Շամխորեցոց հայկական եկեղեցու հարեւանությամբ շինարարությունն օրենքի կոպիտ խախտում է. TDI

15/09/2017 schedule13:07

Հանդուրժողականության եւ բազմազանության ինստիտուտը (TDI) ուսումնասիրել եւ զեկույց է հրապարակել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Մարիամ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ, գրում է aliq.ge-ն ներկայացնելով նյութի թարգմանությունը.

«Հանդուրժողականության եւ Բազմազանության (TDI) ինստիտուտը ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Առկա խնդիրը ի ցույց է դնում պետության անտարբեր վերաբերմունքը կրոնական արժեքներ ունեցող մշակութային ժառանգության նկատմամբ:

Այսօրվա դրությամբ, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը (հետագայում Հայ առաքելական եկեղեցի) պետությունից պահանջում է Խորհրդային տարիներին բռնագրավված 6 եկեղեցիների վերադարձ: Այս եկեղեցիները անգոր են եւ համարվում են «Վիճելի եկեղեցիներ», քանի որ նրանց նկատմամբ պահանջներ ունի նաեւ վրաց պատրիարքարանը: Եկեղեցիներից 5-ը գտնվում են Թբիլիսիում, մեկը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածքում:

«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին – Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետեւանքով շինությունը մասամբ փլվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին փլուզման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:

Տաճարի պատի կողքին (մոտավորապես 4-5 մետր հեռավորության վրա) շինարարություն է իրականացվում, ինչը անտեսում է մշակութային ժառանգության վերաբերյալ հաստատված նորմերը:

Ընթացող շինարարությունը.

1. Վտանգ է ներկայացնում անմխիթար վիճակում գտնվող հայկական եկեղեցու համար, պարունակում է շինության վերջնական փլուզման բարձր ռիսկ:

2. Բացառում է եկեղեցու տեսանելիությունը, այս կերպ նվազեցնելով դրա կարեւորությունը: Անտեսում է պատմական միջավայրի ճարտարապետական բնութագրերը:

Եկեղեցու կողքին եռահարկ տան շինարարությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին եւ շարունակվում է մինչ օրս: Շինարարությունը ընթացել է ծանր տեխնիկայի օգնությամբ, ինչի հետեւանքով առաջացած ցնցումները վնասել են տաճարի հիմքերը: Փոսեր փորելու ժամանակ ամբողջովին ոչնչացվել են մի շարք մշակութային շերտեր:

Եկեղեցու մոտակայքում հայտնվել են աղյուսի պատի փլատակների արդեն քանդված կտորներ, պատի եւ կերամիկայի բեկորներ, ինչից երեւում է նախկինում հողի տակ շինության առկայությունը: Այսուհանդերձ, մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության համաձայն՝ վնասից հետո, դրա գնահատումը/ուսումնասիրումը անհնար է դարձել:

TDI-ի դիրքորոշմամբ, առաջացած վտանգների հանդեպ պատասխանատու վարչական մարմինները շարունակում են մակերեսային եւ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:

TDI-ին Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկատվության (հեռախոսազրույց) համաձայն՝ մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել մշակութային հուշարձանին հասցված վնասի վերաբերյալ: Այս փաստարկի վրա հիմնվելով, քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը չի պահանջել դադարեցնել շինարարությունը: Զուգահեռաբար, թույլտվություն տրամադրելիս անտեսվել են առկա հանգամանքները:

Մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների պաշտպանության նպատակով, Վրաստանի «Մշակութային ժառանգության մասին» օրենքը ենթադրում է պաշտպանական գոտիներ, ինչը, իր հերթին, ենթադրում է մշակութային ժառանգության անշարժ օբյեկտի շուրջ եւ/կամ նրա տարածքում, օրենքով հաստատված կարգով, տվյալ տարածքի, որի շուրջ գործում է գործառնական (էքսպլուատացիայի) հատուկ ռեժիմ եւ որի նպատակն է, այդ սահմաններում առկա մշակութային ժառանգության հուշարձանը պաշտպանել անցանկալի ազդեցությունից: Հուշարձանի մասնավոր պաշտպանական գոտին սահմանում է նաեւ հուշարձանի հարակից տարածքը, որը բաղկացած է ֆիզիկական եւ տեսողական պաշտպանական գոտուց եւ նախատեսվում է հուշարձանի ֆիզիկական եւ տեսողական պաշտպանության նպատակով:

Հուշարձանի ֆիզիկական պաշտպանական տարածքը հուշարձանի շրջակա տարածքն է, որտեղ յուրաքանչյուր գործողություն կարող է ֆիզիկապես վնասել հուշարձանը, կամ նրա հարակից տարածքը: Ֆիզիկական պաշտպանական տարածքը սահմանվում է հեշտությամբ՝ հուշարձանի բարձրությունը բազմապատկած 2-ի: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Շամխորեցոց եկեղեցին մինչ վնասվածքներ ստանալը, Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկն է հանդիսացել, նրա պաշտպանական գոտին, որը նրան տրվում է ինքնաբերաբար, բավականին մեծ տարածք է ներառում: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետը արգելում է ֆիզիկական պաշտպանական գոտում որեւէ գործունեություն, որը կվնասեր կամ վնասի վտանգ կստեղծեր հուշարձանի համար, կամ կվատթարացներ նրա տեսանելիությունն ու կիրառելիությունը:

Բացի այդ, ինչպես նշվել է, մշակութային ժառանգության հուշարձանի ֆիզիկական պաշտպանական գոտուց զատ, գոյություն ունի նաեւ տեսողական` վիզուալ պաշտպանական գոտի: Հուշարձանի տեսողական պաշտպանական գոտին այն տարածքն է, որը ֆիզիկական-պաշտպանական տարածք է ընկալվում եւ որի փոփոխությունը կարող է ազդել հուշարձանի պատմական միջավայրի եւ/կամ հուշարձանի ամբողջական ըմբռնման տեսանկյունից: Շամխորեցոց եկեղեցու համար տեսողական պաշտպանական տարածքը, ըստ օրենքի, 300 մետր շառավիղ ունի: Ինչպես նաեւ, մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ տեսողական պաշտպանական տարածքում արգելվում է այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կվնասեն հուշարձանի պատմական ձեւավորման միջավայրին, կխոչընդոտեն հուշարձանի օպտիմալ տեսքին, նրա ամբողջական ըմբռնմանը եւ կնվազեցնի նրա նշանակությունը:

Ելնելով վերոնշյալից, շինարարական թույլտվություն տրամադրելու ժամանակ խախտվել է մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածը: Անտեսվել է մշակութային հուշարձանի ինչպես տեսողական, այնպես էլ ֆիզիկական պաշտպանական տարածքը:

Շամխորեցոց եկեղեցին նաեւ գտնվում է Թբիլիսիի պատմական շինությունների պաշտպանական գոտում, ինչը էլ ավելի է դժվարացնում` գոտու սահմաններում շինարարական թույլտվություն ձեռք բերելու ընթացակարգն ու պայմանները: Մասնավորապես, «Մշակութային ժառանգության մասին» օրենքի 37-րդ հոդվածը, միայն հատուկ դեպքերում է թույլատրում նշված գոտում շինարարություն իրականացնել. Եթե կառուցվող շինությունը փոխարինվում է վթարային իրավիճակում գտնվող, պատմական եւ գեղարվեստական արժեք ունեցող շինությանը, փլատակներին, կամ ինժիներա-հաղորդակցության ցանցին, կամ եթե բարելավում է դեգրադացված քաղաքային շերտերը:

Պատմական շինությունների գոտում իրականացվող նշված շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված նշված դրույթների պահանջներին, չի փոխարինում խիստ վթարային իրավիճակում գտնվող պատմական արժեք ունեցող շինությանը, ինչպես նաեւ չի բարելավում դեգրադացված քաղաքային շերտերը: Ընդհակառակը, կառուցվող շինությունը, յուրօրինակ ճարտարապետական բնութագրով եւ հուշարձանի հետ հարեւանությամբ, դիսոնասն է մտցնում պատահականորեն ստեղծված միջավայրում:

Սրա հետ մեկտեղ, պատմական շինությունների պաշտպանական գոտում պատմականորեն ստեղծված փողոցների ցանցի փոփոխությունը, կառուցապատումը, կամ այլ հնարավոր այլ քաղաքաշինական փոփոխությունները թույլատրվում է միայն համապատասխան նախագծի եւ գիտական ապացույցների հիման վրա, պատմական տեսքին հնարավորինս մոտ:

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության գրառումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ պատմական շինությունների գոտում իրականացվող շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված՝ շինարարության թույլտվություն տրամադրելուց առաջ հնագիտական ուսումնասիրություն իրականացնելու պահանջին, ինչը ապացուցվում է շինարարության ընթացքում հայտնաբերված մշակութային շերտը: Չնայած դրան, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի քաղաքային ժառանգության բաժինը, եկեղեցու հարեւանությամբ շինարարության վերաբերյալ դրական եզրակացություն է տվել 2014 թվականի փետրվարի 2-ին:

Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական ծառայության եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարություն գործողություններում, շինարարության թույլտվություն տրամադրելով անտեսվել է ինչպես մշակութային ժառանգության մասին Վրաստանի օրենքը, այնպես էլ Վրաստանի ընդհանուր վարչարարության օրենսգրքով սահմանված նյութական արժեքների օրինական կիրառության չափորոշիչները.

1. Վարչարարական-իրավական ակտը չպետք է հակասի օրենքին:
2. Վարչական մարմինը պարտավոր է քննել գործի համար կարեւոր միջավայրը եւ որոշում կայացնել դրա գնահատման եւ բազմակողմանի ազդեցությունների ազդեցության վերաբերյալ եզրակացության հիման վրա:
3. Նոր կամ ընթացող շինարարությունը, ինչպես նաեւ շինության փլատակների վերականգնումը, պետք է տեղի ունենա հարակից շինության փլատակների վրա ազդեցության ուսումնասիրման եւ գնահատման արդյունքում: Նախագծողն ու կառուցապատողը պետք է ապահովի բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, որպեսի բացառի հնարավոր խախտումներն ու վնասները:

Հայ առաքելական եկեղեցու կողմից շինարարության թույլտվության բողոքարկումը փաստացի անհնար է: Վրաստանի օրենսդրությունը ակտի բողոքարկման հնարավորություն է տալիս միայն նրանց, ովքեր իրավական հիմքերով շահագրգիռ կողմ են համարվում (այս դեպում՝ շինարարության թույլտվություն ունեցող) պատճառված վնասի տեսանկյունից:

Քանի որ «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին պետության ենթակայության տակ է, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը լծակներ չունի իրավական մակարդակով պահանջել եկեղեցու պաշտպանություն եւ/կամ սեփական ուժերով տիրություն անել: Հայ առաքելական եկեղեցին զրկված է եկեղեցու հարեւանությամբ ընթացող շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջի հնարավորությունից: Չնայած դրան, Հայ առաքելական եկեղեցին փորձում է փրկել «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին: Նրանք, վտանգների մասին տեղեկատվություն են տրամադրել Թբիլիսիի քաղաքապետարանին եւ մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը:

Վերջինս, TDI-ի նամակի հիման վրա, դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան, նշված հարցը ուսումնասիրելու խնդրանքով: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ շինարարության շրջանակներում նշվում են քրեական հանցագործության նախանշաններ (հնագիտական օբյեկտին կանխամտածված կամ ոչ միտումնավոր վնաս հասցնել կամ ոչնչացնել): Հարկ է նշել, որ գործակալությունը Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանն է դիմել նամակով դեռեւս 2017 թվականի փետրվարի 8-ին, Իսանի փողոցի 18 հասցեում իրականացվող` հնարավոր անօրինական շինարարության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, սակայն մինչ այս պահը արձագանք չի ստացել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը TDI-ին դեռեւս տեղեկատվություն չի տրամադրել` այս հարցով հետաքննություն սկսել է, թե` ոչ:

Ելնելով վերոնշյալից, TDI-ը կոչ է անում.

1. Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հարցի վերաբերյալ ժամանակին ձեռնամուխ լինել օբյեկտիվ եւ արդյունավետ հետաքննության, մշակութային ժառանգություն համարվող հուշարձանի հարեւանությամբ անօրինական գործընթացների շուրջ:

2. Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայությանը՝ պաշտպանել վթարային իրավիճակում գտնվող հուշարձանը, պատրաստել դրա վերանորոգման աշխատանքների ծրագիր, համապատասխան վարչական մարմիններին անհապաղ տեղեկատվություն տրամադրել մշակութային հուշարձանի վրա իրականացված բացասական ազդեցության վերաբերյալ:

3. Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանը՝ կասեցնել կառուցվող շինությունը, որի շինարարության թույլտվությունը տրամադրվել է օրենքի խախտմամբ:

4. Թբիլիսիի քաղաքապետարանին, ճարտարապետական ծառայությանն ու մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանը, հրապարակայնորեն մանրամասն տեղեկատվություն տրամադրել եւ իրավաբանորեն հիմնավորել նշված մշակութային ժառանգության հուշարձանի հարեւանությամբ շինարարության թույլտվության տրամադրման օրինականության վերաբերյալ:

5. Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանը՝ կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է` մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանություն եւ պահպանություն, նրա համակարգված ստուգում, մշակութային ժառանգության հուշարձանի ոչնչացման կանխարգելում:

Տպել
2330 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան