Մի ահելի ու մի ջահելի պատմություն էր. Աղվան Վարդանյանը Գեղամյան-Փաշինյան միջադեպի մասին

09/10/2017 schedule11:46

Անցած շաբաթվա իրադարձությունը, ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի, ցմահ դատապարտված եւ 21 տարի բանտում գտնվող Մհեր Ենոքյանի գործի կապակցությամբ դատարանում գրանցված փոքրիկ տեղաշարժն է. հոկտեմբերի 9-ին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ Աղվան Վարդանյանը նշեց նաեւ իր համար շաբաթվա չիրադարձությունը, որն անցյալ շաբաթ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն էր:

«Սա խորհրդարան է, որտեղ նման միջադեպերը, նման արտահայտությունները ոչ միայն դատապարտելի է, այլեւ ափսոսանք կարող եմ հայտնել, որ մարդիկ դառնում են ավելի կանխատեսելի իրենց քայլերի մեջ: Ինչ ասեմ, մի ահելի ու մի ջահելի պատմություն է, եւ ես չէի ուզենա, որ իրար նմանվեին ու այսքան կանխատեսելի դառնային, սա է ցավն ու ափսոսանքը: Մնացածը, կարծում եմ, մեր կանոնակարգը հնարավորություն տալիս է հարցին իրավականորեն անդրադառնալ, տեսնենք, թե ինչ կարող են անել»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ եթե միջադեպը պատահեր ՀՅԴ-ական պատգամավորի հետ, Վարդանյանի համար այն դարձյալ կլիներ չիրադարձությո՞ւն, ՀՅԴ խմբակցության ղեկավարն արձագանքեց, թե իրենց պատգամավորների հետ այդպիսի բան չի պատահել, բայց եթե անգամ պատահեր, իր համար այն դարձյալ կմնար չիրադարձություն:

«Որովհետեւ իրադարձությունն  ու չիրադարձությունն իրարից տարբերվում են իրենց որակական, հանրության կյանքում իրենց ազդեցության աստիճանով: Աղմուկն աղմուկ, բայց աղմուկներն անցնում են ու տակը ոչինչ չի մնում»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանի գործին, ապա սա, ըստ Աղվան Վարդանյանի, կարեւոր է նրանով, որ սա մեր դատական համակարգում կատարված ու կատարվող փոփոխությունների մասին է հուշում: Այնուհետեւ Վարդանյանը նշեց, թե սահմանադրական եւ օրենսդրական փոփոխությունները ստեղծել են անկախ դատարաններ ունենալու եւ անկախ արդարադատություն ունենալու բոլոր հիմքերը:

Աղվան Վարդանյանը խոսեց նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականին մասին ու նշեց, թե դա մեկ օրվա պատմություն չէ, այստեղ կարեւոր է նաեւ հայկական՝ իրար հաջորդող պատվիրակությունների հետեւողական աշխատանքն ու միջազգային լրատվամիջոցների լայն անդրադարձը:

«Վերջին շրջանում միջազգային ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացավ, ու Ադրբեջանը մեծ ճնշումների տակ է: Ադրբեջանը ԵԽԽՎ-ից դուրս կգա, թե՝ ոչ, դա մեզ համար ոչ սառն է, ոչ տաք, մենք պարտավոր ենք մեր միջազգային պարտավորությունները կատարել, մենք այդ կառույցների անդամ ենք եւ պետք է կարողանանք այդ կառույցների՝ մեր պատկերացրած արժեքային համակարգին մոտ լինել: Ուրախ եմ, որ Ագրամունտը չդիմացավ ճնշումներին ու հրաժարական տվեց, ով էլ լինի հաջորդ նախագահը, կածում եմ, որ հետեւություններ կանի»,- նշեց Աղվան Վարդանյանը:

Խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ մասնակցության ձեւաչափից՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց, որ նոյեմբերի 5-8-ը մարզերում տեղի են ունենալու խոշորացված համայնքների ընտրություններ, ՀՅԴ-ն մասնակցելու է այդ ընտրություններին, բայց առավելապես մասնակցելու է ավագանիների ընտրություններին:

«Եթե չեմ սխալվում, 3-4 համայնքներում ունենք առաջադրված թեկնածուներ, մնացածներում ավագանիում տեղերի համար ենք պայքարելու: Դրա համար ակտիվ աշխատանքներ են տանում մեր մարզային կառույցները»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Վերջում Աղվան Վարդանյանն անդրադարձավ վարչապետի թեկնածուի ու ՀՀԿ-ՀՅԴ հետագա հարաբերություններին հարցին ու շեշտեց՝ կգա օրը եւ բոլոր հարցերի պատասխանները բոլորը կունենան:

«Կա օրենսդրությունը, կա ՀՀԿ-ն, որին, ըստ մեր համաձայնագրի, պատկանում է վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, եւ կգա ժամանակը, կառաջադրեն վարչապետի թեկնածու, եւ մենք կորոշենք»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը:  

Տպել
2933 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին