Ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400-ների առևտուրը. Պեսկով

Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական գործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան եւ երրորդ երկրների դեմ ուղղված չէ, ոչ ոք իրավունք չունի քննադատել այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանին եւ Թուրքիային ռազմատեխնիկական գործակցության համար, որն իրականացվում է միջազգային իրավունքին խիստ համապատասխան եւ ոչ մի կերպ որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Հետեւաբար ոչ ոք հիմք չունի ինչ-որ քննադատություն հայտնել այդ առնչությամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Արեւմուտքի քննադատությունը C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ գործարքի վերաբերյալ:

Պեսկովն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի`Թուրքիա կատարելիք այցին՝ նշելով, որ այն ունի շատ պրագմատիկ նպատակներ. «Ռուսաստանը եւ Թուրքիան երկրներ են, որոնք սերտ գործակցության մեջ են, լինի դա առեւտրատնտեսական գործակցություն, ներդրումային, ռազմատեխնիկական, մշակույթի, մեծ նախագծերի իրականացման ոլորտում համագործակցություն»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն այսօր, Անկարայում: 

Թուրքիայի նախագահականում աշխատանքային այցով հյուրընկալված Պուտինի պատվին ընթրիքի ժամանակ նախագահների օրակարգային թեմաները կլինեն Իրաքի Քրդիստանում անցկացված անկախության հանրաքվեն, Իրաքի ապագային ու սիրիական զարգացումներին առնչվող հարցեր: 

Անդրադարձ է նախատեսված Թուրքիայի կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման ընթացքին,  «Թուրքական հոսք» գազամուղի եւ «Աքքույու ատոմակայանի» կառուցման հետ կապված հարցերին: 

Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Գերմանիայում կայացած G20-ի ընթացքում: Գրեթե 1 ժամ տեւած հանդիպմանը նախագահները քննարկել էին Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումները:

 

 

Տպել
2328 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ