Արմավիրում տեղի ունեցած դեբոշից հետո ՀՀԿ-ի Մոսոն ընդհատակ է անցել, զանգերին չի պատասխանում

Այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ մի քանի օր առաջ Արմավիրի ՀՀԿ-ական փոխմարզպետի՝ Մովսես Քալաշյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզում: Մեր տեղեկություններով այն շատ թեժ է ընթացել: Տեղեկությունների համաձայն`Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից դեպի Ոսկեհատ տանող ճանապարհին գտնվող «Մուշ» ռեստորանում սկանդալային կռիվը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին` երեկոյան ժամերին: Ռեստորանը գյուղից բավականին հեռու է, ինչի պատճառով էլ դեպքի մանրամասները քչերին է հայտնի:

Սկանդալի կիզակետում են հայտնվել ՀՀԿ-ական փոխմարզպետի շրջապատի անձիք, որոնց օգնության ձեռք մեկնելու նպատակով Քալաշյանը տեղեկանալով վեճի մասին՝ շտապել է դեպքի վայր: Սակայն ՀՀԿ-ի Մոսոյի ներկայությունը կռվող կողմերի համար «դոզա» չի ունեցել, նրանք շարունակել են միմյանց խփել՝ հարվածներ հասցնելով նաեւ Քալաշյանին:

Armtimes.com-ի հետ զրույցում Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը ասաց, որ դեպքի մանրամասներին ծանոթ չէ, իսկ Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության բաժնից փոխանցեցին, որ ընդհանրապես տեղեկություն չունեն: «Մուշ» ռեստորանի տնօրինությունից էլ armtimes.com-ին կրկին փոխանցեցին, որ նման բան չի եղել:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Մովսես Քալաշյանի հետ, նրա հեռախոսահամարներին ուղղված մեր զանգերը մնում էին անպատասխան: Կարելի է կարծել, որ նա դեպքից հետո աշխատանքի չի գնում, նա նույնիսկ չի պատասխանում աշխատանքային հեռախոսազանգերին: Այս առիթով` տեղեկատվության բաժնից armtimes.com-ին վստահեցրեցին, որ Քալաշյանն աշխատանքի գալիս է, բայց չեն կարող նրա եւ մեր միջեւ կապ ստեղծել:

Դեպքից անտեղյակ է նաեւ ոստիկանությունը: Կառույցի ՀԼՎ-ից փոխանցեցին, որ տարվում են աշխատանքներ դեպքը բացահայտելու ուղղությամբ:

Ի դեպ, Մովսես Քարտաշյանը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, կուսակցության Արմավիրի մարզային կառույցի ղեկավարը: Նա շատերին հայտնի է, որպես ՀՀԿ-ի Մոսո:

Տպել
4801 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում