Հալեպում հայկական կառույցները կվերականգնվեն պետական ծրագրով. Հալեպի նահանգապետ

09/10/2017 schedule15:08

Սիրիայում հանդիպել են Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը եւ Հալեպի նահանգապետ Հուսեյին Տիաբին, գրում է Գանձասարը:

Նահանգապետը դեսպանին տեղեկություններ է փոխանցել ահաբեկչական հարձակումների հետեւանքով Հալեպի կրած վնասների եւ քաղաքի ազատագրումից հետո տարբեր ոլորտներում ընթացող վերականգնողական աշխատանքների մասին: Սիրիայի տնտեսական մայրաքաղաքում աշխատանք է տարվում 450 գործարանների վերաբացման ուղղությամբ:

Դեսպան Արշակ Փոլադյանն ընդգծել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին օգնելու համար, եւ Հայաստանը, հիմնվելով երկու երկրների եղբայրական ու պատմական հարաբերությունների վրա, պատրաստ է իր ներդրումն ունենալ Սիրիայի վերականգնման գործում:

Դեսպանն անդրադարձել է նաեւ Հալեպի հայկական կառույցների, հատկապես եկեղեցիների վնասվելու փաստին: Նահանգապետն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու այդ կառույցների նորոգմանը՝ դրանց վերականգնումը եւս ներառելով պետական ծրագրերում:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հալեպում ՀՀ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը:

Տպել
844 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ