Մեղավորն ԱԺ կանոնակարգերն են, որ «Ծառուկյան» դաշինքն ընդդիմություն է համարվում

15/09/2017 schedule12:44

Միջանձնային փոխհարաբերությունները քաղաքական դրսեւորումների ու հարաբերությունների վրա չեն ազդում. սեպտեմբերի 15-ին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ, ո՞ր իրավիճակին է ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը, եթե վարչապետը խմբակցության ղեկավարի ընկերն է: Այնուհետեւ Էնֆիաջյանը փորձեց պարզաբանել, որ տարբեր ձեւակերպումներ ու սահմանումներ կան, թե որ դեպքում է քաղաքական ուժը համարվում ընդդիմություն ու այդ առումով նոր պարզաբանում անելու կարիք չկա: Բացի դա, Վահե Էնֆիաջյանը հիշեց, որ նաեւ ԱԺ կանոնակարգերով են ձեւակերպված, թե որ ուժն է համարվում ընդդիմություն, ուստի ամեն ինչ պարզ է:

«Ըստ էության, իշխանության եւ ընդդիմության սահմանումն այնքան հստակ է, որ չեմ ուզում նորից բացատրել: Մեր կողմից որդեգրած քաղաքական ճանապարհին մենք որեւէ խնդիր չենք տեսնում, իսկ անձերի եւ ուժերի ինքնանպատակ քննադատությամբ զբաղվելու խնդիր չենք ունեցել, ու այդպես որեւէ դրական տեղ չենք կարողանա հասնել: Մեր ներկայացուցիչները երբեք որեւէ քաղաքական ուժի կամ գործչի դրական կամ բացասական արարքների մասին բարձրաձայնելու կաշկանդվածություն չի ունեցել: Մենք մեր տասնհինգ հիմնական կետերը, որը ներկայացրել ենք հանրությանը, իր մեջ պարունակում է քաղաքական ընդդիմադիր կեցվածք: Մենք ընդդիմություն ենք այսօրվա իրավիճակին, մենք ընդդիմություն ենք, որ երկրում տնտեսական իրավիճակն ու միջավայրը փոխվի, որ քաղաքացին մեր երկրում լավ ու արժանապատիվ ապրի»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը նաեւ անդրադարձավ ԱԺ 2017 թվականի աշնանային նստաշրջանին ու նշեց, թե այս նստաշրջանը «Ծառուկյան» խմբակցության համար շատ կառուցողական է սկսվել՝ խմբակցության աշխատանքային նիստով, որը վարել է խմբակցության ու դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ ուրվագծվել են այն աշխատանքները, որը պետք է իրականացնեն: Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը նշեց, օրենսդրական ակտիվ նախաձեռնությունները, որ լինելու են, կապը հասարակայնության հետ՝ այդ առումով սպասվող մարզայի այցելություններն ու հանդիպումները, եւ իրենց նախընտրական ծրագրի 15 կետը, որի շուրջ կառուցվելու է իրենց գործունեությունը:

Վահե Էնֆիաջյանն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 15-ին Երեւանում հնչած կրակոցներին ու նշեց, թե իրենց համար դա մտահոգիչ է եւ դատապարտելի:

«Պետք է համապատասխան այն բոլոր գործնական միջոցառումներն իրականացնել, որպեսզի ոչ միայն Երեւանում, այլ հանրապետության ողջ տարածքում ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա ու այս առումով իրավապահ մարմինները պետք է մաքսիմալ բաց ներկայացնեն քննության արդյունքները, որպեսզի բոլորին պարզ լինի, թե ինչ իրադարձություններ են զարգացել»,- ասաց Էնֆիաջյանը:

Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն էլ հայտարարեց, թե վերոհիշյալ խմբակցության նիստին մեկ հանձնարարական է եղել Գագիկ Ծառուկյանի կողմից, որ խմբակցության աշխատանքը պետք է առանձնանա իր որակի նշանով:

«Գործընկերների կողմից ներկայացվող տարբեր օրինագծերին պետք է վերաբերվել հարգանքով, մանրամասն ուսումնասիրել ու հանդես գալ դրանց վերաբերյալ մեր դիրքորոշումներով»,- մանրամասնեց Իվետա Տոնոյանը:

ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախաձեռնություն վերաբերյալ էլ, Իվետա Տոնոյանը ասաց, թե գործընկերների նախաձեռնությունները հարգելու հանձնարարականները վերաբերվում են նաեւ այս նախաձեռնությանը, բայց հիշեցրեց Գագիկ Ծառուկյանի դիտարկումը, թե դա չպետք է լինի ինքնանպատակ, եւ որ այստեղ խնդիրը պարզապես ԵԱՏՄ-ից դուրս գալու կամ դուրս չգալու մեջ չէ, այլ պետք է իրացվեն այն հնարավորությունները, որ ԵԱՏՄ-ն տալիս է: Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, թե իրենց տնտեսական բլոկի պատասխանատուները ուսումնասիրում են այդ նախաձեռնությունը՝ դրա վերաբերյալ հստակ տեսակետ ունենալու համար:

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ համայնքներում ԲՀԿ-ն ներկայացուցիչներ ունենալու է:

Տպել
2111 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային