Թուրքիան պետք է պաշտպանի իր քաղաքացիներին Ադրբեջանից. Հետախուզվող թուրք մտավորական

Արցախ այցելելուց հետո Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ հայտնված թուրք մտավորականներն Ակոսի հետ զրույցում իրավիճակի վերաբերյալ մանրամասներ և գնահատականներ են ներկայացրել, գրում է ermenihaber.am-ը:

«Բաքվից զանգեցին ու հարցրեցին՝ թույլտվություն ստացե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես էլ պատասխանեցի, որ մենք այնտեղ փշալարերի վրայով անցնելով չենք գնացել, իսկ ճանապարհին ոչ ոք ոչինչ չի հարցրել։ Չեմ հասկանում, թե ինչու են հատկապես մեր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերում, այն դեպքում, երբ տարբեր երկրներից զբոսաշրջիկների խմբեր և ԱՄՆ-ի կոնգրեսի պատվիրակություններ են գալիս-գնում Ղարաբաղ», - ասել է պատգամավոր Ուֆուք Ուրասը: 

«Ղարաբաղ գնալիս ենթադրում էինք իհարկե, որ կծագեն խնդիրներ, բայց ավելի շատ դա սպասում էին Թուրքիայի ազգայնական շրջանակների կողմից։ Մինչդեռ նման արձագանք ստացվեց Ադրբեջանի կողմից։ Իրականում անհրաժեշտ է, որ Անկարան Բաքվին ուղղված հստակ հայտարարություններ անի՝ ի պաշտպանություն իր քաղաքացիների։ Մինչդեռ արտգործնախարարությունը նախընտրեց աչք փակել այս իրավիճակի վրա։ Կցանկանայինք, որ Բաքվում Թուրքիայի դեսպանն ավելի հստակ մոտեցում ցուցաբերեր», - ասել է Լրագրող և գրող Ալի Բայրամօղլուն։

Բայրամօղլուի խոսքով՝ կալանավորման որոշման մասին հայտարարած ադրբեջանցի դատախազը հայտարարել էր, թե Ղարաբաղ այցելած վերոնշյալ քաղաքացիները հայամետ են, աջակցում են «Քուրդիստանի բանվորական» կուսակցությանը (ՔԲԿ-PKK) և Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախացմանը։ Թուրք գրողի խոսքով՝ ինտերպոլի միջոցով իրենց վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարված լինելու պատճառով որոշ երկրներ այցելելը վտանգավոր է դարձել, քանի որ այդ երկրները կարող են նրանց արտահանձնել Ադրբեջանին։ Այդ պատճառով Բայրամօղլուն հարկադրված է եղել չեղարկել նախօրոք պլանավորված իր այցելությունը Բեյրութ։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել էր թուրք մտավորականների ու հասարակական գործիչների Արցախ կատարած այցին և Ադրբեջանի արձագանքին: Թուրքական արտաքին գերատեսչության պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածված՝ «ԱԳՆ խոսնակ Հյուսեյին Մյուֆթուօղլուի պատասխանը Ադրբեջանի օկուպացված հողեր կատարած այցի մասին հարցին» վերնագրով:

«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու, իրենց անհատական նախաձեռնությամբ և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»,- նշված է հայտարարության մեջ, որում նաև զգուշացվում է Թուրքիայի քաղաքացիներին զերծ մնալ «Հայաստանի կողմից օկուպացված» Ղարաբաղի տարածք առանց Ադրբեջանի թույլտվության այցելելուց։

Սրանից առաջ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանում հետաքննություն է սկսվել Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայի քաղաքացիներ գրող Սայիթ Չեթինօղլուին, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին եւ Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում է կայացրել եւ նրանց ձերբակալելու հարցով դիմել Թուրքիայի իրավապահ մարմիններին:

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու» հոդվածով: Նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: 

Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ», հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը: 

Հուսեյնովը հույս է հայտնել, որ Թուրքիան կարճ ժամանակահատվածում թուրք մտավորականներին կարտահանձնի Բաքվին. «Նրանց այս քայլն անհասկանալի է: Թուրքիան եւ Ադրբեջանը եղբայրական պետություններ են: Վստահ եմ՝ շուտով նրանց կարտահանձնեն Ադրբեջանին»: 

Տպել
2544 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան