Սարգսյանը մատնանշում էր հնարավորությունները, իսկ սփյուռքահայերը՝ խնդիրները

18/09/2017 schedule20:18

Հայաստանի ու սփյուռքի ներկայացուցիչները  նորից  հավաքվել են մեկ հարկի տակ. սեպտեմբերի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Մինչ համաժողովի պաշտոնական բացումը Սփյուռքի ու Հայաստանի համայնքների տարբեր կառույցների ու կազմակերպությունների 1500-ից ավելի ներկայացուցիչները, գործիչները իրար հետ զրուցում էին, ծանոթանում օրակարգին, հանդիպում հին ծանոթներին, նոր ծանոթություններ հաստատում: Իսկ ահա համաժողովի պաշտոնական մեկնարկից հետո հարցերը լրջացան: Ու հատկապես լրջացան Սերժ Սարգսյանի ելույթից հետո: Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի մի քանի շեշտադրումների՝ կապված հայրենադարձության, ներգաղթի, տնտեսության ու քաղաքականության մեջ սփյուռքի ներուժն օգտագործելու, ժողովրդագրական պատկերը շտկելու եւ հաջորդ համաժողովը «4 միլիոնանոց Հայաստան» իրականության ներքո անցկացնելու հարցերի հետ:

armtimes.com-ը սփյուռքի մի շարք գործիչների հարցեր ուղղեց հենց այս շեշտադրումների վերաբերյալ: Պատասխաններն ուշագրավ էին:

Լոնդոնի հայ համայնքի  ներկայացուցիչ Վազգեն Կասեմջյանն, օրինակ, մեր զրույցում նշեց, որ դա ելույթը լավ ուսումնասիրված ելույթ էր, որտեղ բոլոր խնդիրներն ու մտահոգիչ կետերը նշվեցին, անակնկալ էր նորությունը, որ ՀՀ իշխանություններն իրենց առջեւ նպատակ են դրել Հայաստանի բնակչության թվաքանակը 4 միլիոն դարձնելու, բայց նաեւ տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս են Սարգսյանի մատնանշած հարցերը լուծվելու:

«Որ ուզում են Հայաստանի բնակչության թիվը դարձնել 4 միլիոն. դա լավ լուր էր, բայց դա գործնականում ինչպե՞ս պետք է իրականանա, չգիտեմ: Հատկապես քանի որ ներկայումս ամեն տարի 50 հազար հոգի Հայաստանը լքում է: Ինչպե՞ս պետք է դրա առաջն առնեն: Ինձ թվում է, որ ամենաառաջին հերթին պետք  պայքարել արտագաղթի դեմ, հետո նոր մտածեն բնակչության թիվը մեծացնելու մասին: Եթե արտագաղթը չես կարող կասեցնել, ինչպե՞ս պետք է ներգաղթ ապահովես: Երբ մարդիկ այսօր բողոքում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակից, թողնում-գնում են երկրից, սփյուռքահայերը կգան այստեղ բիզնե՞ս կդնեն. աբսուրդ է՝ մի քիչ պարադոքս է այս հարցը: Բայց մենք փորձում ենք այս հարցի մեջ էլ դրական բան գտնել, որ կառավարությունը մտահոգված է իրավիճակով».- նշեց մեր զրուցակիցը:

Թեհրանից համաժողովին մասնակցող, Թեհրանի «Հույս» երկշաբաթաթերթի գլխավոր խմբագիր Անդրանիկ Սիմոնյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց՝ Սերժ Սարգսյանի բոլոր ելույթներն իմաստուն են՝ համակողմանի դիտարկված, բայց շրջահայաց ու իմաստուն խոսելը մեկ բան է, նշում է նա, իրական հնարավորությունները՝ այլ բան:

«Գործնականում մենք տեսնում ենք, որ Հայաստանում ապրող հայրենասեր, հողին կառչած մարդիկ, ովքեր երկիրը սիրում են, թողնում ու Ռուսաստան են գնում. այդ երկուսն իրար հետ չեն կարգվում: Ներգաղթը հնարավոր է, բայց դրա համար մի պայման գոյություն ունի: Հայաստանում օլիգարխիան խեղդում է սփյուռքահային: Ես սա բարձրաձայն եմ ասում, ես 12 տարի Հայաստանում ապրել եմ, ես հայաստանցու մոտեցումը գիտեմ. Հեշտ չէ օլիգարխիային դեմ առ դեմ կանգնելը, բայց եթե դա չարվի, իշխանություններն ու հայաստանցին ավելի նեղն են ընկնելու: Ես սարսափելի նեղանում եմ, երբ տեսնում եմ, որ Հայաստանում մեկը միլիոններ է հանում, բայց կողքինը օրվա հաց չունի ուտելու: Ասում եմ, եթե անգամ միլիոններ ես հանում, լավ ես անում, գոնե դրանցով արտադրամաս, բիզնես հիմնի՛ր, որ հասարակ մարդը օրվա հացը կարողանա հայթայթել: Իսկ եթե այդ գումարները հանում ու տանում ես արտասահման, ես ասում եմ՝ դա քեզ զահրումար լինի... Այս ամենը կողքից տեսնող սփյուռքահայը, ի՞նչ եք կարծում, եթե անգամ փող ունի եւ ուզում է Հայաստանում ներդրումներ անել՝ կանի՞. իհարկե ոչ»,- նշեց Սիմոնյանը:

ԱՄՆ-ից Հայ- ամերիկյան բիզնես խորհրդի ներկայացուցիչ Ալեք Բաղդասարյանն էլ էր ուրախացել բնակչության թվաքանակը 4 միլիոնի հասցնելու մասին Սարգսյանի խոսքերը լսելուց:  Armtimes.com-ին նա ասաց, թե հետաքրքրված է տնտեսական հարցերի համատեքստում այստեղ լսած դրույթներով, ու այս առումով նշում է՝ հիմա շրջադարձային պահ է՝ պետք է այն օգտագործել, աշխատանքներ տանել առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ, որոնք շատ-շատ են:

«Խնդիրներ շատ կան, բոլորն էլ պետք է քննարկվեն, լուծվեն, բարձրացվի վստահության մակարդակը, տեղեկատվություն լինի, թե ինչ հնարավորություններ կան, որ սփյուռքահայերը կարող են Հայաստանում իրացնել: Այդ խնդիրները հեշտ չեն լուծվելու, դրանք մեկ օրում չեն առաջացել ու մեկ օրում էլ չեն լուծվի: Բայց մեզանից է կախված՝ որքան ջանասիրաբար աշխատենք առկա խնդիրների լուծման ուղղությամբ, եւ ինչքան այդ աշխատանքը ավելի բարձր մակարդակով տարվի, այնքան ավելի արագ կփոխվի ամեն ինչ: Իմ կարծիքով՝ կարելի է անել, մենք բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը, ու պետք  ինչ-որ բան անենք: Սփյուռքի շատ ներկայացուցիչներ կան, որոնց համար Հայաստանն առօրյայի մաս չի կազմում, պետք է հասկանալ այն բոլոր խնդիրները, որոնց պատճառով այդպիսի իրավիճակ է ստեղծվել: Եթե այդ խնդիրները լուծվեն, ամեն մարդ էլ Հայաստանը՝ իր հայրենիքը սիրում է».- նշեց Բաղդասարյանը:

Ուշագրավ դիտարկումներ արեց Ռուսաստանի Տվեր քաղաքից համաժողովին մասնակցող երիտասարդ գործարար Էդգար Եսայանը: Նա էլ նշում էր, թե արդեն Ռուսաստանի կյանքին, պայմաններին սովորած մարդը, որքան էլ ասում է, թե հարմար առիթի դեպքում կվերադառնա Հայաստան, իրականում դժվար վերադառնա:

«Մի կողմից ամենակարեւորը տնտեսությունն է, տնտեսական վիճակը: Եթե Հայաստանում տնտեսական վիճակը նորմալ լինի, իհարկե, կվերադառնան: Ինչ վերաբերում է այստեղ ներդրումներ անելուն, ապա Կարեն Կարապետյանի գալուց հետո մի քիչ հույսեր են ծագել, ավելի ճիշտ՝ հայ բիզնեսմենները սկսել են Հայաստանում ներդրումներ անելու ուղղությամբ մտածել, իսկ առաջ այդ մասին խոսք անգամ չկար: Ու հատկապես նրա համար, որովհետեւ պատկերացումը կարծրացած էր, որ ամեն բիզնես 50/50 տարբերակով է գործում, կամ բիզնեսդ ամեն պահի կարող են քեզնից խլել: Իսկ հիմա այդ առումով, ինձ թվում է, շատ ավելի լավ է»,- նշում էր Եսայանը:

Էլի շատ սփյուռքահայ գործիչներից հարցրինք Սերժ Սարգսյանի ելույթում հնչած մտքերի վերաբերյալ իրենց տպավորություններից. գրեթե բոլորի մոտ էլ նույն էին թե՛ դրական կողմերի մատնանշումները, թե՛ մտավախությունները:

 

Տպել
1759 դիտում

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է