ՊՆ-ն պարզաբանում է, թե ինչպես է «Էլբատ»-ը հայտնվել սեւ ցուցակում   

06/10/2017 schedule18:26

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը armtimes.com-ում հրապարակված «ՊՆ-ի եւ ԱԱԾ-ի գրությամբ՝ Ճշմարիտյանի ընկերությունը հայտնվել է «սեւ ցուցակում»» նյութի առնչությամբ պարզաբանում է ուղարկել խմբագրություն:

Նյութում մենք գրել էինք, թե ինչպես է «Էլբատ» մարտկոցներ արտադրող ընկերությունը ՊՆ-ի, ԱԱԾ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ընկերության դիմումով հայտնվել պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում:

Արծրուն Հովհաննիսյանի ուղարկած պարզաբանման մեջ նշվում է, որ «Էլբատ» ընկերությունը 2016 թվականին մասնակցել է ՊՆ-ի հայտարարած մրցույթին եւ հայտնի ֆինանսական միջոցների մասին հայտարարության «բ» կետով, հայտնել եւ հավաստել է, որ հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա (01.01.2015թ.-31.12.2015թ.) ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը: ՊՆ-ն տվյալների ճշգրտման նպատակով դիմել է ֆինասների նախարարություն: ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ՀՀ ՊՆ-ին է տրամադրվել եզրակացություն, համաձայն որի «Էլբատ» ՓԲԸ-ի հայտը ներկայացնելուն նախորդող հաշվետու տարվա (01.01.2015թ.-31.12.2015թ.)  ընթացքում ընկերության պարտավորությունների հաշվեկշռային արժեքը  գերազանցել է ակտիվների հաշվեկշռային արժեքը: Այս ամենից հետո ՊՆ-ն դիմել է ֆինանսների նախարարությանը՝ հայտնելով արձանագրված անհամապատասխանության մասին:

Ամփոփելով իր պարզաբանումը՝ Արծրուն Հովհաննիսյանը գրել է. «Հավելենք նաև, որ ՀՀ ՊՆ կարիքների համար 2017թ-ին անվադողերի և կուտակիչ մարտկոցների ձեռքբերման նպատակով հայտարարված «ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/6 ՀՀ ՊՆ ՆՏԱԴ – ՇՀԱՊՁԲ -4/7» ծածկագրով մրցույթային գործընթացին կուտակիչ մարտկոցներ արտադրող «Էլբատ» ՓԲ ընկերության կողմից մասնակցության հայտ չի ներկայացվել, չնայած այն հանգամանքին, որ մրցույթը հայտարարվել է 20.03.2017թ-ին, մինչդեռ «Էլբատ» ՓԲԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու՝ ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի որոշումը  կայացվել է 05.06.2017թ.»:

Պաշտպանության նախարարության այս պարզաբանման վերաբերյալ զրուցեցինք «Էլբատ» ընկերության տնօրեն Դավիթ Ղալթաղչյանի հետ: Դիտարկմանը, որ ՊՆ-ն իր պարզաբանման մեջ նշել է, որ «Էլբատ» ընկերությունը չլինելով սեւ ցուցակում՝ չի մասնակցել այս տարվա մարտկոցների գնման մրցույթին, Ղալթաղչյանն արձագանքեց. «Այդ ժամանակ արդեն իմացել ենք բացասական բալանսի, ակտիվների, պասիվների տարբերության մասին: Այդ իսկ պատճառով էլ չենք մասնակցել: Այդ ժամանակ մեզ համար արդեն հայտնի էր, իսկ նախորդ ժամանակ (որից հետո հայտնվեցին սեւ ցուցակում. հեղ) դեռ բալանսը հաստատված չէր, դրա համար մասնակցում էինք տենդերներին: Բալանսի բացասականը հայտնվելու պարագայում, բնականաբար, չենք մասնակցել, որովհետեւ չէինք կարող ներկայացնել, որ մեր ակտիվների եւ պասիվների հարաբերակցությունը դրական է»,- ասաց Դավիթ Ղալթաղչյանը:

Ընկերության տնօրենը նշեց նաեւ, որ ընկերությունը նման խնդրի է բախվել «Գնումների մասին» օրենքի բացերի հետեւանքով: «Օրենքի այդ կետը, որով ակտիվների եւ պասիվների հարաբերակցությունը պետք է դրական լինի, ոչ թե պետք է հաշվեն զուտ բալանսային, այլ հաշվի առնեն, եթե ընկերությունը փոխառություններ ունի բաժնետիրոջից, գործառնական հաշվեն կամ պահանջեն ուրիշ ընկերություններից երաշխավորագիր այդ տենդերի գումարի չափով գումարի սառեցում, բանկային երաշխիք: Նմանատիպ լուծումներ են պետք, որոնք օրենքի մասնագետներն ավելի լավ կարող են առաջարկել»,- ասաց Դավիթ Ղալթաղչյանը եւ նշեց, որ ընկերությունն ի վիճակի է գնումների գործընթացներին մասնակցել, կարող է արտադրանք տալ, հումքի մատակարարման երկարատեւ պայմանագրեր ունի:

«Դա մի տեսակ արհեստական է ստացվում, օրենքի բաց է ստացվում: Ըստ որի՝ ընկերությունները, որոնք ներդրումով են, ներդրումն էլ փոխառության տեսքով է, ավտոմատ դուրս են մնալու տենդերին մասնակցելու հնարավորությունից: Զուտ դա է խնդիրը»,- եզրափակեց «Էլբատ»-ի տնօրենը:

Տպել
5693 դիտում

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն