Գործ տվե՛ք. նախկին ոստիկանապետը՝ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներին

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանն armtimes.com-ի հետ զրույցում խոսելով՝ երեկ Վերնիսաժում տեղի ունեցած ինքնադատաստանի եւ նմանօրինակ շատ դեպքերի մասին, նշեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի իմաստը չի տեսնում:

«Ես ոստիկանապետի փոփոխություն չեմ տեսնում եւ չեմ ուզում, որ մեղքը լրիվ կապվի ոստիկանության հետ: Այս հանցագործությունների հիմքը սոցիալական խնդիրներն են: Արմատներն, որ ուսումնասիրեք, կտեսնեք, թե որտեղից է գալիս նախապատմությունը եւ կարծում եմ, որ այդպես էլ պետք է լիներ: Ոստիկանությունը հիմա ոչ միայն բացահայտում է, այլ՝ կանխում»,- ասաց նախկին ոստիկանապետը:

Armtimes.com-ի այն դիտարկմանը, թե Երեւանի կենտրոնում տեղի ունեցած սպանությունն ուներ նախապատմություն եւ չի բացառվում, որ հնարավոր է նաեւ հավանական շարունակություն, այս դեպքում ոստիկանությունը պարտավոր չէ նրանց պահել իրենց ուշադրության կենտրոնում, Սարգսյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ ոստիկանության ուշադրության կենտրոնում չեն եղել նրանք»,- նշեց պատգամավորը:

Հայաստանում վերջին տարիներին կտրուկ աճել է այն դեպքերը, երբ կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներն անտեսելով  իրավապահներն իրենք են որոշում որտեղ, երբ եւ ինչպես պատժել իրենց թշնամիներին: Այս իրավիճակը ոստիկանության նախկին պետը Հայաստանում նորություն չի համարում:

«Ինքնադատաստանի մթնոլորտը նոր չի, դա շատ վաղուց դրված է ժողովրդի մեջ: Իրազեկման մասին հասարակ օրենք էինք ընդունում, տեսաք, թե ինչ եղավ՝ գործ տալ համարեցին: Այդ մտածելակերպի տեր մարդիկ հասարակության մեջ շատ-շատ են եւ ինքնադատաստանի գործողությունները լինում են: Չեն ուզում գործ տալ, որ դիմեին՝ կկանխվեր»,- ասաց Ալիկ Սարգսյանը, իսկ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հանդեպ ունեցած մարդկանց անվստահության մասին նշեց. «Ընդհանուր անվստահություն ամբողջ երկրում կա»:

Տպել
5472 դիտում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)

Արկը դեռ երկնքում էր, բայց տեղի բնակիչների տրամադրությունները բարձր էր, հումորներ էին անում․ Ղուկասյան

Հետազոտության մտնել լողացած եւ մաքուր շորերով. կրել դիմակներ՝ ինչպես օրինակում (լուսանկարներ)

Արդեն երկրորդ օրն անընդմեջ դիտարկվում են ՀՀ Կոտայքի մարզի զբոսաշրջային վայրերն ու բացօթյա հանգստի գոտիները

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակվում է ուժի մեջ մնալ. Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Իջևան-Բերդ ավտոճանապարհին մեքենան բախվել է էլեկտրասյանը․ տուժածներ չկան

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն իր անվստահությունն է հայտնել ծրագրերի և չափորոշիչների աշխատանքային խմբին

Հրշեջ-փրկարարները մարել են 7 հա տարածքում բռնկված հրդեհները