Հաջորդ տարի թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրանա, իսկ պետական պարտքը կավելանա

28/09/2017 schedule14:12

Հաջորդ տարվա՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում կառավարությունը լուրջ ավելացնելու է կապիտալ բնույթի ծախսերը: Ինչպես սեպտեմբերի 28-ին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, հաջորդ տարվա պետբյուջեում կապիտալ բնույթի ծախսերը կկազմեն ավելի քան 170 միլիարդ դրամ, ինչը շուրջ 80 տոկոսով ավել է այս տարվա նույն ծախսերից: Ընդհանուր առմամբ, հաջորդ տարվա պետական բյուջեում կառավարությունը նախատեսում է հավաքագրել ընդհանուր 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կկազմեն շուրջ 1 տրիլիոն 48 միլիարդ դրամ, իսկ ծախսերը ծրագրավորել են 1 տրիլիոն 464 միլիարդ դրամի շրջանակներում: Դեֆիցիտը կկազմի շուրջ 150 միլիարդ դրամ:

«Պետք է հաշվի առնել այն, որ 2017 թվականի տնտեսական աճի ծրագրային ցուցանիշը բարձրանում է: Այսինքն, 3.2 տոկոսի փոխարեն մենք ունենալու ենք 4.3 տոկոս, եւ այդ բազայի վրա է հաջորդ տարի ծրագրավորվում 4.5 տոկոս տնտեսական աճ: Բնականաբար միջնաժամկետ հեռանկարում մեր հավակնությունները 4 տոկոսանոց տնտեսական աճը չէ, այլ դրա շրջանակներն են: Դա միջինում 5 տոկոսանոց տնտեսական աճն է: Իսկ որպեսզի մենք կարողանանք դա իրագործել, պետք է քայլեր իրականացնենք»,- ասաց Վարդան Արամյանը:

150 միլիարդ դրամ դեֆիցիտը ֆինանսավորելու համար, Վարդան Արամյանի խոսքերով, Հայաստանը նորից պետական պարտք է վերցնելու, ինչն անխուսափելի է, քանի որ, Արամյանի պնդմամբ, այդպիսի երկիր չկա, որ դեֆիցիտ ունենա ու չմտնի պարտքի շուկա եւ արտաքին կամ ներքին պարտք չվերցնի:

«Արտաքին պարտքի մասով պետք է նշեմ, որ հիմնականում դրանք ինվեստիցիոն ծրագրեր են, որոնք մենք վերցրել ենք միջազգային ֆինանսական կառույցներից՝ արտոնյալ պայմաններով: Պարտքի մասին խոսելիս մենք պետք է նաեւ հաշվի առնենք այն, որ մեր պարտքի կառուցվածքը բավականին լավ է, դրան գումարած՝ հարկաբյուջետային քաղաքականությունը, որը մենք նախագծել եւ իրականացնում ենք 2017 թվականին եւ 2018 թվականին էլ պատրաստվում ենք իրականացնել, դա միջազգային կառույցները բավականին դրական են գնահատում»,- ասաց Արամյանը:

Այսինքն, այս տարեվերջին մեր պետական պարտքը կկազմի մոտ 6.7 միլիարդ դոլար, իսկ հաջորդ տարի կարող է նաեւ հատել 7 միլիարդ դոլարի սահմանագիծը, ինչը նախատեսվում է, որ կկազմի հաջորդ տարվա ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը: Սա վտանգավոր չէ, ընդգծեց Վարդան Արամյանը, քանի որ հարաբերական ցուցանիշները դրական են:

«Մենք մեր հարաբերական ցուցանիշները հաշվելով ներկայացնում ենք, որ Հայաստանը դեռեւս մնում է ցածր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում»,- շեշտեց ֆինանսների նախարարը: Թե ինչպես տնտեսական աճը կազդի քաղաքացիների կյանքի որակի բարելավման վրա, Արամյանը նշեց, որ մադկանց կենսամակարդակն աճում է սպառման միջոցով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, սպառումն ավելացել է: Լրագրողների հարցին, թե սոցիալական ծախսերի ավելացում՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, սպասվո՞ւմ է, Վարդան Արամյանը պատասխանեց՝ առայժմ ոչ:

«Որովհետեւ մենք ցանկանում ենք կայունացնել մեր տնտեսական հնարավորություններն ու պոտենցիալը ու նոր միայն դրա հիման վրա ձեռնամուխ լինենք նոր սոցիալական պարտավորությունների ստանձնմանը: Որովհետեւ մեկ անգամ դու ստանձնում ես սոցիալական պարտավորությունների ավելացում, ու այս դեպքում ոսկե կանոնն ասում է, որ պետք է քո սեփական եկամուտների միջոցով անընդհատ, պերմանենտ վճարես ե՛ւ թոշակները, ե՛ւ աշխատավարձերը: Հակառակ պարագայում խիստ վտանգավոր է այդ քայլին գնալը: Որովհետեւ եթե իրականում չկարողանաս ապահովել միջինում 4 կամ 5 տոկոսանոց տնտեսական աճ, որպեսզի ընթացիկ պարտավորություններդ ապահովես, ստիպված ես լինելու վարկ վերցնել: Իսկ վարկ վերցնելով թոշակ ու աշխատավարձ տալը, նվազագույնը, այսպես ասեմ, մեր ազգաբնակչության նկատմամբ կլինենք անազնիվ»,- ասաց Վարդան Արամյանը:

Վերջում ֆինանսների նախարարը տեղեկացրեց, որ կապիտալ ծախսերի ավելացմամբ գումարները ծախսվելու են ենթակառուցվածքների ստեղծման եւ բարելավման վրա:

«Դա խիստ կարեւոր է: Որովհետեւ, օրինակ, եթե մենք ունենք անմխիթար վիճակում գտնվող ջրագծեր, ոռոգման համակարգ եւ այլն, ուրեմն դժվար ներդրողը գա ու գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարի»,- եզրափակեց Վարդան Արամյանը:

Տպել
9408 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում