Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար.հատված Սերժ Սարգսյանի ելույթից

18/09/2017 schedule11:35

Արագ զարգացող աշխարհում փոխվում ենք նաեւ մենք՝ ողջ հայ ժողովուրդը, փոխվում են մեր համայնքները, եկեղեցին, կառույցները, ուստի համաժողովը կարեւոր հանգրվան է՝ միմյանց շունչը զգալու համար. սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, թե նախորդ համաժողովում եղել են մի շարք կարեւոր առաջարկություններ ու գաղափարներ, որոնց մի մասն արդեն դարձել են ծրագրեր:

«Սովորաբար գաղափարներն ու նախաձեռնություններ հնչեցնելը շատ ավելի հեշտ է, քան դրանք իրականություն դարձնելը: Առաջարկում եմ այս համաժողովն օգտագործել, որպես Հայաստան-Սփյուռք ռազմավարական հարթակ, որտեղ կծնվեն Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր, ու աշխատանքներ կտարվեն դրանք կյանքի կոչելու»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը անհամեմատ ավելի ուժեղ է սփյուռքի համայնքների ու կառույցների շնորհիվ, միասնականության կոչ արեց, միեւնույն ժամանակ ընդգծելով, թե մեր պապերից ժառանգած միասնականությունն ամենևին էլ չի նշանակում միատարրություն: «Մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար: Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնականության կոչը չպետք է դիտել ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը՝ ուս-ուսի տված, տարբեր մոտեցումների համադրմամբ՝ կարող ենք արդյունավետ լուծումների հասնել: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է»,- նշեց ՀՀ նախագահը:

Անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններին՝ նա նշեց, որ դրանք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել, և եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը։

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կյանքում տեղի են ունեցել էական փոփոխություններ, ու այդ համատեքստում ընդգծեց, որ Հայաստանն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին, որը, նախագահ խոսքով նոր հնարավորություններ ու պայմաններ է ստեղծում մեր զարգացման համար:

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում է քաղաքական կյանքը, փոխվում են քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ մատանշելով այս տարվա ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները: Այդ ընտրությունները, ընդգծեց Սերժ Սարգսյանը, անցել են աննախադեպ թափանցիկությամբ, եւ ընդգծեց, թե միջազգային կառույցները արձանագրեցին ժողովրդավարության աննախադեպ ամրապնդումը:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանը խոսեց մեր խնդիրներից ու նշեց, որ այսօր Հայաստանի հիմնական մարտահրավերներից մեկը ժողովրդագրական պատկերն է: Այնուհետեւ հիշեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին, ընդգծելով, թե այդ օրերին կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը եւ հայի անկոտրում կամքը՝ միջազգային ասպարեզում ամրապնդելով Հայաստանի դիրքերը:

«Անկայուն իրավիճակը մեր սահմաններին ամենաառաջին հերքին մեզ ստիպում է ավելի ուշադիր լինել արտաքին սպառնալիքներին:Մենք շարունակում ենք ապրել շրջափակման մեջ»,- նշեց Սերժ Սարգսյանը, այնուհետեւ հիշեցնելով, որ Թուրքիան դեռ փակ է պահում Հայաստանի հետ իր սահմանները: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը հիշեցրեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ուղղված իր ջանքերը, որը Թուրքիայի միջոցով ձախողվեցին, ինչի կապակցությամբ ՀՀ նախագահը նշեց, թե Թուրքիան դրանով ցույց տվեց, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, ու շեշտեց որ հարեւան երկիրը փորձում էր Հայաստանին այդ արձանագրություններով «պատանդ» պահել:

Սերժ Սարգսյանը խոսեց նաեւ տնտեսական հարցերին, նշելով, թե Հայաստանը ստեղծել է ներդրումային բարենպաստ միջավայր ու սփյուռքահայ բիզնեսմեններին մեկ անգամ եւս հրավիրեց Հայաստան:

Տպել
2009 դիտում

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը