Ի՞նչ էր անում Սաշիկ Սարգսյանը ԱԺ-ում. նրա մերսեդեսն ու թիկնազորի ջիպը` ԱԺ տարածքում. ՎԻԴԵՈ

Armtimes.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Ազգային ժողովի նախագահ Արա  Բաբլոյանին է այցելել Սերժ Սարգսյանի եղբայրը`Սաշիկ Սարգսյանը: Նրանց հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ:

Armtimes.com-ն ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ ֆիքսել է մեքենաներ, որոնք ըստ որոշ տեղեկություններ սպասարկում են Սերժ Սարգսյանի եղբորը: ԱԺ նախագահի խորհրդավոր հյուրի դուրս գալու ժամանակ, սակայն Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցներն հիշեցին, որ այդ հատվածում անվտանգության նկատառումներով պայմանավորված տեսանկարահանում չի թույլատրվում եւ պահանջեցին, որ  հեռանանք նշյալ վայրից:

Armtimes.com-ն ԱԺ լրատվության պատասխանատու Արսեն Բաբայանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք Սաշիկ Սարգսյանն այցելել է ԱԺ նախագահին եւ ո՞րն է եղել այցի նպատակը:

«Ազգային ժողովի նախագահի մոտ կարող է հազար ու մեկ մարդ գալ, որը միշտ չէ, որ մեկնաբանության ենթակա է: Մենք մեկնաբանում ենք միայն այն լուրերը, որոնք գտնում ենք, որ անհրաժեշտ է: Եթե մամուլի հաղորդագրություն չենք տարածում, ուրեմն մեկնաբանելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- armtimes.com-ին փոխանցեց Բաբայանը:

Հետաքրքիրն այն է, որ ԱԺ նախագահին այցելած Սաշիկ Սարգսյանն իր մեքենայով մուտք էր գործել Ազգային ժողովի տարածք, ինչը շատերի համար անթույլատրելի է: Բաբայանը սրա վերաբերյալ ասաց, որ թույլատրելի է մեքենայով մտնել ԱԺ տարածք:

Հաջորդ հարցին, թե ինչու նշյալ տարածքում չի կարելի նկարահանում իրականացնել, Բաբայանն ասաց.

«Այո, օրինական է`անվտանգության կանոնակարգ է: Այն ուժի մեջ է 2004 թվականից»,-եզրափակեց ԱԺ լրատվության պատասխանատուն:

 

Տպել
8005 դիտում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում

Աշխատավարձը չպետք է գերխնդիր լինի. Արշակյանը` «Իմ քայլ»-ը դաշինքի հետ հանդիպման մասին

Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ. Պապիկյան

Անցկացվում է Արմենակ Ուրֆանյանին նվիրված թաեքվոնդոյի առաջին հուշամրցաշարը

Կամ Գորգիսյանը թիվ է հնչեցնում առանց տիրապետելու կամ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում. Մանուկյան

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը 15 անշարժ գույք, 240 հազար դոլար եւ 69 մլն դրամ ունի

Խորեոգրաֆիայի նախկին տնօրենը չի հրաժարվում «պարտականություններից», թատրոնի ԺՊ-ին էլ ինտեգրվել չի հաջողվում

Մեզ այդ պատասխանը բավարար էր. Փամբուխչյանը` Կալաշնիկովի հետ հանդիպման մասին

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթը հայտարարված է

Սիրիայում զորքի դուրսբերումից հետո կմնա 200 ԱՄՆ զինծառայող․ Սպիտակ տուն

Վթար Տաշիրում. բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կա 4 վիրավոր (ֆոտո)