ՌԴ-ում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ադրբեջանական ամենամեծ կառույցը փակելու որոշումը

Ռուսաստանում Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես հասարակական կազմակերպության լիկվիդացիայի մասին որոշումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, որ բախվել են մի քանի օբյեկտիվ խոչընդոտների, որոնք խանգարել են իրենց կատարել ՌԴ Արդարադատության նախարարության պահանջները, իսկ կառույցի կանոնակարգում ցուցված սխալներն անուղղելի չեն: 

Արդարդատության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ կառույցի կազմակերպությունը թույլ է տվել կոպիտ բացթողումներ, որոնցից մի քանիսն անուղղելի են եւ պարբերական բնույթ են կրել: 

Ռուսաստանում ադրբեջանական ամենամեծ կառույցը՝ Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսը դիմել էր վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Բարձրագույն դատարանի՝ կազմակերպությունը փակելու մասին մայիսի 15-ի որոշումը:  

Ադրբեջանական կազմակերպության գործունեությունը կասեցվել է Արդարադատության նախարարության դատական հայցից հետո: Պատճառը կազմակերպության կանոնադրության անհամապատասխանությունն է ՌԴ օրենսդրությանը, ըստ որի հասարակական կազմակերպությունները չեն կարող ֆինանսավորվել արտասահմանից: Իսկ այս կազմակերպությունն ամեն ամիս ֆինանսական աջացություն էր ստանում Բաքվից՝ իշխանամետ շրջանակներից:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի գործունեությունը կասեցնելու որոշումը գնահատել է որպես խտրականություն եւ կողմակալություն: Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ ՌԴ-ում գործում է նաեւ Ռուսաստանի հայերի միությունը, եւ այս քայլով Ռուսաստանը խախտում է հավասարակշռությունը: 

Տպել
1182 դիտում

ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը օրակարգային հարց կդարձնի՞ ռեկտորի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը

Շիրակի մարզպետի տեղակալը պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Դատավոր Արսեն Նիկողոսյանի տրամադրվածությունն ակնհայտ էր. Մանվել Գրիգորյանի պաշտպանները ստացել են դատարանի որոշումը

Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության հավանականության հարցը

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, մտքեր փոխանակել շուրջ 1,5 ժամ

Հանդիպել են Ղազախստանում ՀՀ դեսպանն ու երկրի պետական քարտուղարը

Այս պարագայում ես կարծիք չունեմ. դպրոցի տնօրենը՝ նախարարի ֆեյսբուքյան գրառման մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երեկ ստացել են դատարանի որոշումը

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին

Վաղարշյան 1 հասցեի վիճաբանությունը կրակոցներով չի սահմանափակվել. բնակիչներն ահազանգում են՝ իրենց ահաբեկում են

Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ

Հայտարարություն մրցույթի մասին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներ է տվել միջազգային առաջատար մի շարք լրատվամիջոցների

Մի երկու տարի կնստես, կհելնես, գողական աղջիկ կդառնաս. հետաքննիչները հերքել են Հասմիկ Սարգսյանի ցուցմունքները

Մեղադրանք է առաջադրվել 20-ամյա երիտասարդին՝ ատրճանակով ու պայթուցիկով սպառնալու, ավազակության համար

Կապված Լարսի ճանապարհների փակ լինելու հետ՝ հեղուկ գազի որոշակի դեֆիցիտ է առաջացել. Շաբոյան

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան կանանց 3 ազգային ընտրանի կունենա

Նվազել են գրիպով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը

Կրակոցներ Արարատի մարզում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ