«VIM-Avia»-ն միլիոնների պարտքեր ունի, Զվարթնոցում՝ ուղեւորների կուտակումներ. թռիչքներ չկան

Քիչ առաջ տեղեկություններ եղան, որ  լարված իրավիճակ է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Ըստ Մոսկվա մեկնող օդանավի ուղևորների` առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից: Նշենք, որ չվերթը պետք  է իրականացներ «Վիմ ավիա» ընկերությունը:

«Առավոտվա ժամը 7-ին իմ հեռախոսին նամակ է եկել, որ 13:20 պետք է մեր օդանավը թռչի: Մենք 10:30-ից եկել ենք այստեղ, իրենք մեզ ընդունել են, մեր ուղեբեռն ընդունել են, մեզ ուղարկել են սպասասրահ: Մենք մինչև հիմա այստեղ ենք: Ինձ հետ 3 թոռներս են, որոնցից մեկը 1 ամսական է, մեկը 2 տարեկան է, մյուսը՝ 8: Ոչնչով իրենք մեզ չեն օգնում, անգամ ջուր չեն տալիս էս էրեխեքին»,-168.am-ի հետ զրույցում ասել էր Ռուսաստանի քաղաքացի Նաիրա Այվազյանը:

 Armtimes.com-ին չհաջողվեց կապ հաստատել «Զվարթնոցի» լրատվական ծառայության հետ, մեր հեռախոսազանգերին չէին պատասխանում նաեւ «VIM-Avia»-ի պաշտոնական կայքի հեռախոսահամարները:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշենք, որ մի քանի օր առաջ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ «Դոմոդեդովո» օդանավակայանը հրաժարվել է ծառայել «VIM-Avia» ավիաընկերությանը:

Ըստ «Վեդոմոստի»-ի, սեպտեմբերի 25-ից հետո նշյալ ավիաընկերության չվերթների համար վառելիք չի տրամադրվում: Թերթի աղբյուրի համաձայն, «VIM-Avia» -ն «Դոմոդեդովոյին» պարտք է 500 մլն ռուբլի:

Սեպտեմբերի 23-ին հայտնի դարձավ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «VIM-Avia» չվերթների հետաձգման մասին: ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը հանձնարարել էր ստուգել միջադեպը:

Այնուհետ պարզ էր դարձել,  որ թռիչքների հետաձգումը կապված է «ընկերության չվճարված պարտքերի հետ: Ավիաընկերությունը պարտք է վառելիք մատակարարող կազմակերպություններին»:

Սեպտեմբերի 27-ին էլ ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 16-ից կդադարեցվեն նաև ընկերության կանոնավոր չվերթները, այդ թվում՝ դեպի Հայաստան:

«VIM-Avia»-ն ռուսական ավիաընկերություններում ուղեւորափոխադրումների քանակով զբաղեցնում է  տասներորդ տեղը: 2017 թվականի ութ ամսվա ընթացքում «VIM-Avia»-ն իրականացրել է 1,83 մլն ուղեւորի տեղափոխում:

«VIM-Avia»-ն 2014 թվականից «Դոմոդեդովո» օդանավականից իրականացրել է ամենօրյա կանոնավոր չվերթներ՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա ուղղությամբ։ 2015 թվականից ավիաընկերությունը նաև սկսել է չվերթներ իրականացնել Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ շաբաթական 3 անգամ, սակայն 2017 թվականի սկզբում հրաժարվել չվերթներից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք:

Տպել
8950 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված