Իսրայելցի բժիշկները միակարծիք են՝ Լապշինը բանտում ինքնասպանության փորձ չի արել

Իսրայելցի բժիշկները միակարծիք են՝ Ադրբեջանի հայտարարությունը, թե բլոգեր Ալեքսանդր Լապշինը բանտում ինքնասպանության փորձ է կատարել, անհիմն է, ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ բլոգերը: 

«Այսօր ամբողջ օրն անցկացրել եմ Ռամբամ հոսպիտալում: Փաստաթղթեր եմ հավաքում ադրբեջանական բանտում իմ հանդեպ բռնությունների մասին: Բժիշկները միակարծիք էին, որ ինքնասպանության մասին Ադրբեջանի վարկածը քննադատության չի դիմանում: Փոխարենը բռնությունների հետքերն ակնհայտ են»,- նշված է բլոգերի գրառման մեջ:

Ավելի վաղ, մեկ այլ գրառումով Լապշինը հայտնել էր, որ փաստաթղթեր է հավաքում և պատրաստվում է միջազգային ատյաններ դիմել Ադրբեջանի դեմ. «Չալարեցի և ընկերներիս խորհրդով արձանագրել եմ իմ բոլոր վնասվածքները ոստիկանությունում և Թել Ավիվի հոսպիտալում: Ինչ իմանաս ուր կտանի այս պատմությունը: Կարծիք կա, որ չի կարելի Ադրբեջանին ներել ինձ սպանելու փորձը և պետք է գրագետ գործել՝ միջազգային ատյանների միջոցով: Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաթղթեր եմ հավաքում: Ընթացքի մասին տեղյակ կպահեմ»:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի համաներման որոշումը: 

Ալիևի ներումից հետո ադրբեջանական բանտից ազատ արձակված բլոգեր ու ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը, որը Բաքվում եղած ժամանակ ներողություններով, շնորհակալություններով և Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչող տեքստով նամակ էր գրել Ալիևին, Բաքվից հեռանալուց հետո նորից անդրադարձել է Արցախին։

«Հայեր, պինդ եղեք։ Այս մարդիկ ուզում են ձեզ մեռած տեսնել ու վերջ։ Ու եթե Հայաստանի թուլացման կամ բանակցությունների հետևանքով դուք Ղարաբաղը կորցնեք, իմացեք՝ նրանք կգան ձեզ մորթելու, այնպես, ինչպես վարվել են թուրքերը 100 տարի առաջ»,- նշել է Լապշինը։

Ավելի ուշ նա ևս մի գրառում է թողել. «Այսօր ես մեծահոգի եմ և Ադրբեջանին եմ նվիրում... Ալյասկան», պատմելով, թե ինչպես են Ադրբեջանում նվաստացել իր առաջ միայն որ նա Արցախն Ադրբեջանի տարածք հայտարարի:

Տպել
2227 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը