Շիրակի պետհամալսարանի գիտխորհրդի որոշումն անօրինական է և զավեշտալի. դասախոս Համբարյան

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է բուհի գիտխորհրդի որոշումը, որը նա որակել է անօրինական ու զավեշտալի:

Ներկայացված որոշումից տպավորություն է ստեղծվում, որ բուհի դասախոսների աշխատավարձերը կարող են կրճատվել, իսկ առկա եւ հեռակա ուսուցման համակարգերում դասապրոցեսը կազմակերպվել միացյալ ձեւով:

Որոշման մեջ մասնավորապես նշվում է.

  1. Հաստատել ՇՊՀ «Դասախոսի ծանրաբեռնվածության ձեւավորման հիմնական նորմեր»-ի փոփոխությունները՝ ընդ որում 10 եւ 10-ից պակաս ուսանողների թվաքանակի դեպքում կուրսը համարել թերբեռնված՝ դասախոսի ծանրաբեռնվածությունը համարելով լսարանային ժամերի 50 տոկոսը:
  2. 2017-2018 ուստարվանից առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով դասընթացներն իրականացնել ինտեգրված ձեւով:

Մեկնաբանելով վերոնշյալ որոշումը՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն armtimes.com-ին ասաց, որ այդ միջնորդությունն իր կողմից չի ընդունվել:

Նա նշեց, որ ուսումնական պլանները փոխվել են, փորձարկում են անցել՝ արդյունքում կրելով մասնակի փոփոխություններ:

Անդրադառնալով մեջբերված որոշման առաջին կետին, համալսարանի ռեկտորը նկատեց, որ հարցն առաջադրվել եւ քննարկվել է ամբիոններում, եւ այնտեղ գտել են, որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Իսկ առկա-հեռակայի զուգակցումը չի վերաբերում ամեն մի խմբի: Խոսքը վերաբերել է երկու կամ երեք հոգանոց խմբերին: Այսինքն՝ մենք հիմա վերջին ճշգրտումներ ենք անում՝ մեկ ամիս ապրոբացիայից հետո: Ամսի 3-4-ին հստակ, սպառիչ կպատասխանենք, թե ուսումնական պլաններից բխող հարց կա՞ որեւէ մասնագիտական ծրագրի վերաբերյալ»,- ասաց Սահակ Մինասյանը:

Նա նաեւ հավելեց, որ 90 տոկոս հավանականությամբ առկա-հեռակայի զուգակցումը եւս չի լինի:

Նշենք, որ Գագիկ Համբարյանի հրապարակած որոշումը ՇՊՀ գիտական խորհրդի նախագահի՝ Սահակ Մինասյանի ստորագրությամբ է:

Հիշեցնենք նաեւ, որ բարձրագույն այս ուսումնական հաստատությունում արշալույսները վերջին շրջանում խաղաղ չեն: Դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին երկրի նախագահին եւ վարչապետին՝ հայտարարելով, թե Հանրապետական ռեկտորն ավերում է բուհը: Դրան հետեւել էր Համբարյանին ամբիոնի վարիչի ԺՊ-ի պաշտոնից ազատումը, ապա նաեւ ուսանողների դասադուլը:

Տպել
5436 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում