Թուրքիայում հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին թալանվում է. CNNTurk

19/09/2017 schedule08:34

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին հայտնվել է գողերի թիրախում, գրում է CNNTurk-ը:

Թուրք-քրդական բախումների հետևանքով Դիարբեքիրում դեռևս գործում է պարետային ժամը, և Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այլըքի խոսքով իրենք մեծ դժվարությամբ են թույլտվություն ստանում եկեղեցի մտնելու համար: Օգտնվելով առիթից, որ եկեղեցին չի գործում գողերը մտնում են այնտեղ, և ամեն օր եկեղեցուց նոր իրեր են պակասում: 

Ալյըքը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին քայլեր ձեռնարկել եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, որն արդեն իսկ լրջորեն վնասվել է 2015-ի նոյեմբերից 2016-ի մարտն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած թուրք-քրդական բախումների հետևանքով ու նորոգման կարիք ունի: 

Մերձավոր Արևելքում ամենամեծ եկեղեցիներից մեկը համարվող Սուրբ Կիրակոսը 31 տարվա դադարից հետո վերաբացվել էր 2011-ի հոկտեմբերի 22-ին, առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին էր տեղի ունեցել: Նորոգվել էր դիարբեքիրի հայերի և Դիարբեքիրի այն ժամանակ քուրդ քաղաքապետի աջակցությամբ, որն այժմ հեռացվել է պաշտոնից. նրա փոխարեն ոչ թե ընտրվել, այլ նշանակվել է թուրք քաղաքապետ:

 

Տպել
31323 դիտում

Մյուլլերի զեկույցի «էխոն»․ Թրամփն առաջատար ԶԼՄ-ներն անվանել է «ժողովրդի թշնամիներ»

Հայկական առաջապահ ստորաբաժանումները կասեցրել են հակառակորդի ինժեներական աշխատանքները

Երեւանում բանկոմատներից հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի 20-ամյա քաղաքացուն. ՔԿ

21.6 մլն դրամի հափշտակություն․ ոստիկանները ապօրինություններ են բացահայտել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում (տեսանյութ)

Նախարարներն ու ԱԺ պատգամավորները Թումանյան են արտասանում, մարտահրավեր ուղարկում միմյանց. (ուղիղ)

ԱՄՆ դեսպանը հետաքրքրվել է գլխավոր դատախազից՝ ինչպես կարող են աջակցել ՀՀ-ին կոռուպցիայի դեմ պայքարում

Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում է․ շարունակվում է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը

Facebook-ը 2632 էջ, խումբ, օգտահաշիվ է ջնջել

Լուրջ խնդիրներ կունենանք գյուղատնտեսությունում․ վարկատու կազմակերպության զգուշացնող նամակը վարչապետին

2018-ին զինվորների ապահովագրության հիմնադրամի եկամուտներն աճել են 35%-ով

Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է դեմագոգիկ ելույթներ ունենալ․ Արարատ Միրզոյան

Կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելուց, փող միշտ կգտնվի. Նիկոլ Փաշինյանը՝ ԳԱԱ-ում

Ինչ ուզում են, թող անեն․ Իրինա Ռոդնինան մեկնաբանել է Երեւանում իր անունը կրող դպրոցի վերանվանման հարցը

Ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր այս քայլս թուլություն կորակեն. Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել

Ձերբակալվել են Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենն ու գործավարուհին

Քաղաքական հասունություն է պետք ցուցաբերել սոցիալական հարցերը արտադրական բնույթի հարցերին չհակադրելու համար․ Մելքումյան

Հույս ունենք ԳԱԱ-ն կսպասարկի Հայաստանի տեխնոլոգիական երկիր դարձնելու տեսլականը․ Նիկոլ Փաշինյան

Հայ մարմնամարզիկներին միջազգային մրցումներում օգնում են այլ հավաքականների բժիշկները

30 անշարժ գույք, 2 մլրդ 370 մլն դրամ եւ 1 մլն 400 հազար դոլար. Հակոբ Հակոբյանի ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վիեննա․ պաշտոնական