Ինչպե՞ս է Ադրբեջանական լվացքատունն ազտել ԼՂ հարցում ԵՄ քաղաքականության վրա. EURACTIV

Հայկական ընդհանուր բարեգործական միության (AGBU) Եվրոպական խորհրդի նախագահ Նիկոլաս Դավիթյանի՝ «Ինչպես է Ադրբեջանի լվացքատունը ազդել ԵՄ-ի՝ ԼՂ հակամարտության հարցում քաղաքականության վրա» վերնագրով հոդվածը հրապարակել է Euractiv.com-ը:

Հոդվածագիրը նշում է, որ Արևմտյան մեդիայի հրապարակումներն «Ադրբեջանական լվացքատան» մասին ուշադրության կենտրոն բերեցին Ադրբեջանի կողմից կաշառված եվրոացի խորհրդարանակնների հարցը: Եվ նույնիսկ այս հարցում Ադրբեջանի իշխանությունները մեղադրեցին հայկական լոբբիին. սա Ադրբեջանում ստանդարը գործընթաց է:

Ադրբեջանի կաշառքի ու նավթի խառնուրդով այնպես էր արվում, որ եվրոպական կառույցները ԼՂ հարցում դեր չխաղան, սակայն ժամանակն է, որ Եվրամիությունն իրեն ազատի կոռուպցիայի մեջ թաթախված ճանկերից և իր արժեքները պաշտպանի Կովկասում։

«Հակահայկական հռետորաբանությունն Ադրբեջանում հասել է իր գագաթնակետին և երկրի առաջնորդները փորձում են ավելի ինտեսիվացնել Արցախը մեկուսացնելու քաղաքականությունը։ Ադրբեջանի առաջնորդները ահաբեկում և հետապնդում են նրանց, ովքեր այցելում են ԼՂ, այդ թվում պաշտոնյաներին և դիվանագետներին:

Այսօր Ադրբեջանը նորից պատերազմի է գնում և այս իրավիճակում ադրբեջանական փողերը նպաստել են եվրոպական կառույցների պարալիզացմանն ու լռեցմանը, որոնց լեգիտիմությունը հիմնված է Եվրոպական աշխարհամասում խաղաղություն տարածելու կարողության վրա:

Հայտնի է, որ ԼՂ պես հակամարտություններ դեպքում խաղաղության հասնելու լավագույն տարբերակը ներգրավվածությունն ու վստահության քաղաքականությունն է. սա անվանում են ներգրավվածություն առանց ճանաչման:

Երբ չկա պարզ լուծում, խաղաղության կարելի է հասնել միայն երկխոսության, համբերության, փորձի և վստահության միջոցով: Ներգրավումը ԵՄ մոտեցումն է Հյուսիսային Կիպրոսից մինչև Մերձդնեստրի հակամարտություններում:

Բայց Լեռնային Ղարաբաղի հարցում ԵՄ-ն խստորեն հետեւում է շրջափակման եւ տեղաբնակների մեկուսացման Բաքվի վտանգավոր քաղաքականությանը: ԵՄ ոչ մի պաշտոնյա վերջին 20 տարիների ընթացքում չի այցելել Արցախ և ԵՄ-ն ոչ մի աջակցություն չի ցուցաբերել բնակչությանը։

2016թ. քառօրյա պատերազմի մասին եվրոպական կառույցների և ոչ մեկը մի բառ չարտաբերեց։ Սա քաջալերում է նրանց հաջորդ բախումների ժամանակ։

Առանց Արցախի Հանրապետության բնակչության և ղեկավարության հետ շփման, եվրոպացի դերակատարները չեն կարող խաղաղության կամ վստահության նպաստել»,-նշված է հոդվածում։

Տպել
3693 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում