Երեւանի փոխքաղաքապետի ծառայողական մեքենան անձնական նպատակով է օգտագործվում, վթար է եղել

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ականատեսների փոխանցմամբ` Hyundai մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Ինչպես կենտրոնի ընդունարանից տեղեկացրեցին armtimes.com-ին` առավոտյան բժշկական կենտրոն են ընդունվել 1974 թվականին ծնված, Երեւանի բնակիչ  Արթուր Գթունյանը`դեմքի քերծվածքներ ախտորոշմամբ, Երեւանի բնակիչ, 2005 թվականին ծնված Գագիկ Տեր-Հովսեփյանը`ձախ ուսահոդի հեմատոզ վնասվածքներով, Երեւանի բնակիչ, 2009 թվականին ծնված Ալեքս Տեր-Հովսեփյանը եւ Արմեն Տեր-Հովսեփյանը, ինչպես նաեւ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիխ Մովսիսյանը: Վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ սրունքի ստորին հատվածի սալջարդ:

Բոլոր տուժածները ստանալով համապատասխան բժշկական օգնություն՝ դուրս են գրվել բժշկական կենտրոնից:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետն ավտոմեքենայում չի եղել։

Այս տեղեկության վերաբերյալ armtimes.com-ը զրուցեց փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի հետ: Վերջինս այն հարցին, թե իր ծառայողական մեքենան արդյո՞ք վթարի է ենթարկվել, տեղեկությունները ճիշտ են, Օհանյանն ասաց. «Լսել եմ, բայց մանրամասները չգիտեմ»:

Հաջորդ հարցին, թե ի՞նչ նպատակով էր ծառայողական մեքենան ոչ աշխատանքային օրով ուղեւորվել Մասիս, Օհանյանն ասաց.

«Դե հիմա... վարորդն ընտանիքով տեղ էր գնացել»:

Դիտարկմանը, թե ծառայողական մեքենան քաղաքապետարանի աշխատակազմը օգտագործում է անձնական նպատակների համա՞ր, փոխքաղաքապետն առանց որեւէ մի բան ասելու ընդհատեց հեռախոսազանգը:

Տպել
4268 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան