Գեյապատում. բացահայտեք նաեւ բոսյակներին

28/09/2017 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի սեպտեմբերի 28-ի համարում

«Հայ արիական միաբանություն» կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանի նախաձեռնությունը՝ հրապարակել հայ քաղաքական էլիտայի գեյերի ցանկը, աննախադեպ շփոթ է առաջացրել թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում: Երեկ մի քանի պատգամավոր մեր թերթի միջոցով Արմեն Ավետիսյանին թասիբի գցեցին՝ պահանջելով, որ անհապաղ հրապարակի գեյ պաշտոնյաների ցուցակը: «Եթե արիական միաբանության նախագահը նման հայտարարություն է արել, պետք է տեր լինի իր ասածին եւ հրապարակի այդ անունները: Ի վերջո, այսքան պատգամավոր կա, եւ այդ  մարդկանց վրայից կասկածը պետք է դուրս գա: Բայց, եթե նա այդ անունները չհրապարակի, ես պաշտոնապես հայտարարելու եմ, որ հոմոսեքսուալիստն ինքն է»,- երեկ ասաց ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Իսկ «Ժողպատգամավոր» խմբի անդամ Վլադիմիր Բադալյանը հայտարարեց. «Կա՛մ այդ տղան պետք է տա այդ անունները, կա՛մ պարզապես նա ու նրա «պապան» իրենք են տղամարդ ման գալիս»:

Ինչեւէ, երեկ ԱԺ-ում տիրող տրամադրությունից ակնհայտ էր, որ պատգամավորներն իսկապես զայրացած ու մասամբ էլ զգուշացած են Ավետիսյանի սպառնալիքներից: «Այս թեմայի շրջանառությունից հետո ամեն օր այս կամ այն պատգամավորն ու նախարարը, այլեւս բացահայտ ձեւով, իրենց կողքը մի շեկ աղջիկ են նստեցնում եւ պրոսպեկտով աննպատակ վերեւ-ներքեւ են անում, որ իրենց աղջկա հետ տեսնեն եւ իրենց վրայից գեյ լինելու կասկածը դուրս գա»,- վերջին օրերին նման օրինաչափություն է նկատել Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի դիտարկմամբ՝ մեր թերթում այս դելիկատ թեմայի հրապարակումը խիստ  հիգիենիկ ազդեցություն է թողել ԱԺ-ի վրա. «Պատգամավորներն այնքան են վախեցած, որ իրար հանդիպելիս առաջվա նման այլեւս չեն համբուրվում եւ բավարարվում են ձեռքսեղմումով»:

Եւ չնայած այս թեման մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերին անկհայտորեն նյարդայնացնում է, այդուհանդերձ, երեկ փորձեցինք մեր մի քանի պատգամավորից ճշտել, թե ինչպես են վերաբերվում «Հայ արիական միաբանության» նախաձեռնությանը: ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը, ի տարբերություն իր որոշ գործընկերների, որոնք  Արմեն Ավետիսյանի նախաձեռնությունը համարում են մարդու իրավունքների ոտնահարում, այն կարծիքին է, որ նա հայրենանվեր գործ է անում. «Եթե իսկապես նա այդ անունները հրապարակի, հայրենանվեր գործ արած կլինի: Ի վերջո, դա երկրի անվտանգությանն առնչվող հարց է, եւ ճիշտ կլինի, որ իմանանք, թե ովքեր են այդ մարդիկ»: 

Տրամագծորեն հակառակ կարծիքի է պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը: «Եթե արիական միաբանության նախագահը գիտի, թե ովքեր են գեյեր, նշանակում է՝ նա այդ մարդկանց հետ նման կարգի կապերի մեջ է եղել, եւ ինքն էլ ունի այդ օրիգինալ կողմնորոշումից»,- ենթադրում է նա: Իսկ ինչպե՞ս է գործարար պատգամավոր Հարություն Փամբուկյանը վերաբերում Ա.Ավետիսյանի այն պնդմանը, թե գեյերի մեջ կան նաեւ հայտնի գործարարներ: «Չեմ պատկերացնում»,- մեր հարցին ի պատասխան երեկ ասաց գործարար պատգամավորը: Ու քանի որ երեկ ԱԺ-ում էր նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, մենք նրան եւս հարցրինք, թե ինչպես է վերաբերում Ավետիսյանի նախաձեռնությանը: Տիգրան Սարգսյանը նախընտրեց լինել կարճ եւ կոնկրետ. «Ես ուշադրություն չեմ դարձնում նման նախաձեռնություններին»:

Այդուհանդերձ, երեկ պատգամավորները, մի կողմ թողած օրակարգի հարցերը, միջանցքներում լրջորեն քննարկում էին հետեւյալ հարցերը՝ արդյո՞ք գեյերը մեղավոր են, որ իրենք ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն, եւ արդյո՞ք նրանց հայտնաբերելուց հետո պետք է վերջիններիս բոյկոտ հայտարարել: Պատգամավորներին հուզող այս հարցերի պատասխանը երեկ փորձեցինք ստանալ հոգեբույժից: «Սթրես» հանրապետական կենտրոնի գլխավոր բժիշկ, հոգեբույժ Սամվել Սուքիասյանի պնդմամբ՝ հոմոսեքսուալիզմը ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան շեղում է եւ պաշտոնապես դասվում է հոգեկան շեղումների շարքին. «Հոմոսեքսուալիզմը  հոգեկան շեղում է եւ մտցված է հոգեկան հիվանդությունների ցանկի մեջ: Նման հոգեկան շեղման պատճառները տարբեր կարող են լինել՝ դաստիարակությունը, միջավայրը, անձի շեղումները, նաեւ՝ այլ  հոգեկան շեղումները»:

Իսկ նման պաշտոնյան իրավունք ունի՞ պաշտոնավարելու: «Ես համարում եմ, որ ղեկավարը, ով էլ նա լինի՝ երկրի նախագահ, թե  հիվանդանոցի ղեկավար, բոլոր կողմերով առողջ մարդ պետք է լինի»,- սա է հոգեբույժի կարծիքը: Այլ է ՀՀ գլխավոր մաշկավեներոլոգ Կարեն Բաբայանի տեսակետը. «Թող Սուքիասյանը հայտնագործություններ չանի. եթե նրա տրամաբանությամբ առաջնորդվենք, ուրեմն՝ Ամերիկայի 30 տոկոսը, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի, գի՞ժ է: Եթե դուք իմ անձնական կարծիքն եք հարցնում, ապա ինձ համար բացարձակապես միեւնույն է, թե այդ նախարարը, պատգամավորը կամ բարձրաստիճան մեկ այլ պաշտոնյան իր աշխատանքային օրվա ավարտից հետո ինչ է անում:

Եթե նա, որպես մասնագետ, իր ոլորտում պրոֆեսիոնալ է, բայց ձեռքի հետ նաեւ հոմոսեքսուալիստ է՝ ի՞նձ ինչ: Իսկ ինչո՞ւ չեն ուզում հրապարակել այն պաշտոնյաների ցուցակը, որոնք նորմալ օրիենտացիա ունեն, բայց ողջ օրը պոռնիկների հետ են: Եւ ո՞վ է ասել, որ դա ավելի նորմալ եւ բարոյական է: Այդ դեպքում նրանց անուններն էլ թող հրապարակեն, որովհետեւ ողջ երկիրը դրանով է զբաղված»,- առաջարկում է հանրապետության գլխավոր մաշկավեներոլոգը: Ինչեւէ, ե՞րբ է պատրաստվում «ՀԱՄ» նախագահը հանդարտեցնել քաղաքական վերնախավի կրքերը: «Երեկ մեր գրասենյակ էր եկել նախագահի աշխատակազմի մի ներկայացուցիչ եւ հետաքրքրվում էր, թե որքանով է մեր ունեցած տեղեկությունը ռեալ, եւ երբ կհրապարակվեն այդ անունները:

Այս օրերին ինձ զանգահարել են  նաեւ բազմաթիվ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք նույնպես հետաքրքրվում են, թե երբ են հնչելու այդ անունները: Իհարկե, եղել են նաեւ բազում անանուն զանգեր, որոնք խորհուրդ են տալիս նման բան չանել, քանզի այդ մարդիկ ունեն ընտանիք եւ երեխաներ: Սակայն ես ձեր թերթին արդեն ասել եմ՝ այդ անունները հրապարակվելու են. այդ մարդիկ Նոր տարվա սեղանի շուրջ նստելու են վարկաբեկված ու խայտառակ եղած»,- կրկին վստահեցրեց Արմեն Ավետիսյանը:

Նաիրա Զոհրաբյան  

Տպել
2972 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին