Ինչպե՞ս կարող է 1915 թվական տեսած ժողովուրդը ուրիշի բանակի վրա հույս դնել

04/10/2017 schedule20:03

ՀՀ Ազգային ժողովը հոլտեմբերի 4-ին շարունակում էր քննարկել «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց, թե հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու համաձայնագիրը որքանո՞վ է տարածվում Արցախի վրա, հնարավոր կլինի՞ արդյոք այդ զորախումբն օգտագործել նաև Արցախում, ինչին Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե համաձայնագիրը նախատեսում է միացյալ զորախմբի՝ միայն Հայաստանի Հանրապետութայն տարածքի նկատմամբ ագրեսիայի կամ տարածքային ոտնձգությունների դեպքում կիրառում։

«Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանին էլ հետաքրքրում էր, որ  համաձայնագրում տեղ գտած ձեւակերպմամբ, այդ միացյալ զորախումբը կարող է կիրառվել արտաքին եւ ներքին ռազմական սպառնալիքների դեպքում, կարելի՞ է ենթադրել, որ եթե Ռուսաստանում լինի Մայդանի պես ինչ-որ իրադարձություն, ուրեմն մենք պարտավոր ենք ինչ-որ կերպ միջամտել, կամ եթե Հայաստանում Սասնա Ծռերի իրադարձության պես ինչ-որ մի բան է լինում, ապա ռուսական կողմը կարող է միջամտել:

«Ու առհասարակ ի՞նչ պարագայում ու ի՞նչ ճանապարհով ռուսական զորքը կարող է մտնել ՀՀ տարածք»,- հարցրեց Գորգիսյանը:

Այս հարցին էլ Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե խոսքը քաղաքական ակցիաներին ու ներքաղաքական, ներքին կյանքին չի վերաբերվում, այլ ներքին ռազմական սպառնալիքների խնդիրն է, ընդ որում՝  եթե կողմերը գալիս են ընդհանուր համաձայնության այս հարցում։ «Այստեղ միակողմանի գործողություններ կամ ներխուժում կողմերից մեկի տարածք չի կարող լինել»,- շեշտեց Արտակ Զաքարյանը:

Գեւորգ Գորգիսյանը արձագանքեց ու հետաքրքրվեց՝ եթե Չեչնիայում, օրինակ, զինված ապստամբություն լինի, հայկական կողմը միջամտելո՞ւ է, եւ մյուս կողմից՝ եթե այդ զորախմբի կարիքը լինի, այդ դեպքում ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են այդ զորքերը գալու Հայաստան ու կա՞ն արդյոք կոնկրետ սահմանված դեպքեր, երբ այդ զորքերը կկիրառվեն Հայաստանում։

Արտակ Զաքարյանն այս հարցն էլ փորձեց պարզաբանել , թե կողմերը նախապես պլանավորում են, թե այս կամ այն կոնկրետ սցենարների դեպքում հնարավոր  ի՞նչ զորամիավորումների, տեխնիկայի անրաժեշտություն կլինի, ու ամեն մեկն ինքնուրույն է որոշում, թե անհրաժեշտության դեպքում այդ զորախմբի ո՞ր ստորաբաժանումները մասնակցին ինչ-որ գործողության, ի՞նչ տեխնիկա ներգրավեն:

«Մենք ենք որոշում, եթե անհրաժեշտություն լինի, թե ռուսական կողմից ո՞ր մասնագիտացված ստորաբաժանումներն են մասնակցելու, ի՞նչ տեխնիկա, ինչքա՞ն եւ այլն: Դա մեր ներքին որոշման արդյունքում է լինելու, մեր փոխարեն որեւէ մեկը չի գնահատելու սպառնալիքների աստիճանը։ Նույն տրամաբանությամբ զորախումբը կարող է նաեւ Հյուսիսային Կովկասում մասնակցել ինչ-որ գործողությունների»,- նշեց պաշտպանության փոխնախարարը:

Հարցի քննարկման վերջում ելույթով հանդես եկավ հարակից զեկուցող, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա իր ելույթում նշեց, թե իհարկե այսօր մեր զինուժը, մեր բանակներն ապահովում են մեր անվտանգությունը, բայց այս երկկողմ համաձայնագրով հայկական կողմն ուզում է ավելացնել մեր պաշտպանական հնարավորությունները:

Նահապետյանից եւս Գեւորգ Գորգիսյանը փորձեց ճշտել, թե արդյոք ի՞նչ է նշանակում ներքին ռազմական սպառնալիք, ու ինչպե՞ս պետք է երկու երկրների գերագույն գլխավոր հրամանատարները նստեն ու որոշեն, թե ինչ սպառնալիքի դեմ է կիրառվում այս զորախումբը: Գորգիսյանը նաեւ հիշեց Մարտի 1-ի իրադարձությունները ու հարցրեց, կոնկրետ այդ իրադարձությունները կարո՞ղ էին որակվել որպես ներքին ռազմական սպառնալիք ու այս զորախումբը կիրառվեր:

Կորյուն Նահապետյանն ուշագրավ պատասխան ձեւակերպեց՝ նշելով, թե իհարկե օրենքով չկա սահմանում, թե որն է ներքին ռազմական սպառնալիքը, բայց ամեն դեպքում երկու երկրների իրավասու մարմինները պետք է մեկնաբանեն եւ կիրառեն համապատասխան համաձայնագրի դրույթը:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, թե իր համար, որպես մարդու, քաղաքացու, այս համաձայնագիրը նույնիսկ վիրավորական է:

«Վիրավորական է՝ որքա՞ն կարելի է սեփական ուժերը թերագնահատել: Վերջիվերջո գիտե՞ք, թե ինչու երրորդ կողմ, բացի մեզանից, Ռուսաստանի հետ չկա, որ այս համաձայնագիրը ստորագրի. որովհետեւ նույն ղազախները, նույն ղրղըզները, նույն Բելառուսը, որ իր հետ նույն լեզուն ունի, իրենց ինքնիշխանությունը ավելի բարձր են դասում, համարում են, որ իրենց չփորձված բանակները այդ գործընթացները կարող են տանել»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը եւ կեսկատակ-կեսլուրջ, իսկ ավելի շատ՝ լուրջ հայտարարեց, որ ռեժիմը խուճապի մեջ է: Այնուհետեւ Փաշինյանը ավելացրեց՝ «Որովհետեւ Հայաստանի իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, արձանագրում է, որ ինքը տանուլ է տվել Ադրբեջանի հետ ռազմական բալանսը եւ տանուլ է տվել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի աջակցությամբ: Մենք ընդհանրապես տանուլ ենք տվել մեր անվտանգության փիլիսոփայությունը: Որովհետեւ ամեն անգամ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ու ամեն անգամ մենք մեզ հարց ենք տալիս, ասում ենք՝ բա ի՞նչ անենք մենք. պատասխանը պարզ է՝ գնանք մի հատ էլ «թույն» պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ: Հետո Ռուսաստանը զենք է վաճառոմ Թուրքիային: Բա մենք ի՞նչ անենք՝ գնանք մի հատ էլ պայմանագիր կնքենք Ռուսաստանի հետ, որն ավելի կնվազեցնի մեր ինքնիշխանությունը: Շատ ուրախացաք, չէ՞, մեր «Իսկանդերների» վրա: Այո՛, Ռուսաստանն արդեն Թուրքիային վաճառում է C-400-ներ, որի դեպքում «Իսկանդերը» դառնում է մի խաղալիք, ու եթե պետք լինի, Ռուսաստանի տված C-400-ներով Ադրբեջանի օդում Թուրքիան կխփի այդ «Իսկանդերները», կասկած չունենաք»:

Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հիշեցերց Սեւրի պայմանագիրը՝ նշելով, թե ինչպե՞ս կարող է Սեւրի պայմանագիր տեսած ժողովուրդը պայմանագրի վրա հույս դնել, կամ 1915 թվական տեսած ժողովուրդը ուրիշի բանակի վրա հույս դնել, ու նաեւ շեշտեց՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ապա Վազգեն Սարգսյանի թողած ամենամարտունակ բանակը Սերժ Սարգսյանը վերածել է տարածաշրջանի ամենաուժեղ «թղթապանակով»՝ մեծագոչ պայմանագրերով ու համաձայնագրերով:

Հանրապետական պատգամավորներն, իհարկե, համաձայն չէին ընդդիմախոսների մտահոգությունների ու դիտարկումների հետ:

 

Տպել
3892 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում