Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի չստորագրման վտանգի մասին խոսում են միայն մեր լրատվամիջոցները

15/09/2017 schedule20:27

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, ինչպես Բրյուսելից «Ամերիկայի ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը, կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Հաշվի առնելով նախկինի դառը փորձը, երբ Հայաստանը մեկ գիշերում իր արեւմտյան կողմնորոշումը փոխեց ԵԱՏՄ՝ իսկ այն ժամանակ՝ դեպի Մաքսային միություն կողմնորոշմամբ, հայկական կողմում մտավախություններ կան. մտահոգվում ենք՝ արդյոք այս անգամ Ռուսաստանը չի՞ փորձի խանգարել՝ հատկապես վերջին օրերին ԵՄ-Ռուսաստան սրված հարաբերությունների ֆոնին, արդյոք հայկական կողմը մի ինչ-որ «անհասկանալի» պատճառով չի՞ մտքափոխվի այդ համաձայնագիրը ստորագրելուց եւ այսպես շարունակ:

Ու եթե անգամ Երեւանում փողոցների անուններն անվանափոխելն է ռուսական կողմում սվիններով ընդունվում, երբ անընդհատ Ռուսաստանից մեզ ակնարկում են լեզվի, քաղաքականության հարցերի տեսանկյուններից, այդ հարցերը բնական են:

Այս հարցի կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը armtimes.com-ի հետ զրույցում նշում է, թե այդ վտանգի մասին խոսում են միայն մեր՝ հայկական լրատվամիջոցները:

«Դրա համար որեւէ հիմք, Ռուսաստանից կամ Եվրոպայից եկող որեւէ ազդակ չկա: Ընդհակառակը՝ բոլորը գիտեն, թե ինչ պրոցես է տեղի ունենում, Եվրամիությունը գնացել է այս համագործակցությանն արդեն այն պայմաններում, երբ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, դրա հետ պրոբլեմ չի տեսնում, Ռուսաստանը վաղուց գիտի, որ այդ գործընթացն ընթանում է Եվրամիության հետ եւ անհամատեղելի հարցեր չի առաջացնում Եվրամիությունը...ԵՄ-ն իր քաղաքականաությունը վաղուց փոխել է, մենք էլ պետք է հասկանանք, որ այդ քաղաքականության փոփոխման համատեքստում որեւէ խոչընդոտ, պրոբլեմ, որ կարող էր լիներ, ինչը ժամանակին կար, այդպիսի բան չի կարող առաջանալ»,- նշեց Ռուստամյանը:

Ճիշտ է՝ Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը  իրոք հետաքրքրված է Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ, բայց մինչեւ ստորագրված համաձայնագիրը ոչ ոք չտեսնի, մտավախությունները չեն դադարելու՝ «Աչքը տեսածից է վախենում» սկզբունքով:

Ամեն դեպքում՝ Արմեն Ռուստամյանը նշում է նաեւ, որ անգամ հանգամանքը, որ Արեւմուտքը, այդ թվում նաեւ ԵՄ-ն կոշտացրեց իր դիրքորոշումները Ռուսաստանի նկատմամբ, դա որեւէ կապ չունի մեր պրոցեսի հետ:

«Եվրամիությունը կարող է երկկողմ հարաբերություններում, իր նպատակներից ու շահերից ելնելով, գործընթացներ ունենալ: ԵՄ-ն մեզ դիտում է որպես կարեւոր գործընկեր, դրա մասին բոլորովին վեջերս ԵՄ ներկայացուցիչն է հայտարարել: Այսինքն՝ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում, մենք, չգիտես որտեղից, խնդիրներ ենք հարուցում»,- նշում է Արմեն Ռուստամյանը:

Ի դեպ՝ հանրապետական տարբեր ներկայացուցիչները եւս բավականին վստահ են, որ այդ համաձայնագիրը կստորագրվի ու դա հենց այն փաստի ապացույցն է, որ ԵԱՏՄ-ն մեր արտաքին քաղաքական նպատակների հարցում ոչինչ չի փոխել:

Տպել
4816 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար