Թուրքիայում ազատ են արձակել Դինքի սպանության գործով 5 կասկածյալների

08/10/2017 schedule19:55

Թուրքիայում «Ակօսի» հիմնադիր եւ նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ Ստամբուլի՝ ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանից ազատ են արձակվել կասկածյալներից 5-ը, գրում է «Ակօսը»: 

Ազատ արձակվածներն են Սամսունի ոստիկանության ղեկավարներ՝ Մատի Բալթայը և Ահմեդ Չեթիները, ինչպես նաև Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցներ՝ Էրգյուն Յորուլմազը, Հուսեյն Յըլմազը և Գազի Գյունայը:

Դինքի գործով դատական հաջորդ նիստերը կայանալու են դեկտեմբերի 4-8-ը:

Ավելի վաղ վերջին դատական նիստերից մեկի ժամանակ վկաներից թուրք լրագրող Մուամմեր Այը հայտարարել էր, որ թուրքական պետական կառույցները նախապես տեղյակ են եղել Դինքի սպանության օրը նրան սպանած Օգյուն Սամասթի շարժի մասին եւ ունեցել են նրա անձնական տվյալները: 

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առջեւ: Մարդասպանը՝ թուրք ազգայնական Օգյուն Սամասթն այն ժամանակ 16 տարեկան էր: Դատավարությունը ձգվում է արդեն 10 տարի: Մեղադրյալների թիվը հասել է 86-ի եւ նրանցից 30-ը կալանքի տակ են: 

 

 

Տպել
27059 դիտում

Որեւէ մեկին թույլ չենք տալու սահմանադրական կարգի տապալման փորձ անել. Արայիկ Հարությունյան

Ամեն ինչ շատ լա՞վ է լինելու. Ստամբուլը դուրս եկավ Էրդողանի վերահսկողության տակից

Թվում է՝ պարոն Մարուքյանն իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող աղջկա հետեւից. Արեն Մկրտչյան

Հարթագյուղում մոր կողմից խեղդամահ արված երեխային հայտնաբերել են կնոջ երկրորդ ամուսինն ու սկեսուրը. նոր մանրամասներ

Գործընթացները ստիպում են ավելի աչալուրջ լինել. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

«Իմ քայլը» դեմ քվեարկեց գործադիրի ներկայացրած «Փաստաբանության մասին» նախագծին՝ պատճառաբանությամբ, որ կա անփույթ աշխատանք

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում կանցկացնի Արցախի եւ Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից հյուսիս-արեւելք

ՊՆ պայմանագրային զինծառայողը կեղծ վկայական եւ կեղծ տեղեկանք է ներկայացրել՝ վարկ ստանալու համար. ՔԿ

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը երդվեց

Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունն ապահովում է ոստկանությունը

Ոստիկանությունը պատասխանել է, թե ինչու չի թույլատրել Արմեն Գեւորգյանին լքել երկիրը. պաշտպանը դա ապօրինի է որակում

Հնարավորություն ընձեռել բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել Ֆիզմաթ դպրոցում. ծնողների բաց նամակը՝ նախարարին

Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ. ԲԴՀ նախկին անդամն առաջարկներ է ներկայացրել

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության անցկացման ձևաչափաը կենթարկվի փոփոխության. Վանեցյան (տեսանյութ)

2 սահնօձ, 2 շահմար, 1 իժ, 1 գյուրզա է նկատվել ՀՀ տարբեր բնակավայրերում

Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը կմեկնեն Տոկիո, Արմեն Փամբուխչյանը՝ Մոսկվա

Նոր զարգացումներ

Գույք՝ գազի դիմաց. Վալոդը փողը չի տալիս

Նոր փուլ. Մեթյու Բրայզան լուրջ է տրամադրված

Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա