Հրավառությունները միայն տոն օրերի՞ն կթույլատրվեն. «Ելքը» հանդես կգա նախաձեռնությամբ

«Ժողովուրդ, ի՞նչ կասեք, եթե բացի տոն օրերից, հրավառությունները Երեւանում արգելվեն». Ֆեյսբուքյան իր էջում այսպիսի հարցադրում է արել Երեւանի «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը:

Պատասխանելով մեր հարցին, թե հանրային տրամադրությունները շոշափելուց հետո համապատասխան նախաձեռնությո՞ւն է հետեւելու, ասենք որոշման նախագծի տեսքով, Տիգրան Ավինյանն ասաց.

«Այդ հարցը դեռեւս մանրամասնորեն չենք քննարկել խմբակցությունում, հետեւապես հետաքրքիր էր առհասարակ մեր ֆեյսբուքահայության կարծիքները: Եվ ըստ այդ արձագանքների, ես կարծում եմ, խմբակցության գալիք նիստերից մեկում հրավառության խնդրին նույնպես անդրադարձ կունենանք ու մանրամասնորեն կքննարկենք հնարավոր լուծումները, որովհետեւ ինչպես արդեն ակնհայտ էր մարդկանց մեկնաբանություններից, այդ խնդիրը շատ-շատերին է անհանգստացնում եւ որոշակի հստակ լուծումներ պահանջվում են»:

Տիգրան Ավինյանը գոնե առայժմ հակված չէ խնդրի լուծումն անպայման տեսնել միայն տոն օրերին հրավառությունները թույլատրելու մեջ: Համենայնդեպս, նա ուսումնասիրում է եվրոպական տարբեր քաղաքների փորձը, որտեղ նաեւ այդպիսի մոտեցում է ընտրված:  

«Առհասարակ կա միջազգային փորձ, եւ եվրոպական քաղաքներում տարբեր լուծումներ են տրված: Կարծում եմ՝ դեռեւս այս քննարկումները պետք է շարունակել, մենք էլ պետք է շարունակենք հետազոտել, թե ինչպես են անում Բրյուսելում, Լոնդոնում, Միլանում եւ այլուր ու հասկանալ՝ որն է մեզ համար ամենալավ, ամենաընդունելի տարբերակը: Բայց որ հստակ սահմանափակումներ պետք է ավելանան այս հարցով, եւ նամանավանդ հանգստի ժամերին մարդկանց վախեցնող հրավառությունները չպետք է լինեն, դա նույնպես միանշանակ է»,- նշեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամը:

Այսօր էլ, սակայն, որոշակի սահմանափակումներ կան եւ հրավառությունները չեն թույլատրվում ժամը 23:00-ից հետո, այնինչ իրականույթունը բոլորովին այլ է: Տիգրան Ավինյանն այդ առնչությամբ ասաց. «Եվ օրենսդրական առումով, եւ օրենքին հետեւելու առումով լրջագույն խնդիրներ կան, ու ես կարծում եմ՝ թե՛ օրենսդրական առումով են խստացումներ պետք, եւ թե՛ պետք է հետեւողական լինել, որ օրենքը գործի: Այսինքն՝ այն օրենսդրությունը, որը կա այս պահին, համարում եմ անբավարար: Ասեմ ավելին՝ այն չի գործում, որովհետեւ բոլորս ականատես ենք լինում, որ ժամը 01:00-ից հետո էլ հրավառություններ են լինում Երեւան քաղաքում»:

Տարբեր քաղաքների փորձը ուսումնասիրելիս Տիգրան Ավինյանը պարզել է, որ օրինակ Լոնդոնում հրավառություններ թույլատրվում են շատ որոշակի օրերի: Անհրաժեշտ պարագաների վաճառքն էլ միայն որոշակի օրերի է կարելի, ու որոշակի ընկերությունների է թույլատրված զբաղվել դրանց վաճառքով:

Տիգրան Ավինյանի ֆեսյբուքյան գրառման տակ Լեւոն Գյուլզադյան օգտատերը նշել է.

«Դեմ եմ: Հատկացրեք գոտիներ, որտեղ կարելի է անցկացնել հրավառություններ քաղաքի գծում, իսկ որտեղ ոչ: Ու ժամերը կանոնակարգեք, որպեսզի ժամը 10-ից հետո, հրավառություն թույլ չտրվի, եթե պետական տոն չէ: Իմա՞ստը քրթով փակելու... Բոլոր անդուր, բայց միաժամանակ զվարճալի երևույթները կարելի է ուղղակի ճիշտ հունի մեջ դնել, որպեսզի անախորժություններ չլինեն»:

«Խնդրում եմ ձեզ, մի բան արե՛ք: Սա արդեն, իրոք, անտանելի է դառնում: Ես երեկ գիշերվա մեկին կիսաքուն վիճակում սեղանի տակ էի կծկվել: Երազի ու իրականության արանքում կարծում էի թե հրետանային ռմբակոծություն է: (ժամը 9-ից հետո պետք է արգելվի հրավառություն անել»,- գրել է Տիգրան Սարգսյան օգտատերը:

«Մեր տանից էլ ես եւ թոռներս երկու ձեռքով, իսկ երկու շներս միասին ութ թաթով կողմ ենք: Իսկ մենակ ռեստորաններով խնդիրը չի լուծվի: Անհատները ավելի շատ են խախտում օրենքը, քան ռեստորանները, ու չես կարող իմանալ, թե ով է սալյուտչիկը, որ պատժես»,- գրել է մեկ այլ օգտատեր՝ Սերգեյ Ապրեսյանը:

Տպել
2680 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում