտագոնում:
Ռուսաստանի եւ Թուրքիայի ﬕջեւ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման պարտավորագրի գումարը կազմում Է ավելի քան 2 ﬕլիարդ դոլար: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել Է «Կոﬔրսանտ» թերթը՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական շրջանների ﬕ աղբյուր:
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
© 2024 Հայկական ժամանակ