Disney-ը եւ NASA-ն օգտվում են հայկական Acopian ընկերության արտադրանքից

10/10/2017 schedule08:17

Acopian ամերիկյան ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան: Ընկերության արտադրանքից օգտվում են ամերիկյան տարբեր ընկերություններ՝ Disney-ից եւ NASA-ից մինչեւ Tesla, գրում է Ամերիկայի ձայնը: 

Ընկերությունը հիմնադրվել է 60 տարի առաջ, պատմում է Acopian ընկերության մարկետինգի գծով տնօրեն Ալեքս Կարապետյանը, ում քեռին, Սարգիս Հակոբյանը, հիմնել էր ընկերությունը: 1957-ին, աշխատելով մեկ այլ ընկերության համար, Սարգիսն էլեկտրական յուրահատուկ էլեկտրական մասի կարիք ուներ: Պատվերը կատարելու համար Սարգսին այդ մասն անհրաժեշտ էր երկու օրվա ընթացքում, սակայն, ոչ մի ընկերություն չէր կարող արագ պատրաստել անհրաժեշտ մասը: Սարգիս Հակոբյանը գործում է ամեն հային ծանոթ բանաձեւով:

«Դրա համար, ինքը նախագծեց, սարքեց եւ գործածեց, - պատմում է Ալեքս Կարապետյանը: - Այդ ժամանակ հասկացավ, որ մյուսներն էլ կարիք կունենան արագ պատրաստվող էլեկտրական մասերի»:

Այսօր Acopian ընկերությունը տասնյակ հազարավոր էլեկտրական մասեր է արտադրում, իսկ ընկերության ապրանքանիշը կարելի է տեսնել Միացյալ Նահանգների առաջադեմ ու խոշորագույն կազմակերպությունների սարքավորումների վրա, նշում է Acopian-ի գլխավոր ինժեներ Մարք Ուիլքինսը.

«Մենք մասեր ենք պատրաստում խոշոր արտադրությունների, տիեզերքի, ռազմական կարիքների, հետազոտական, առողջապահական եւ էլեկտրականություն արտադրող կազմակերպությունների համար»:

Մրցակիցներից Acopian-ն առանձնանում է առաջին հերթին անհատական նախագծով էլեկտրական մասեր եւ սարքավորումներ արտադրելու կարողությամբ: Այդ պատճառով Acopian-ն օգնում է մարդկանց նոր բացահայտումներ անել, զվարճանալ, հաղթահարել բնության սահմանափակումներն ու նվաչել տիեզերքը:

«Walt Disney ընկերությունը շատերն են ճանաչում: Նրանք մեր էլեկտրական մասերն են օգտագործում իրենց արագընթաց կարուսելներում: NASA-ի շատ նախագծերում՝ Hubble աստղադիտակում, Appollo Mission-ի թեստային սարքավորումներում օգտագործում են մեր մասերը», - նշում է Ալեքս Կարապետյանը:

Ալեքս Կարապետյանի խոսքով, 60 տարի առաջ ընկերության հիմնադիր Սարգիս Հակոբյանը հավաքել էր նաեւ արեգակնային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ռադիոընդունիչը: Գաղափարը սակայն իր ժամանակների համար այնքան առաջադեմ էր, որ լայն տարածում չգտավ: Բայց Acopian ընկերությունը դեռեւս այն ժամանակներից է սերտ համագործակցություն պահպանել վերականգնվող, շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիա արտադրող ոլորտի հետ եւ այսօր Acopian-ների մասերը օգտագործվում են արեգակնային եւ քամու էներգիա ստացող սարքավորումներում ինչպես նաեւ էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության կողմից: Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները:

«Երկու շաբաթ առաջ առցանց մեզ պատվեր է գալիս Կանադայից՝ Անդրանիկ Սարգսյանից: Տեսա անունը՝ անմիջապես զանգահարեցի, սկսեցի հայերեն խոսել: Նա չէր սպասում, որ դա հնարավոր է, կարծում էր Acopian ընկերության միայն անունն է հայկական: Եւ հենց այդ րոպեից, երբ զանգեցի, կարծես թե մենք երկար տարիների ընկերներ ենք», - պատմում է Ալեքս Կարապետյանը:

Այսօր ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է Հայաստանին պահպանել շրջակա միջավայրը: Հայաստանում Ամերիկայի Համալսարանին կից գործող Acopian բնապահպանական կենտրոնն օգնում է Հայաստանին ոչ միայն պահպանել բնությունն այլ նաեւ դրանից առավելագույնը ստանալ՝ զարգացնելով էկոտուրիզմը: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

Տպել
2622 դիտում

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը