Արտառոց հարցեր չի քննարկվել. Իվետա Տոնոյանը «Փարավոնի» երեկվա հավաքի մասին

Armtimes.com-ը դեռ օրեր առաջ հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը դիմում է ներկայացրել ԱԺ-ին Երեւանում վարձակալած բնակարանի գումարը փոխհատուցելու հարցով:  Այնուհետ ներկայացրեցինք բոլոր այն պատգամավորների ցանկը, ովքեր նույն հարցով դիմել էին ԱԺ-ին: Ցանկից տեղեկացանք, որ Ղուկասյանը ետ է վերցրել իր դիմումը: Այսօր էլ Հրապարակը գրեց, որ Գագիկ Ծառուկյանը խիստ բարկացել է իր խմբակցության պատգամավորների վրա, ովքեր դիմել են այս հարցով Ազգային ժողով:

Armtimes.com-ը ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք խմբակցության ղեկավարը դիտողություն է արել պատգամավորներին:

«Նախ ուզում եմ խոսել այն մասին, որ այդ վարձի հարցով ԱԺ դիմել էին տարբեր քաղաքական ուժերի պատգամավորներ, բայց չգիտես ինչու ԶԼՄ-ները ուշադրությունները սեւեռեցին միայն Վարդեւան Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի վրա: Պետք է նշեմ, որ Վարդեւան Գրիգորյանն ընդհանրապես չի դիմել, իսկ Վարդան Ղուկասյանն իր դիմումը ետ է վերցրել սեպտեմբերի 25-ին: Այս հարցի հետ կապված դեռ պարոն Ծառուկյանի հետ չենք խոսել, որպեսզի նրա դիրքորոշումը  իմանանք»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը:

Սրան զուգահեռ Տոնոյանը չհերքեց այն տեղեկությունները, որ երեկ խմբակցության պատգամավորները «Փարավոն» ռեստորանային համալիրում հանդիպել են Գագիկ Ծառուկայնի հետ:

«Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձեւաչափով: Ես չգիտեմ, թե հստակ, որ հանդիպումն է հայտնվել ձեր ուշադրության կենտրոնում: Խմբակցության ներկայացուցիչները միշտ են անմիջական հանդիպումներ ունենում պարոն Ծառուկյանի հետ»,- նշեց նա:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը «Փարավոնում» հանդիպման ժամանակ պատգամավորներին հրահանգել է կառավարության աշխատանքը չքննադատել, քանի որ դա անմիջական կապ ունի ՊԵԿ-ի Ծառուկյանի բիզնեսներում իրականացվող ստուգումների հետ, Տոնոյանը բացասական պատասխան տվեց: Միեւնույն ժամանակ նշելով, որ միայն արտառոց հարցերի քննարկման ժամանակ չէ, որ պատգամավորները հանդիպում են Ծառուկյանի հետ:

Տպել
3711 դիտում

«Քաղաքացիական պայմանագրի» վարչության նոր կազմը հայտնի է. գլխավորում է Նիկոլ Փաշինյանը

Եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մենք էլ պատասխան կտանք. Չավուշօղլու

Թթուջուր գյուղի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել

Դավիթ Տոնոյանն այցելել է ԶՈւ մարտական հենակետերից մեկը

Պատահական հանդիպում մեր ստերջացրած շնիկների հետ. Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել

Հաշվարկ ենք անում. Ալեն Սիմոնյանը ՔՊ կուսակցության համագումարից լուսանկար է հրապարակել

Ծեծկռտուք Երևանի փաբերից մեկում. մեկ հոգի ձերբակալվել է, մեկն էլ հոսպիտալացվել (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սպասում են հաշվարկի ավարտին

ԵՄ-ն իրականացնելու է ՀՀ հյուսիսային 3 մարզերում զբոսաշրջության խթանման 13 մլն եվրո արժողությամբ ծրագիր

Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը (տեսանյութ)

Շիրակի մարզի Փանիկ գյուղում ներգործության է ենթարկվել 1 կարկտավտանգ ամպ

Սևանա լճում հանգիստ նախընտրողները կարող են արդեն օգտվել Ալմաստ (Երևան)–Շորժա էլեկտրագնացքից

Առաջիկա 5 օրերին կեսօրից հետո ՀՀ տարածքում սպասվում է անձրեւ, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ

Արդարադատության նոր նախարարի թեկնածուների վերաբերյալ վերջնական որոշում չկա. Ավինյան

Հալիձոր գյուղում սողանք է եղել, փակել Որոտան գետի հունը. «Սատանի կամուրջ» այցն արգելված է

Երեկոյան ՔՊԿ համաժողովը կներկայացնի նախագահի թեկնածուին. վարչության անդամների ընտրություններն ընթանում են

Քաղաքապետարանը տրասնպորտային նոր ցանցի նախագծի վերջնական փաթեթն ուղարկել է կառավարություն

Չեմ ողջունում Ռուսաստանի դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ. Արարատ Միրզոյան

Անձնագրային բաժանմունքում աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղարկել այլ աշխատակցի մոտ. իրազեկում

Արտեմ Դալաքյանը երրորդ անգամ պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)