Թուրքիան Իրաքի Քուրդիստանի մեկուսացման ծրագիր է պատրաստել՝ 5 կետով

28/09/2017 schedule09:59

Թուրքիան Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության (ԻՔՏՂ) վրա ճնշում գործադրելու նպատակով 5 կետից բաղկացած «մեկուսացման ռազմավարություն» է մշակել, Haberler.com-ին հղումով գրում է ermenihaber.am-ը՝ ներկայացնելով մանրամասներ Թուրքիայի կողմից նախատեսվող քայլերի վերաբերյալ:

Դիվանագիտական շփումների դադարեցում. Անկարան առաջին հերթին սառեցնելու է դիվանագիտական կապերը Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ: Նշվում է, որ շփումները չեն վերականգնվելու այնքան ժամանակ, մինչեւ Էրբիլը հետքայլ չանի սեպտեմբերի 25-ին անցկացրած անկախության հանրաքվեից:
Իրաքյան Քուրդիստանի դեմ Անկարա-Թեհրան-Բաղդադ միասնական գործողությունների պլանի մշակում.
Թուրքիան, Իրաքը եւ Իրանը ընդհանուր գործողությունների պլան կմշակեն: 3 երկրների կողմից կիրառվելիք առանձին-առանձին պատժամիջոցներից բացի, կմշակվեն նաեւ ընդհանուր պատժամիջոցներ:

Ցամաքային սահմանը կփակվի, օդային հաղորդակցությունը կկրճատվի. Շատ մոտ ապագայում կփակվի Հաբուր սահմանային անցակետը, որը ապահովում է հաղորդակցությունը Թուրքիայի եւ Իրաքի Քուրդիստանի հետ: Թուրքիան կփակի իր սահմանը բոլոր այն թռիչքների համար, որոնցից օգտվելու են Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ընտանիքի անդամները: (Քննարկվում է նաեւ Թուրքիայի օդային տարածքով անցնող բոլոր չվերթների արգելումը):

Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ անդրադառնան ժողովրդի վրա. Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ ազդեն Հյուսիսային Իրաքի բնակչության վրա: Այդ պատճառով չի սահմանափակվի Թուրքիայից սննդի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը դեպի Իրաքի քրդական տարածաշրջան: Փոխարենը, կարգելվի Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա իրականացվող առեւտրային մատակարարումները: Իրաքի քրդական տարածաշրջանից Թուրքիա գնացող նավթամուղի փակման հարցը եւս օրակարգում է: Սակայն այդ հարցը վերջնական լուծում կստանա Բաղդադի հետ խորհրդակցելուց հետո:

Թուրքմեններին ուղղված ցանկացած ոտնձգություն ռազմական գործողության պատճառ կդառնա. Քիրքուքի թուրքմեն բնակչության էթնիկ զտման կամ կոտորածի փորձի դեպքում Թուրքիան ռազմական միջամտություն ցույց կտա, որին առաջին հերթին կմասնակցի Հյուսիսային Իրաքի Բաշիքա բնակավայրում գտնվող ռազմաբազայի անձնակազմը: Նշվում է, որ այս պահի դրությամբ Իրաքի տարածքում կա մոտ 2000 թուրք զինվորական, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ:

Տպել
1819 դիտում

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից