Միջադեպ` Արոնյանի պարգեւատրման ժամանակ. ՀՀ հիմնի փոխարեն՝ այլ երգ. ինչ կապ ունի SOCAR-ը

28/09/2017 schedule11:51

Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգեւատրման արարողության ժամանակ՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալվել են հիմնը միացնելիս: Հայաստանի հիմնի փոխարեն այլ երաժշտություն է հնչել, սակայն սխալն արագ ուղղվել է (տեսանյութում 2:04 վայրկյանից): Ադրբեջանցիների հովանավորությամբ անցկացվող մրցաշարերի ընթացքում հայերի հետ կապված պարբերաբար տաբեր միջադեպեր են լինում՝ սկսած մրցավարական կողմնակալություններից, վերջացրած նման միջադեպերով:

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկությունում հաղթեց թայ-բրեյքում առավելության հասնելով չինացի Դին Լիրենի նկատմամբ: Նրանց միջեւ եզրափակչի 4 դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի, եւ հաղթողը որոշվեց թայ-բրեյքում, որտեղ հայ շախմատիստը 2 հաղթանակ տարավ:

Մրցաշարը, որի հովանավորներից մեկն ադրբեջանական SOCAR ընկերությունն էր, մեկնարկել էր սեպտեմբերի 2-ին: Հաղթողի կոչման հետ մեկտեղ Արոնյանը ստացավ նաեւ 120 հազար դոլար մրցանակ: Դինին բաժին հասավ 80 հազար դոլար: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալով Արոնյան ու Դինը նաեւ 2018-ի մարտին կայանալիք Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան:

Տպել
5077 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել

Մտահոգիչ խախտումներ՝ Ծաղկաձորի խոշոր հյուրանոցներում․ ՍԱՏՄ-ն կրկին կասեցման միջնորդություններ կներկայացնի

Որքան աշխատավարձ կստանան նոր պարեկային ծառայության պարեկները․ ոստիկանությունը քննարկման է դրել սահմանաչափերը

Խախտումներ են արձանագրվել Սպիտակի բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում. ՇՎՏՄ մշտադիտարկումներ

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

«Մեգա Տեխնիկս»-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել. հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ, տեղում է եղել նախարարը (լուսանկարներ)