Թրաֆիքինգը սեռ չի ճանաչում. սոցիալական խնդիրները մարդկանց հարկադիր աշխատանքի են դրդում

08/10/2017 schedule18:40

Նորօրյա ստրկությունը՝ թրաֆիքինգը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակում է արդիական խնդիր մնալ՝ հաշվի չառնելով ո'չ սեռ, ո'չ տարիք, ո'չ էլ կարգավիճակ ու մասնագիտություն։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Հայաստանում 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում արդեն գրանցվել են 40-ից ավելի անձինք, որոնք պետք է թրաֆիքինգի նույնացման ենթարկվեն։ Նրանցից հինգն անչափահասներ են։

Ու թեև մասնագետները փաստում են, որ վերջին տարիներին Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում ահռելի աշխատանք է կատարվել, որի շնորհիվ զգալիորեն կրճատվել են արտերկրում սեռական շահագործման ենթարկելու դեպքերը, սակայն երկրի սոցիալ- տնտեսական խնդիրները թրաֆիքինգի համար նոր օջախներ են ստեղծել՝ առավել խոցելի դարձնելով կանանց։

Ըստ ոստիկանության տվյալների՝ 2017թ.առաջին վեց ամիսներին Հայաստանում արձանագրվել է թրաֆիքինգի 7 դեպք, որից 4-ն աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային թրաֆիքինգի բոլոր դեպքերը ներքին են, այսինքն, Հայաստանի քաղաքացիները շահագործման են ենթարկվել հենց ՀՀ սահմաններում, ընդ որում, մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով: Սեռական շահագործման դեպքերից մեկը կրկին ներքին է, երկուսը արտաքին, որոնցից մեկը տեղի է ունեցել Թուրքիայում, մեկը՝ ԱՄԷ-ում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց, երեխաների եւ ընտանիքի հիմնախնդիրների վարչության ներկայացուցիչ Էլեոնորա Վիրաբյանը թրաֆիքինգի խնդիրների մասին «Հոդված 3» ակումբի հրավիրած քննարկման ընթացքում ցավով արձանագրեց, որ եթե նախկինում Հայաստանի քաղաքացիները հիմնականում դրսում էին ենթարկվում շահագործման, ապա այժմ արդեն ավելի շատ են երկրի ներսում կատարված շահագործման դեպքերը։

«Բացի նրանից, որ նախորդ տարիների համեմատ թրաֆիքինգի նույնացման ենթակաների թիվն աճել է, այժմ մենք ավելի շատ հանդիպում ենք հարկադիր աշխատանքի դեպքերի, ինչը, իհարկե, սոցիալական վիճակի արտացոլումն է։ Մարդիկ համաձայնում են աշխատանքի ցանկացած առաջարկի։ Մարդիկ ամեն բանի համաձայնում են, միայն թե կարողանան պահել իրենց ընտանիքները»,-ասում է Վիրաբյանը։

2004 թ.-ից գործող «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովայի գնահատմամբ՝ թրաֆիքինգի կարող են ենթարկվել բոլորը և թրաֆիքինգն արդիական խնդիր է գրեթե բոլոր երկրներում։

«Կանայք, տղամարդիկ, երեխաները, բոլորն էլ ենթարկվում են թրաֆիքինգի։ Տարիներ առաջ մեզ հանդիպած թրաֆիքինգի զոհերի 80 տոկոսից ավելին կանանց և երեխաների սեռական շահագործման դեպքերն էին, մինչդեռ այսօր 50/50 հարաբերակցությամբ են սեռական բռնության և աշխատանքային շահագործման դեպքերը»,- նշում է Ավակովան՝ հավելելով, որ եթե կանայք ու երեխաները ենթարկվում են և՛ սեռական, և՛ աշխատանքային շահագործման, ապա տղամարդիկ ենթարկվում են հիմնականում աշխատանքային շահագործման և հազվադեպ են բարձրաձայնում դրա մասին, ինչն ավելի է բարդացնում նրանց օգնություն ցուցաբերելն ու իրավիճակի լիարժեք պատկերը ստանալը։

«Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանն ասում է, որ սոցիալական խնդիրների հետևանքով, համապատասխան աշխատանքի փնտրտուքները մեր քաղաքացիներին, հիմնականում 26- 54 տարեկան տղամարդկանց, հասցնում են մինչև արտերկիր, մասնավորապես Ռուսաստան, ԱՄՆ-ը, եվրոպական երկրներ։ Կանայք էլ մեկնում են Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ։

Աշխատանքային միգրացիան ոչ միայն թրաֆիքինգի ենթարկվելու լուրջ վտանգներ է ի հայտ բերում, այլ նաև հայրենիքում թողած ընտանիքում են բազմաթիվ ու անդառնալի հետևանքներով խնդիրներն ավելանում:

«Տղամարդիկ մեկնելով՝ հսկայական բեռ են թողնում կանանց վրա, որոնք միայնակ պետք է լուծեն կենցաղային հարցերը, մեծահասակների ու երեխաների խնամք և այլն, որոնք լրջագույն խնդիր են դարձել։ Բացի այդ, միգրանտ տղամարդիկ, ցավոք սրտի, իրենց հետ բերում են ոչ միայն գումար, այլև բազմաթիվ սեռավարակներ։ Սրանք լուրջ ահազանգեր են, որոնց պետք է ուշադրություն դարձնենք։ Հատկանշական է, որ վերարտադրողական տարիքի մեր տղամարդիկ դրսում են, ինչը լուրջ դեմոգրաֆիական խնդիր է նաև,- ասում է Բեժանյանը՝ ցավով նշելով, որ քանի դեռ մարդիկ հաց վաստակելու խնդիր ունեն, նման  դեպքերը կանխել դժվար է լինելու,- «Մենք փորձում ենք կանխարգելմամբ աշխատել, հիմքից վերացնել այս խնդիրը, սակայն երկրում սոցիալ- տնտեսական վիճակը պետք է բարելավվի, քանի որ այս ամենը փոխադարձ երևույթներ են»։

Աշխատանք և ապրուստ հայթայթելը երկրի ներսում էլ  որոշ դեպքերում  ստրկական կարգավիճակի մեջ է դնում աշխատողներին:

«Վերջերս դեպք ունեցանք, երբ ընտանիքն ապրում էր գոմում, աշխատում էին միայն ծածկ ու  մինիմալ սնունդ ունենալու դիմաց: Սովորաբար,  իհարկե, նախապես պայմանավորվում են, որ վարձատրվելու է նրանց աշխատանքը, սակայն հետո ինչ-ինչ պատճառներ են լինում, ասենք կենդանի է սատկում կամ կորում, պարտքերը կուտակվում են ու նրանք անընդհատ աշխատում են պարտքերը փակելու համար։ Սա ժամանակակից ստրկություն է, հարկադիր աշխատանք,- ասում է «ԱՄՔՈՐ -Հայաստան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Վիկտորիա Ավակովան:

Փորձագետը փաստում է, որ այդ ընտանիքները տարրական գիտելիքներ չունեն.«կարևոր է կրթության խնդիրը, վերջին շրջանում մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը նույնիսկ գրել կարդալ չգիտեն, հետո նրանց երեխաներն էլ չեն ստանում կրթություն ու այսպես շարունակվում է, հետևաբար, շատ հեշտ է նրանց շահագործման ենթարկելը»։

«ԱՄՔՈՐ -Հայաստան»-ը իրականացնում է իրազեկող սեմինարներ այն գյուղերում, որտեղ արտագնա աշխատանքի մեծ հոսք կա, քանի որ մեկնողները հիմնական թիրախներն են։ Խոցելի են հատկապես ծանր կացության մեջ գտնվող կանայք, ռիսկային խմբեր են համարվում նաև այն կանայք ու աղջիկները, որոնք արդեն եղել են զոհի կարգավիճակում, ենթարկվել են ընտանեկան, սեռական բռնության, որի հետևանքով էլ հեշտ ենթարկվող են։

«Շատ դեպքեր ենք ունեցել, երբ աղջիկը մարզից է, մայրը հարբեցող է եղել, գյուղի կանանցից մեկն էլ օգտվել է առիթից ու Երևան բերելով ենթարկել է սեռական շահագործման։ Բավական շատացել են նաև «սկայպով» ամուսնությունների դեպքերը, երբ ամուսինը արտերկրում է, իրար գրեթե չեն ճանաչում, ամուսնանում են ու կինը պարզապես դառնում է տանը ստրուկ։ Վերջերս էլ ունեցանք դեպք, երբ բավական փորձառու իրավաբաններ էին ենթարկվել թրաֆիքինգի և, բարեբախտաբար, ժամանակին բարձրաձայնել էին ու խուսափել վաճառքից»,- ասում է Ավակովան՝ նշելով, որ թրաֆիքինգի զոհերը շատ հաճախ նույնիսկ ցուցմունք չեն տալիս իրենց շահագործողների դեմ, ինչն էլ ավելի է բարդացնում մեղավորներին գտնելու, պատժելու և կանխարգելման գործընթացը։

Հատկանշական է, որ վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններն ազդել են նաև թրաֆիքինգի զոհերի աջակցման կարգի վրա, մասնավորապես, եթե նախկինում ուղղորդման, աջակցման կարգը տրամադրվում էր միայն քննչական գործողություններից հետո, որը երկարատև գործընթաց է, հիմա արդեն անձն առաջնահերթ ստանում է հոգեբանական, իրավաբանական, դրամական աջակցություն։

Սակայն, եթե թրաֆիքինգի զոհերին պետությունը չի թողնում միայնակ, նրանց ոչ միշտ են ընդունում հարազատները, ինչն այս անձանց առավել խոցելի է դարձնում, համայնքի կողմից մերժվելուց հետո շատերը նույնիսկ կրկին հետ վերադարձի ճանապարհն են բռնում։

«Շատ դժվար է այդ զոհերին ներշնչելը, որ ինքնուրույն քայլեր կարող են անել, մենք ունենք կացարան, աջակցման ծրագիր, սակայն երբ ընտանիքը չի ընդունում, իրավիճակը առավել բարդանում է։ Եթե նույնիսկ ընդունում էլ են, ապա ամեն պահի հիշեցնում են այդ մասին,- ասում է Ավակովան՝ նշելով, որ նման պարագայում հարկավոր է աշխատել ամբողջ համայնքի հետ.

«Մի դեպք եղավ, երբ կինը վերադարձել էր Դուբայից արդեն հղի վիճակում, ուներ ևս երեք երեխա մոր մոտ, մոտ մեկ տարի մնաց մեր կացարանում, իր հայրն ասաց, որ կարող ես վերադառնալ, բայց առանց երեխայի, այդ արաբի երեխային հանձնի մանկատուն։ Մենք կազմակերպեցինք մի քանի հանդիպում, հանդիպեցին նաև երեխաները միմյանց, ի վերջո նրանք ընդունեցին երեխային, արդեն դպրոցական բալիկ է։ Մենք կարողացանք այդ ընտանիքին օգնել բիզնեսով, իրենք սկսեցին խոզ պահել, հիմա ունեն աշխատանք, սեփական բիզնեսը։ Ի վերջո համայնքն էլ ընդունեց, հասկացան, որ այդ կինն իսկապես խաբվել է»։

Ու թեև մասնագետները նշում են, որ բոլորին էլ կարող է սպառնալ 21-րդ դարի ստրկությունը, այդուհանդերձ, կոչ են անում լինել ուշադիր և աշխատանքի գայթակղությանը տրվելիս գոնե մի պահ մտածել. եթե քեզ տանում են հացթուխ աշխատելու համար, բայց չեն հարցնում երբևէ հաց թխած կա՞ս, կամ եթե գնում ես մի երկիր, որտեղ գոնե լեզուն չգիտես, ինչպե՞ս ես աշխատելու։

Տպել
3691 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին