ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններ կացնահարվում են. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն

06/10/2017 schedule09:24

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով  Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալության վերաբերյալ, գրում է cnnturk.com-ը:

Դեսպանատունն ընդգծել է, որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի դեմ ներկայացված լրտեսության մեղադրանքը լիովին անհիմն է և անհնար: Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել Թուրքիայի կառավարության հետ, որպեսզի ապահովի ԱՄՆ-ի կառավարության աշխատակիցների և ԱՄՆ-ի քաղաքացիների արդար դատավարությունը՝ Թուրքիայի սահմանադրության և միջազգային օրենքների շրջանակներում:

«Տասնյակ տարիներ ԱՄՆ և Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների՝ 2 երկրների գործակցությունն ընդլայնելուն ուղղված ջանքերի արդյունքում բարձարացել է 2 երկրների անվտանգությունը, ամրացել են գործարար կապերը: Մեր աշխատողների վերաբերյալ անհիմն և հստակ աղբյուրից զուրկ պնդումները կացնահարում են մեր երկարամյա համագործակցությունը և փոքրացնում դրա արժեքը»,- նշված է ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի դատարանը կալանավորել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակից Մեթին Թոփուզին՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) հետ կապերի մեղադրանքով:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են անցյալ տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ ԱՄՆ-ին նրա արտահանձնում են պահանջում: Ինքը Գյուլենը խռովությունը դատապարտել է եւ հայտարարել, որ դրա հետ կապ չունի:

Հաղորդվում է, որ Թոփուզը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու, լրտեսական գործունեության եւ Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի մեջ: Նրան կասկածում են նաեւ նախկին դատախազ Զեքերիա Օզի եւ ոստիկանության սպաների հետ կապերի մեջ, որոնք քննել են 2013 թվականի դեկտեմբերին իշխանության բարձրագույն օղակներում կոռուպցիայի հնչեղ գործը:

Դատախազութան վարկածով՝ քննությունը նախաձեռնել էր Գյուլենը՝ իշխանությունից Թուրքիայի ղեկավարությանը հեռացնելու նպատակով:

Տպել
1499 դիտում

Կյանքին հրաժեշտ տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը

Ստացվել էր կեղծ ահազանգ, որ մրցաշարի անցկացման վայրը ականապատված է

2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ

ՀՀ-ում եւ Արցախում իրականացվող խոշոր ծրագրերը պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումներով նախատեսում է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ (տեսանյութ)

Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին

Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ, հետո Ալեք Ենգիոմշյանի հետ մտանք գունդ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը կանցկացվի մայիսի 26-ին. որոշումը վերջնական է

Ինչպե՞ս նվազեցնել հերթերը ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում․ նոր նախաձեռնություն

«Լիվերպուլ» - «Բավարիա», «Լիոն» - «Բարսա». ֆուտբոլասերները գոլեր չտեսան (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որպես կաշառք ստացել է 10 հազար դոլար արժողությամբ գույք․ ոստիկանության բացահայտումները

Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա․ Սասունյան

Տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են․ նախարար

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական

ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը

Հրդեհ Սյունիքում․ փայտյա 2 տնակ ամբողջությամբ այրվել են

Վիսենտե դել Բոսկեն՝ աշխարհի ֆուտբոլային ամենատիտղոսակիր մարզիչներից մեկը, կգա Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան․ այնուհետեւ կայցելեն Բաքու