Հանցագործների փոխարեն վճարելու է հարկատուն. կառավարությունը պետբյուջեից փող կտա ԳԱԼԱ-ին

04/10/2017 schedule01:00

ՀՀ կառավարությունը իր առաջիկա նիստում պետական բյուջեից 3 հազար 900 եվրո գումար է հատկացնելու ՀՀ արդարադատության նախարարությանը, որն էլ իր հերթին այդ գումարը պետք է վճարի Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր «ՉԱՊ» ՍՊԸ-ին: Այդ գումարի վճարումը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համապատասխան վճռով, որը կայացվել էր դեռ այս տարվա մայիսին:  ՄԻԵԴ-ի վճռի կատարման վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է: ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ի դեմս «ՉԱՊ» ՍՊԸ-ի եվրադատարան էր դիմել դեռ 2009 թվականին: Պատճառն այն էր, որ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին ԳԱԼԱ-ն «հանդգնություն» էր ունեցել հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը, որով ըստ էության սկսվեց 2008 թվականի նախագահական ընտրությունների ընտրարշավը:

Դրանից հետո ԳԱԼԱ-ում սկսվեցին հարկային ստուգումներ ու կազմվեց ակտ, ըստ որի՝ ԳԱԼԱ-ն իր ստացած գովազդներից թաքցել է ավելի քան 25 միլիոն դրամի հարկ: Բացի դրանից, Գյումրիի քաղաքապետարանը պահանջել էր ապամոնտաժել հեռուստաաշտարակի վրա տեղադրված սարքավորումները, որոնք ապահովում էին այդ հեռուստաընկերության եթերի հեռաարձակումը: Հենց այն ժամանակ ակնհայտ էր, որ ԳԱԼԱ-ն ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Երկու տարի շարունակ  ԳԱԼԱ-ն վիճարկում էր իր դեմ կայացրած որոշումները ներհանրապետական դատական ատյաններում, բայց, բնականաբար, ապարդյուն: Եվ ահա կառավարությունը հարկատուների միջոցներից գոյացող ՀՀ պետական բյուջեից պետք է գումար վճարի ԳԱԼԱ-ին:

Քանի՞ պետական պաշտոնյա, քանի՞ դատավոր են առնչվել ԳԱԼԱ-ի գործին ու կայացրել ակնհայտ ապօրինի, հանցավոր որոշումներ ու վճիռներ: Նրանցից ոչ ոք չի պատժվել: Հիմա նրանք բոլորը ազատության մեջ են, պաշտոններ են զբաղեցնում, իսկ հարկատուները վճարում են նրանց կատարած հանցագործությունների համար: Ու սա դեռ ամենը չէ: ՄԻԵԴ-ը առայժմ վճիռ է կայացրել ԳԱԼԱ-ի հայցերից միայն մեկով:

Հ.Գ. Ի դեպ, 2009 թվականին Եվրոպական դատարան դիմելու՝ ԳԱԼԱ-ի հայցը կազմել էին փաստաբան Կարեն Թումանյանը եւ ներկայում ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: ԱԺ պատգամավոր է նաեւ ԳԱԼԱ-ի սարքավորումները հեռուստաաշտարակի վրայից հանելու պահանջ ներկայացրած եւ ԳԱԼԱ-ի դեմ սանձազերծված արշավի ակտիվ մասնակից, Գյումրիի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինս հիմա ԲՀԿ խմբակցության անդամ է:

Տպել
3207 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ