Միջին և բարձր աշխատավարձ ստացողները կվճարեն նաև ընտանիքի առողջության ապահովագրության համար

Հայաստանն, ինչպես արդեն բազմիցս հայտարարվել է, սկսել է գնալ առողջության պարտադիր ապահովագրության ճանապարհով: Նախատեսվում է, որ երկու-երեք տարի հետո դա արդեն իրողություն կլինի:

Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանից տեղեկացանք, որ 2018 թվականի սկզբում սկսվելու են պարտադիր ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքները:

Այլ առիթներով անդրադարձել ենք, որ սոցփաթեթի շահառուների առողջության ապահովագրումը նորից իրականացվում է ապահովագրական ընկերությունների միջոցով: Սոցիալական տարբեր խմբերի բուժօգնության համար տրամադրվող պետական պատվերը նույնպես նախատեսվում է բուժհաստատություններին հասցնել այդ օղակի միջով:

Հաջորդիվ արդեն նախատեսվում է, որ առողջության պարտադիր ապահովագրություն է գործելու աշխատող բնակչության համար:  

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ ստեղծվելու է ապահովագրական ֆոնդ՝ բաղկացած երկու տեսակ ներդրումներից: Մի դեպքում այդ ներդրումը կատարելու է պետությունը՝ սոցիալապես անապահով խավերի համար, մյուս դեպքում վճարումներ են կատարելու աշխատող քաղաքացիները:

«Քաղաքացիների մի մասը, որոնք ստանում են ցածր աշխատավարձ, վճարելու են միայն իրենց համար, իսկ միջին եւ բարձր աշխատավարձ ստացողները կվճարեն իրենց եւ իրենց ընտանիքների համար: Ընդ որում՝ մենք նախատեսում ենք, որ Հայաստանի 1.5 միլիոն բնակչությունը ձեռք կբերի ապահովագրություն, մնացած 1.5 միլիոնը կսպասարկվի պետության ծրագրերի հաշվին»,- նշել էր Լեւոն Ալթունյանը:

Փոխնախարար Սամվել Մարգարյանը, անդրադառնալով թեմային եւ այն հարցին, թե ինչ ասել է բարձր կամ ցածր աշխատավարձ, պարզաբանեց.

«Դա նշանակում է, որ ընդամենը աշխատավարձի տոկոս է ֆիքսվում: Շատ երկրներում այդպես է: Եվ, ինքնաբերաբար, եթե դուք ստանում եք 100 հազար դրամ, ձեր աշխատավարձի 5 տոկոսը 5 հազարն է, եթե ես ստանում եմ 1 միլիոն, իմ աշխատավարձի 5 տոկոսը 50 հազարն է: Ստացվեց, որ մենք տասը անգամ տարբեր գումարներ ենք վճարում: Դա ընդամենը նշանակում է, որ միջին եւ բարձր աշխատավարձ ստացողները մի քիչ ավելի շատ են վճարում: Այդ մոտեցումը ամրագրված է մեր Սահմանադրությունում: Առաջին հոդվածը մասնավորապես սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, ինչը նշանակում է, որ ավելի շատ փող ունեցողները հարկերի միջոցով մեղմում են քիչ փող ունեցողների կարիքները»:

Փոխնախարարն, այդուհանդերձ, ասաց, որ դեռեւս վերջնական որոշում չկա, քանի որ հայեցակարգը միայն հաջորդ տարի է մշակվելու: Պետք է ստեղծվի նաեւ համապատասխան օրենսդրական հիմք:

Տպել
16952 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա